Երէկ առաւօտից Քաշաթաղի վարչակազմի շէնքը սովորականից մարդաշատ է եղել: Բերձորցիները եկել են կամաւորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ:

Ինչպէս տեղեկացնում է karabakh-life.am-ը նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հաւաքուեն ու մեկնեն սահման: Առաջին հարիւրեակն գլխաւորութեամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարեանի, արդէն մեկնել է: Մեկնելուց առաջ կամաւորները ստացել են զինուորական հագուստ, սնունդ: «Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահութեան, այլ նաեւ ակտիվ ռազմական գործողութիւնների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենայ, որովհետեւ գիտի, թէ գործը ում հետ է» - կայքին ասել են կամաւորները: «Երեւի թէ, աւելորդ չի նշել, որ Բերձորում կամաւորները նոյնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպուած է լինելու նորից հաշտուել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նոյնիսկ կատակում են: Նրանից մէկը նոյնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկուանից ասում եմ, Կիրովաբադի օդանաւակայանը իմն ա, մէկդ ինձնից առաջ չընկնի»: Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրեանի կոչին՝ սահմանապահներին օգնութեան հասնելու վերաբերեալ, արձագան- գել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցները ստիպուած են եղել հաւաքագրել միայն հարիւր կամաւորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին», նշում է:

«ԵՐԿԻՐ»