Print
Category: Յօդուածագրութիւն

Դրական եւ բացասական կողմեր 

Հայաստանի կառավարութիւնը որոշում տուաւ սկսելու Մաքսային միութեան միանալու նախապատրաստական աշխատանքներուն:

Տնտեսութեան նախարարի առաջին տեղակալ Կարինէ Մինասեան (նախարարը ներկայ չէր) հարցը ներկայացուց կառավարութեան նիստին ընթացքին: Մինասեան իր հետ բերած էր որոշման նախագիծ մը, որ կը սահմանէ ժամանակացոյցը, թէ ե՛րբ պէտք է աւարտին այդ նախապատրաստական աշխատանքները: Անոնց աւարտին պէտք է ձեւաւորուի «Բանակցային ծրարը», որուն հիման վրայ պէտք է սկսին արդէն պաշտօնական բանակցութիւնները՝ Մաքսային միութեան անդամակցելու նպատակով:

Կառավարութիւնը իր հաւանութիւնը տուաւ այդ նախագիծին, ուր նշուած է, թէ բանակցային ծրարի ձեւաւորման վերջնաժամկէտը 10 Հոկտեմբերն է:

Տնտեսութեան փոխ նախարարը ուշագրաւ տեղեկութիւն փոխանցեց, թէ նախանցեալ օր Հայաստանի վարչապետին որոշումով արդէն իսկ ստեղծուած են աշխատանքային 8 խումբեր, որոնք պէտք է ձեռնամուխ ըլլան վերոնշեալ բանակցային ծրարի ձեւաւորման:

Սեպտեմբերի 3-ից յետոյ, երբ Հայաստանը յայտարարեց մաքսային միութեանն անդամակցելու մասին, անմիջապէս սկսուեց վերլուծութիւնների, հաշուարկների հրապարակում՝ այդ միութեան առաւելութիւնների մասին, իսկ գաղափարի ընդդիմախօսների կողմից՝ թերութիւնների եւ եւրոասոցացման առաւելութեան մասին: Իրականում քչերին է յայտնի, թէ տնտեսական ինտեգրման (համարկման) այդ տարածքներում ինչ մաքսեր են գործելու եւ չնայած որ փաստաթղթային հիմք ու բացայայտում դեռ չկայ, այնումենայնիւ շարունակում են ներկայացնել դրական ու բացասական կողմերը:

2007 թուականին Դուշամբէում ստորագրուած՝ մաքսային միութեան վերաբերեալ փաստաթղթում, որին միացել են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Պելառուսը, միասնական  մաքսային տարածքը ձեւակերպւում է որպէս տարածք՝ բաղկացած կողմերի մաքսային տարածքներից:

«Սահմանային շփումները պարտադիր չեն եւ չպէտք է ասել` մենք հեռու ենք, ռուսների հետ ընդհանուր սահման չունենք եւ չենք կարող մտնել մաքսային միութիւն»,- ասաց Գործատուների հանրապետական միութեան նախագահ Գագիկ Մակարեանը:

Այս պահին, սակայն, մաքսային միութիւնը բաւականին խնդիրներ է յարուցում: Այսպէս, Հայաստանն անդամակցելով Առեւտրի Համաշխարհային Կազմակերպութեանը՝ ստանձնել է ներկրման դէպքում մաքսատուրքի սահմանման 10% առաւելագոյն դրոյքաչափի պարտաւորութիւն: Մաքսային միութեան տարածքում մի շարք ապրանքատեսակների գծով մաքսատուրքի չափը հասնում է մինչեւ 23%-ի:

«Ռուսաստանը նոյնպէս լինելով այդ կազմակերպութեան անդամ, պէտք է գիտակցի, որ չեն կարող գերազանցել այդ տարիֆներն (սակագիները) այնպիսի կամայական ոճով, որ ԱՀԿ-ին հակասի, որովհետեւ դա խոչընդոտներ կը յարուցի երկրների ներսում եւ կը բերի թանկացումների»,- աւելացրեց Մակարեանը:

Հայրենական ապրանքարտադրողների միութեան նախագահ Վազգէն Սաֆարեանն այլ կերպ է մեկնաբանում:

«Թէ հիմա մաքսայինի մէջ 25 տոկոս է, մենք կարող ենք դնել մեր հարցը եւ ասել, որ մենք ունենք առանձնայատկութիւններ եւ պէտք է օգտուենք ԱՀԿ-ի թոյլատրուած նորմերից»,- նշեց Վազգէն Սաֆարեանը:

