Print
Category: Յօդուածագրութիւն

Պատմութիւնն ապացուցել է, որ ազգային-ազատագրական շարժումները, որպէս կանոն, աւարտւում են յաղթանակով, քանզի դրանք  կախուած են լինում ոչ թէ անհատներից կամ քաղաքական կազմակերպութիւններից, այլ ունենում են համաժողովրդական բնոյթ՝ հիմքում ունենալով համազգային միասնութիւնը: Արցախեան շարժումը դասւում է ազգային-ազատագրական շարժումների շարքը, հետեւաբար, այն պէտք է դիտարկել իր ներդաշնակութեան եւ միասնականութեան մէջ՝ պայքարի ելակէտ ընդունելով ինքնորոշման միջազգային իրաւունքի սկզբունքը:

Ադրբեջանաղարաբաղեան պատերազմի արդիւնքում ազատագրուած հայկական տարածքների խնդրին պէտք է մօտենալ հէնց այս տեսանկիւնից եւ անվերապահօրէն ընդունել, որ դրանք Արցախի Հանրապետութեան անբաժանելի մասն են՝ ամրագրուած երկրի Հիմնական օրէնքով: ԼՂՀ ԱԺ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ սպորտի մշտական յանձնաժողովի նախագահ, Արցախի պետական համալսարանի պատմութեան ամբիոնի դասախօս Արմէն Սարգսեանի համոզմամբ՝ այդ տարածքները պէտք է դիտարկել պատմական եւ իրաւական հարթութիւններում եւ ոչ որպէս ադրբեջանական կրակակէտերի ճնշման միջոց ու անվտանգութեան գօտի: Նրա խօսքերով՝ եթէ 1994թ. մայիսեան զինադադարը կնքուեց Ռուսաստանի միջնորդութեամբ, ապա յետագայում Արեւելք-Արեւմուտք յարաբերութիւնների հաւասարակշռութեան արդիւնքում ղարաբաղեան խընդրի քննարկումները տեղա- փոխուեցին ԵԱՀԿ Մինսկի խումբ, եւ կարգաւորման գործընթացում ներառուեցին ԱՄՆն ու Ֆրանսիան՝ որպէս  համանախագահող պետութիւններ: Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նշեց, որ խնդրի կարգաւորման ամենայարմար ժամանակաշրջանը եղել է 1994 թուականը, երբ ադրբեջանական կողմն օր օրի կրում էր ռազմական պարտութիւններ: Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը հարկադրուած էր յարաբերութիւններ հաստատել ԼՂՀ ղեկավարութեան հետ: Բաւական էր զինադադարի կնքումն ուշանար 2-3 շաբաթ, եւ Ադրբեջանում տեղի էր ունենալու հերթական յեղաշրջումը: Ալիեւն ամէն ինչի պատրաստ էր՝ իշխանութիւնը ձեռքից բաց չթողնելու համար:
«Եթէ հաշուի առնենք այն հանգամանքը,- շեշտեց պատմաբանը,- որ 1992թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունուել էր 907 բանաձեւը, ըստ որի՝ դադարեցուել էին բոլոր տեսակի օգնութիւններն Ադրբեջանին, եւ վերջինս փաստացիօրէն յայտնուել էր ագրեսորի (յարձակողի) դերում, ապա կարելի է հասկանալ իրավիճակի ողջ նպաստաւորութիւնը հայկական կողմի համար»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ կատարուել էր ոչ թէ փոխզիջում, այլ միակողմանի զիջում, որը յետագայում հնարաւորութիւն է ընձեռել Ադրբեջանին՝ սպառազինութիւնների մրցավազք ծաւալել՝ կողմերին կանգնեցնելով ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգի առաջ:
Դառնալով ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ շրջանառուող կարծիքներին՝ յանձնաժողովի նախագահն ասաց, որ դրանք երեքն են:
Առաջին տեսակէտն առաջադրուել էր ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ նրա համախոհների կողմից: Ըստ այս տեսակէտի՝ հնարաւոր չէ ԼՂՀ ճանաչում միջազգային ուժերի կողմից, եւ «Ղարաբաղի անկախութեան հարցում մենք դաշնակիցներ չունենք», հետեւաբար՝ լաւագոյն տարբերակը բարձր ինքնավարութեան ապահովումն է Ադրբեջանի կազմում: Նման տեսակէտի կիրառման պարագայում, բնականաբար, վերջակէտ կը դրուէր Արցախի ազգային-ազատագրական պայքարին: Տարիներ անց մենք կ՛ունենայինք հայաթափուած Ղարաբաղ՝ Ադրբեջանի կազմում: Նախկին նախագահի սխալ եզրայանգումներից մէկը, որ շարադրուած է «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն» հանրայայտ յօդուածում, հետեւեալն էր. «Ստատուս քուոն երկար ժամանակ հնարաւոր չէ պահպանել, որովհետեւ դա թոյլ չէին տայ ոչ միջազգային հանրութիւնը, ոչ էլ Հայաստանի տնտեսական կարողութիւնները»:  Ժամանակը ցոյց տուեց այդ եզրակացութեան անհիմն լինելը: Դրան ընդդիմացաւ ոչ միայն ողջ հայ ժողովուրդը, այլեւ Լ. Տէր Պետրոսեանի թիմի որոշ անդամներ: Այդ տեսակէտը չդարձաւ գերիշխող եւ իր աւարտն ունեցաւ 1998թ. իշխանափոխութեամբ:
