Print
Category: Յօդուածագրութիւն

Մեկը ցոփութեան
Բաժակն է պարպում,
Միւսը յուսահատ
Արցունքներ թափում...

Մէկը թալանած
Գանձն է նժարում.
Միւսը ցաւերի
Բեռի տակ կքում...
Գուցէ եւ քարէ
Դարում ենք ապրում,
Ուր մարդը մարդու
Ստրուկն էր դառնում...

Օ՜, ոչ, բարեկամ, ինչե՜ր եմ ասում,
21-րդ դարում ենք ապրում... 

Աւիկ Դերենց
Պոսթըն