Print
Category: Յօդուածագրութիւն

Ատրպէյճանը տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարեւանների՝ 5 պետութիւններին, որոնք «բախտ են ունեցել» հարեւան լինելու Կովկասեան թրքական պետութեանը, հանդէպ:

Կովկասեան թուրքեր կամ կովկասեան թաթարներ անուանումը այսօր Ատրպէյճանում ամէն կերպ մոռացութեան է տրւում: Մինչդեռ առաջին Ատրպէյճանական Հանրապետութեան ստեղծման օրերին տարածքը բնակեցնող ցեղերի թրքական պատկանելիութիւնը որեւէ մէկի մօտ հարց չէր առաջացնում: Հետաքրքրականը այն է, որ 1918 թ-ին Օսմանեան կայսրութեան Իսլամի Բանակի հովանաւորութեամբ իրենց առաջին հանրապետութիւնը ստեղծած Ատրպէյճանական Հանրապետութիւնը առաջին իսկ օրուանից սկսեց յաւակնութիւններ ներկայացնել հարեւան բոլոր պետութիւններին՝ Հայաստանի Հանրապետութեանը, Իրանին ու Վրաստանին:

Մէկ դար անց՝ այսօր, հարեւանների տարածքներին վերաբերմունքը միայն սաստկացել է:

Արցախի Հանրապետութիւն

Արցախի Հանրապետութիւնը, որպէս Հարաւային Կովկասի քարտեզում այսօր անկախ միաւոր, ըստ ատրպէյճանական սցենարի, ընդհանրապէս գոյութիւն ունենալու իրաւունք չունի, քանի որ իր ողջ տարածքը պէտք է կրկին միացուի Ատրպէյճանին, ինչպէս դա արուել էր Սովետմիութեան տարիներին: Ատրպէյճանական պնդումով բնիկ ժողովուրդի բնիկ լինելը վաղուց արդէն վիճարկւում է, ու քարոզչական միջոցներով հայերը ներկայացւում են որպէս եկուոր: Որեւէ հայկական ներկայութեան փաստ Արցախում ներկայացւում է որպէս աղուանական, իսկ «աղուանացիները» ներկայացւում են որպէս ներկայ ատրպէյճանցիների նախնիներ: Այն փաստը, որ աղուանացիները ապրում էին առաջին հազարամեակի սկզբներում ու Կուր գետից հիւսիս, ինչպէս նաեւ այն, որ աղուանացիները մինչ 17-18րդ դարեր վաղուց արդէն ձուլուել էին հայկական եկեղեցու ու մշակոյթի ազդեցութեան ներքոյ, հաշուի չի առնւում: Չի առնւում նաեւ նրանց՝ կովկասեան լեզուաընտանիքի անդամ լինելու փաստը: Այն, ինչը բացայայտ թուրքական չէ, աղուանական է, ինչը աղուանական է՝ Ատրպէյճանինն է:

Այս գործընթացում մեծագոյն դեր է ունեցել դեռ եւս Սովետմիութեան տարիներին Ատրպէյճանի մեծագոյն պատմաբան Զիա Բունիաթովը, ում գործը այսօր շարունակում է յաջորդ սերունդը: Ինչպէս մի քանի տարի առաջ յայտարարել էր Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ պէտք է ամէն կերպ ապացուցել հայերի եկուոր լինելը: Ու «պատմաբանները», ունենալով վերջնական եզրակացութիւնը, այսօր անում են ամէն ինչ՝ գտնելու այս եզրակացութեանը գալու ուղիները:

Հայաստանի Հանրապետութիւն

Տարածքային յաւակնութիւնները Հայաստանի Հանրապետութեան հասցէին նոյնպէս մեծ պատմութիւն ունեն: Հիմք ընդունելով Օսմանեան Կայսրութեան, իսկ այնուհետեւ Պարսկական Կայսրութեան տարիներին Արարատեան դաշտում, Նախիջեւանի հիւսիսում, Սեւանի հարաւային ափին մահմետական՝ պարսկական, քրդական, շիա ու սիւնի թուրքական բնակչութեան սաստիկ աճը՝ տարածաշրջանը ներկայացւում է որպէս բնիկ ատրպէյճանական շրջան: Հազարաւոր քրիստոնէական կոթողների հարցի լուծումը արդէն կայ. դրանք բոլորը աղուանական են: Ինչպէս նոյն Ալիեւն է ասել տարբեր առիթներով տարբեր ժամանակ՝ հայերին մեծ լաւութիւն է արուել՝ թոյլ տալով ստեղծել սեփական պետութիւնը ատրպէյճանական հողերի վրայ:

ՀՀ ու ԼՂՀ հետ Ատրպէյճանի խնդիրները դեռ եւս դարաւոր թշնամանքի տրամաբանութեան մէջ մտնում են: Սակայն նոյն իրավիճակն է նաեւ այլ հարեւանների հետ:

