Նախագահ Սերժ Սարգսեան Յունուար 26ին հանդիպում ունեցած է Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին հետ:
«Հանրապետութեան Նախագահը, Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թուականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական յանձնաժողովի աշխատանքները եւ միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփիւռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցութիւնը», կը յայտէ նախագահ Սերժ Սարգսեանի մամլոյ ծառայութիւնը:
Նախագահ Սարգսեան հանդիպում ունեցած է զոյգ Վեհափառ Հայրապետներուն հետ
- Details
- Category: Հայաստան-Արցախ