Բնականաբար, ամէն ինչ այսքան պարզունակ չէ: Յաջորդ խնդիրը աւելացուած արժէքի հարկի հետ է կապուած, որը Հայաստանում 20 տոկոս է, Ռուսաստանում՝ 16:

«Մաքսային միութեան մասին այս փաստաթղթերում նշւում է, որ ԱԱՀ-ն վճարւում է այն երկրում, որտեղ այդ ապրանքը ներմուծւում է, այսինքն, երբ ներմուծւում է Ռուսաստանից Հայաստան, մուծւում է այդ հարկը, այսինքն, եթէ մենք մերը չմօտեցնենք իրար, մի տեղ 20 կը լինի, միւս տեղում` 16 եւ երկրների միջեւ խնդիրներ կառաջացնի»,- ասաց Գագիկ Մակարեանը:

Յուլիսի 24-ին, երբ աւարտուեցին բանակցութիւնները ասոցացման համաձայնագրի շըրջանակներում, ուշադրութիւն դարձուեց այն հանգամանքի վրայ, որ համաձայնագրի ստորագրումը երկարաժամկէտ հեռանկարում դրականօրէն կ'անդրադառնայ Հայաստանի տնտեսութեան վրայ ապահովելով տարեկան 146 միլիոն եւրոյի եկամուտ, իսկ ՀՆԱ-ն կþաճի 2.3 տոկոսով: Գումարի ծաւալն իհարկէ խղճուկ էր, այն հաւասարազօր էր թերեւս մէկ խոշոր ներդրման, սակայն ամէն պարագայում. կա՞յ արդեօք հաշուարկ, թէ Մաքսային միութեան պարագայում որքան է լինելու աճը:

«Գազի գինը կարող է էժանանալ, բայց կարող է նաեւ փաստացի չէժանանալ, եթէ ՀայՌուսգազարդը չցանկանայ: Կարող է ռուսական կողմից էժանանայ, բայց մեր կողմից չի էժանանայ: Այսինքն, եթէ ռուսական կողմը էժանացնում է, ուրեմն մենք կախուած ենք ՀայՌուսգազարդի կարծիքից»,- կարծում է Գագիկ Մակարեանը:

Էներգետիկ խնդիրների պարագայում Գագիկ Մակարեանը շեշտը դնում է քաղաքական դերակատարմանը: Հայաստանում գրեթէ չկայ տեղեկատուութիւն, թէ Մաքսային միութեանն անդամակցութեան դէպքում ինչ մաքսատուրքեր են գործելու, դա կախւած է տարիֆներից, աւելացուած արժէքի հարկից, որը դեռ որոշուած չէ: Ռուսաստանից մի շարք ապրանքատեսակներ մեր երկիր կը ներմուծուեն առանց մաքսատուրքի, սակայն հարց է՝ այդ ապրանքները մեզանում կ'էժանանան, թէ՝ ոչ. այսինքն, գնանկումը հօգուտ սպառողի կը լինի, թէ՝ ներմուծողի: Այս օրերին անհանգստութիւն է հնչում, թէ ավտոմեքենաները թանկանալու են՝ մինչեւ 5 անգամ: Գագիկ Մակարեանը նշում է, որ մեզ մօտ առաց այն էլ թանկ են ներմուծւում մեքենաները: Վազգէն Սաֆարեանն էլ լիայոյս է, որ ընդհակառակը՝ կþիջնեն: «Չեմ կարծում, որ կþաճի, որովհետեւ մեզանում կը վերանայ հսկիչ գնի հասկացութիւնը»:

Այսինքն, մաքսատանը այլեւս չեն ասի, որ 5 հազար դոլարով գնած քո մեքենայի շուկայական արժէքը 20 հազար դոլար է, ուրեմն պէտք է այդ գնի 32 տոկոսը մաքսազերծենք: Թանկացումներն էլ հին աւտոմեքենաներին են վերաբերում, որոնք ապականում են օդը: Գործարարների հետ մեր զրուցակիցների հանդիպումները պարզել են, որ նրանք ցանկութիւն ունեն մտնել Մաքսային միութիւն: Դա բացատրւում է նոյն արդիւնաբերական մշակոյթով, երկար տարիներ նոյն ստանդարտներով գործելով եւ այլ ընդհանրութիւններով:

Եւրաինտեգրացիայի պայմաններում կայ օտար լեզու, բիզնեսի այլ մշակոյթ, կոնկրետութիւն, ճշտապահութիւն, ազնուութիւն, որոնք բոլորը մեր գործարարների համար խնդիր են: Մեր երկու զրուցակիցներն էլ նոյնն են նշում. Մենք պէտք է տնտեսութեան զարգացման ուղիներ մշակենք, արտահանելի յատուածի վրայ դարձնենք ուշադրութիւն, ստեղծէք համատեղ ձեռնարկութիւններ, որպէսզի ներմուծումը 4 անգամ չգերազանցի արտահանմանը, ինչպէս հիմա է: Զուտ արտաքին առեւտուրի տեսնակիւնից մաքսային միութիւնը, ըստ մեր զրուցակիցների՝ ձեռնտու է:

Երկու անգամ պակաս ապրանքներ ենք արտահանում մաքսային միութեան անդամ երկրներ, քան Եւրոմիութիւն: Պատճառն այն է, որ Եւրոմիութիւն արտահանում ենք մետաղների խտանիւթ, որը մեր հիմնական արտահանման ապրանքներն են: Ռուսաստան պատրաստի արտադրանք ենք արտահանում: Հայաստանում օտարերկրեայ ներդրումները 2012 թուականին նուազել են 35 տոկոսով եւ շարունակում են նուազել նոյն տեմպերով: Ռուսական ներդրումները նուազել են 5 անգամ: Եւ այժմ ի՞նչ յոյս, թէ կþաւելանան եւ կամ հակառակը՝ քաղաքական որոշմամբ՝ չի մեծանայ Հայաստանում ռուսական կապիտալը եւ արդիւնքում՝ մեր տնտեսական կախուածութիւնը նրանից: Վազգէն Սաֆարեանը համարում է, որ Ռուսաստանը շահագրգռուած է մեր ենթակառուցուածքների զարգացմամբ եւ վարկեր է տրամադրելու:

«Վերջին շրջանում 500 միլիոն դոլար պէտք է ուղղուի երկաթգծի կառուցմանը: Իմ կարծիքով, պէտք է երեք ուղղութիւններով գնայ. Մի մասը` Վանաձօր-Ֆիալետովօ երկաթագծի կառուցմանը, միւս մասը` Իջեւան-Դիլիջան հատուածի սողանքային ուղղութեան վերացմանը: Սա բաւարար հիմք կը հանդիսանայ նոր միջոցներ հայթայթել Հայաստան-Իրան Երկաթագծի համար, որը 2 միլիարդից աւելի է”,- ասում է Սաֆարեանը:

Ըստ պաշտօնական տուեալների Ռուսաստանից մեզ բաժին է ընկնում ընդհանուր տրանսֆերտների 61 տոկոսը: Ըստ հաշուարկների՝ կþաճեն տրանսֆերտները, որոնք, սակայն, կը պայմանաւորուեն միգրացիոն հոսքերի աւելացմամբ: Թէեւ այստեղ եւս կայ երկու կարծիք:

Ըստ Գագիկ Մակարեանի՝ «Միգրացիոն հոսքը կարող է աւելանայ, որովհետետեւ հոգեբանական հարցեր կան, մենք մէկ ենք, միասին ենք, Ռուսաստանը բարեացակամ է, հայերին չի նեղացնում իր տարածքում, հետեւաբար, աւելի համարձակ գնանք Ռուսաստանում աշխատենք»:

Եթէ կարողանանք ճկուն արդիւնաբերական քաղաքականութիւն վարենք, մարդիկ կը գերադասեն ապրել-աշխատել սեփական երկրում, քան Ղազախստանում, Ռուսաստանում եւ այլուր»,- կարծում է Վազգէն Սարեանը:

Կարծիքները տարբեր են եւ իւրաքանչիւրը հիմնաւորում է իւրովի: Միայն թէ մինչ փաստաթղթերի բովանդակութեան բացայայտումն ու հաշուարկների իրականացումն անհնար է պարզել, թէ իրականում, ո՞ր միութիւնն է մեզ համար առաւել շահեկան:

Կառավարութիւնը քննարկում է Պիւտճէ 2014-ի նախագիծը: Ուշագրաւ է նաեւ հարցը՝ արդեօ՞ք պետպիւտճէի նախագծում հաշուի է առնուած մաքսային միութեանն անդամակցութիւնը:

yerkirmedia