Վրաստան

Պորչալու շրջանի հիւսիսային մասը, որը այսօր մտնում է Վրաստանի կազմի մէջ, Մառնէուլին՝ ամբողջը բնիկ ատրպէյճանական հողեր են՝ ըստ ատրպէյճանական քարոզչամեքենայի: Սակայն վերջին տարիներին իրավիճակը այս դաշտում սրուել է: Ատրպէյճանական գիտնականները «պարզել են», որ Թիֆլիսը նոյնպես հին ատրպէյճանական քաղաք է: Ու չնայած սուր հարցադրումներ վրացիների դէմ Թիֆլիսի հարցում չի արւում, «գիտական» աշխատութիւնների մէջ տուեալ իրողութիւնը ժամանակ առ ժամանակ արւում է:

Ռուսաստան

Պահանջը Ռուսաստանի՝ հիւսիսային հարեւանի դէմ նոյնպէս առկայ է: Ռուսաստանին մեղադրում են, որ լեզգիական տարածքների միայն կէսն է մի- ացուել ժամանակին Ատրպէյճանին: Ողջ հարաւային Տաղստանը բնակեցուած է լեզգիներով, ու անարդարութիւնը բնական է ցաւեցնում է ատրպէյճանական հոգին: Այն որ Լեզգիստանը ընդհանրապէս չպէտք է տեղ գտնէր Ատրպէյճանի կազմում, բնականաբար, ոչ մի կերպ չի շօշափւում: Մինչդեռ լեզգիները Ատրպէյճանում տասնամեակներ ի վեր զըրկուած են եղել հարազատ լեզուն ուսուցանելուց, մշակոյթը պահպանելուց, իսկ բանակում ծառայելիս՝ ազգային փոքրամասնութիւններ ներկայացնող զինուորները հիմնականում յայտնւում են սահմանամերձ ամենավտանգաւոր մասերում: Որքանով են լեզգի ու աւար ժողովրդները համարւում ատըրպէյճանցի՝ մեծ հարց է: Սակայն Տաղստանի դէմ պահանջներ ներկայացնելիս՝ լեզգիները դառնում են ատրպէյճանական ազգի ամենակարեւոր տարրերից մէկը: Լեզգի ժողովուրդը բազմաթիւ մեծ անուններ է տուել, որոնցից մի մասի լեզգի պատկանելիութիւնը չի նշւում, ոմանք էլ իրենք չեն նշում իրենց արմատները՝ Ատրպէյճանում ոչ-թուրք լինելու վտանգները գիտակցելով: Սաֆար Աբիեւը՝ Ատրպէյճանի Պաշտպանութեան բազմամեայ նախարարը, ինքը լեզգի է, օրինակ: Սակայն փաստը այս չի նշւում նրա պաշտօնական կենսագրութեան մէջ:

Իրան

Իրանը չէր կարող դուրս մնալ Ատրպէյճանի կողմից տարածքային պահանջների թիրախ հանդիսացող պետութիւնների ցուցակից: Բանն այն է, որ Իրանի ողջ հիւսիսային մասը՝ բուն Ատրպատա- կանը կամ Ատրպէյճանը, որը հիմնականում բնա- կեցուած է թուրքալեզու պասկական ցեղերով, «պարզւում է»՝ նոյնպէս բնիկ ատրպէյճանական տարածք է: Ժամանակ առ ժամանակ տարբեր միջազգային հարթակներում, օգտուելով աշխարհում հակաիրանական տրամադրութիւններից, բարձրաձայնւում է հիւսիսային Իրանը Ատրպէյճանին մի- ացնելու հեռանկարների մասին: Հետաքրքրական մի փաստ, որ թուրքալեզու այդ բնակչութեան շըրջանում չկան թուրքական ինքնութեան նշոյլներ: Ինչպէս նաեւ գենետիկ հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ թուրքալեզու բնակչութիւնը ընդհամէնը լեզուն կիրառող պարսկական ազգեր են, ու նրանց ներկայացնելը որպէս ատրպէյճանցի ոչ այլ ինչ է, քան շահարկում:

Այսպիսով 5 հարեւան պետութիւններ ունենալով Ատրպէյճանը տարածքային պահանջներ ունի բոլոր 5-ին: Ու եթէ միայն հայկական պետութիւնների հետ է բանը հասել պատերազմի, ապա իրավիճակի լարման դէպքում, հնարաւոր են փորձեր վերագծելու ու փոփոխելու տարածաշրջանային քաղաքական քարտեզը: Իսկ նման քայլերը կարող են բերել թէ՛ Ատրպէյճանի սահմանների ընդլայմանը, թէ նուազմանը՝ խաղաղ իրավիճակում համբերատար հարեւանների կողմից: Պատմութեան գլխաւոր դասերից մէկն է այն, որ ամենահեշտ փոփոխուող երեւոյթը՝ աշխարհի քաղաքական քարտեզն է:

Սեդրակ Մկրտչեան
eMedia.am լրատուականի տնօրէն, վերլուծաբան, ֆոթոլրագրող, պլոկեր է
eMedia.am http://www.emedia.am/hy/1364577373