Թառ ընկել ու թափառում ենք ափունքից ափունք,
Չենք գտնում ա՛յն ինչ փնտռում ենք ափունքից ափունք...
Մեր փնտռածը ի՞նչ մի բան է, չգիտենք ի՛նչ է,
Չե՛նք գտնում մեր չգիտցածը ափունքից ափունք...
Ու՞ր ենք ծնուել, ու՞ր ենք ապրում, որտե՞ղ կը հասնենք,
Չգիտենք էլ ու՞ր կը հանգչենք ափունքից ափունք...
Ցրիւ եկել աստղերի պէս, չորս ծագերում ցի՜ր,
Ու՞ր ենք փնտռում յոյս ու հողը ափունքից ափունք...
Գրիշ Դաւթեան
Կլենտէյլ, Քալիֆորնիա