Երկրորդ տեսակէտը, որը հայկական պաշտօնական դիւանագիտութիւնը փորձեց դարձնել ռազմավարութիւն, ԼՂՀ անկախութեան ճանաչումն էր՝ «փոխ զիջումային» տարբերակով: Ազատագրուած տարածքները վերադարձւում են Ադրբեջանին՝ բացառութեամբ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, ինչն ապահովում է ցամաքային կապը հայութեան երկու հատուածների միջեւ: Ուրեմն՝ ԼՂՀ անկախութեան ճանաչում եւ ազատագրուած տարածքների վերադարձ՝ բացառութեամբ Լաչինի միջանցքի:
- Չնայած երկրորդ տարբերակը մէկ քայլ առաջ էր նախորդի համեմատ, բայց ռազմավարական առումով շատ վտանգաւոր է երկու հայկական պետութիւնների համար,- ընդգծեց Ա. Սարգսեանը:
- Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ Զանգեզուրն առանց այն էլ իւրայատուկ միջանցք է, որին կարող էր աւելանալ երկրորդը՝ Լաչինը: Սա մեծ հարուած կը լինէր հայկական զոյգ պետութիւնների ապագային, մանաւանդ որ Ալիեւներն անընդհատ յայտարարում են, թէ Զանգեզուրն ադրբեջանական հող է: Վերջինիս Հայաստանի կազմում լինելը լուրջ խոչընդոտ է թուրքալեզու ժողովուրդների միասնութեան ճանապարհին: Հետեւաբար, պատմական ցանկացած պահի, երբ Ադրբեջանը հնարաւորութիւն կ՛ունենայ պատերազմ սկսել, նախեւառաջ, կը փորձի իր նկրտումներն իրականացնել՝ կապուած Զանգեզուրի հետ, իսկ հայկական կողմը, զուտ ռազմական առումով, խոցելի կը դառնայ երկու միջանցքներով:
Երրորդ տարբերակը ԼՂՀ անկախութեան ճանաչումն է՝ նրա այսօրուայ փաստացի սահմաններով:  Այդկերպ նախ գնահատական կը տրուի պատերազմ սանձազերծողին՝ Ադրբեջանին, կայուն խաղաղութիւն կը հաստատուի տարածաշրջանում, կը կանխուի նոր պատերազմի հնարաւորութիւնը: Մեր զրուցակիցը, որպէս նախադրեալներ, վկայակոչեց Կոսովոն, որի անկախութիւնը ճանաչուեց իր տարածքային ամբողջականութեամբ, Աբխազիան ու Հարաւային Օսիան: Ի դէպ, աբխազական զօրքերն ազատագրեցին վրացիների ձեռքում գտնուող որոշ տարածքներ, որից յետոյ ճանաչուեց Աբխազիայի անկախութիւնը: Նոյն ձեւով ճանաչուեց Հարաւային Սուդանի անկախութիւնը: Իսկ ինչո՞ւ ԼՂՀ անկախութիւնը չճանաչել իր Սահմանադրութեամբ ամրագրուած տարածքներով:
Ա. Սարգսեանն իր մեկնաբանութիւնն այնուհետեւ տեղափոխեց գերտերութիւնների շահերի հարթութիւն: Մի կողմից մենք պէտք է աւելի զգոյշ ու պրագմատիկ լինենք, միւս կողմից՝ հայկական քաղաքականութիւնը պէտք է զերծ լինի երկչոտութիւնից: Հարկ է միջազգային հանրութեանը ցոյց տալ հետեւեալը. եթէ Արեւմուտքն ու Արեւելքը չեն ճանաչում ԼՂՀ անկախութիւնը՝ իր տարածքային ամբողջականութեամբ, նշանակում է՝ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի ճանաչումով նրանք ոչ թէ կեանքի են կոչել ինքնորոշման իրաւունքի միջազգային նորմը, այլ բացառապէս ելել են իրենց քաղաքական շահերից՝ հանդէս գալով ինքնորոշման իրաւունքի դրօշի ներքոյ: Սերբիան եւ Վրաստանը կորցրին այն, ինչը փաստօրէն իրենց չէր պատկանում: Այս իրավիճակում Արեւմուտքն ու Արեւելքը կա՛մ կը փորձեն միմեանց հետ ժամանակաւոր «լեզու գտնել» նշուած երեք հանրապետութիւնների ճանաչման հարցում՝ ժամանակ շահելու մտադրութեամբ, ինչն այսօր նշմարելի է, կամ էլ նրանց միջեւ առճակատումը կը խորանայ, եւ կը սկսեն խաղարկել Աջարիայի, Ջավախքի եւ Արցախի հարցերը՝ ապագայի համար:
Ամփոփելով իր տեսակէտը՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ ճիշտ ռազմավարութիւն իրականացնելու դէպքում կարելի է հասնել ԼՂՀ անկախութեան ճանաչմանը՝ ներկայ սահմաններով: Պարզապէս Մինսկի խմբի շրջանակներում չի կարելի պարփակուել: Պէտք է սկսել նաեւ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց՝ մշակելով յստակ ռազմավարութիւն եւ մարտավարութիւն: Ա. Սարգսեանն առաջնահերթ է համարում միջազգային ատեաններում կատարուածի իրական պատկերի վերհանումը՝ մատնանշելով Ադրբեջանի պատասխանատուութիւնը հակամարտութեան սրման, դրա հետեւանքների եւ չկարգաւորուած լինելու առումով, միաժամանակ հակազդելով նրա կողմից իրականացուող անհեռանկարային եւ արկածախնդրային քաղաքականութեանը:

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