Print
Category: Յօդուածագրութիւն

1992թ. Մայիսին ազատագրուեց Արցախի սիրտը՝ Շուշին:

Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարօտած քաղաքում նորից հնչեց հայերէնը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբոյր...

Շուշի մտած առաջին Հայկական դրօշը՝
Գանձասարի քահանայ տէր Յովհաննէսի ձեռքին

Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերէնը հաստատուեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձաւ փոքր-ինչ խանձուած:

Այդպիսին է յաղթանակի լեզուն:

21 տարի առաջ տեղի ունեցաւ այն, ինչի մասին կարողացել ենք միայն երազել. մենք մեր բաժինը պատմութեան կաթսայից հանեցինք երկաթէ շերեփով եւ այնպէս հանեցինք, որ կաթսային խոնարհուած ճակատներին ուռուցք մնաց:

Շուշիի ազատագրման նշանակութիւնն ու կարեւորութիւնը մենք դեռ լիովին չենք գիտակցել: Ոչ մեր մեղքով: Այն պատմական հսկայական տարողութիւն եւ արժէք ունի, որն ամբողջովին գիտակցելու համար անցած ժամանակահատուածը երեւի քիչ է:

Բայց դա բաւարար տեւողութիւն է վերջնականապէս հասկանալու համար, որ ուժի մեն-միակ ճշմարտութիւնը ճանաչող աշխարհում ոչինչ են նուաղկոտ ձայնն ու աղերսագիր պարզած ձեռքը:

Ոչինչ են, քանզի բացարձակ ճշմարտութեան բնական թուացող ընկալում գոյութիւն չունի: Եւ որպէսզի ողնաշարդ չծռուի, ու քաղաքակրթութեան պատմուճանի տակ զարկերակդ չկտրուի, պիտի կարողանաս պարտադրել քո ճշմարտութիւնը: Մանաւանդ որ այն բացարձակ է:

Շուշին ոգու հաւաստումն է, հայ ոգու պոռթկման հզօր դրսեւորում, որով եւ իսկապէս սկսուեց ազգային ազատագրական պայքարի յաղթական փուլը: Շուշիում կոփուեց Հայաստան-Արցախ միասնական հայրենիքն այլեւս ընդմիշտ անբաժան ունենալու կամքը, ապացուցուեցին մի երեւոյթի ու ժողովրդի կարելիութիւնն ու կարողութիւնը, որոնցից առաջինը եղել է երազ, իսկ երկրորդի չգոյութիւնը՝ պատրանք:

Անցած տարիների գերխիտ տարողութիւնը ցրեց երկուսն էլ: Երազն էր պատրանք, ու կարողութիւնն էր իրական: Սեփական ձեռքերով կառուցած տունը կանչում էր, եւ այդ տանը տիրացած վաչկատունի ներկայութիւնը տանտիրոջ համար արգելք լինել չէր կարող:

Շուշին, Խոջալուն, Լաչինը ոչ միայն հայութեան՝ աքցանի մեջ առնուած ու խեղդամահ արուող մի հատւածի՝ անելանելիութիւնից ծնուած յաղթանակներ էին, այլեւ գոյութեան իրական խորհուրդն ըմբռնած ժողովրդի՝ իր ազգային արժանապատուութիւնն ու իրաւունքը ոչ մէկի ողորմածութեանը չյանձնելու վըճռականութիւն:

Միակ ճշմարիտ միջոցը, որով կանգուն է հայրենիքը: Այդ միակ միջոցի գիտակցման տարեդարձն է այսօր, որ պիտի նշենք միասնաբար ու յիշենք, որ երբ հաւաքական կամքով, համատեղ ջանքով ենք պաշտպանում մեր տունը, այն մշտապէս մերն է լինելու:

Իսկ եթէ երկմտենք, ականջալուր լինենք այլաթոք կոկորդների ու կասկածենք մեր ուժին, Բերձորով պիտի գնանք Շուշի եւ շնչենք յաղթանակը ոգու: Այն այլեւս գրանցուել է Շուշիում՝ որպես յաւերժ քաղա- քացի: Նա մեզ է նայելու շուշիաբնակ երեխաների աչքերով, երեխաների, որոնք վազվզում են իրենց քաղաքում, իրենց փողոցներում, իրենց բակերում:

 92-ին բախտ վիճակուեց լինել Շուշիում: Անընդհատ անձրեւ էր, որ երկնային կամքով ցեխի միջից լուանում էր վաչկատունների հետքերը: Եւ արդէն հիմնուել էին Խաչատուր Աբովեանի անուան դպրոց, «Արամ Մանուկեան» վարժարան, որի դասամատեանները ուղղակի ցնցող էին: Նման բան կարող էր լինել միայն Շուշիում:

Գիտէք՝ մատեաններում նշւում է երեխայի ծնողի աշխատանքի վայրը: Վարժարանի դասարանների 10-15 աշակերտների 8-12-ի ծնողների որպէս աշխատավայր գրուած էր՝ Ազատամարտիկ: Այո, ազատամարտիկ էին աշխատում, որ հնարաւոր լինէր հրատարակել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրութեան դասագիրքը, որ լոյս տեսաւ 92-ին: Ծնողները թիզ-թիզ ազատագրում էին հայրենիքը, գծում նոր աշխարհագրութիւն, իսկ երեխաները իւրացնում էին այդ նոր աշխարհագրութիւնը: Եւ քարտէզի չափաբաժանման հիմքում ոչ թէ գիտական տեսութիւնն էր, այլ արեան յիշողութիւն ու- նեցող հայ մարդը, մարտիկը:

Այդպէս սկսուեց Շուշիի մերօրեայ պատմութիւնը, սկսուեց ազատագրական մի արիւնալի ճակատամարտով, որ կոչւում էր «Հարսանիք լեռներում»:

Այս օրը յիշում են նաեւ նուիրատուութեամբ պետութիւն ստացած հարեւան երկրում՝ որպէս հայերի կողմից ատրպէյճանական «Շուշա» քաղաքի «օկուպացման» օր: Մամուլն էլ հեղեղուած է «պատմական արդարութեան» վերականգնման կոչերով: Այսինքն, խաշնարածները ցանկանում են վերադառնալ քաղաքակիրթ Շուշի եւ նորից գարշահոտութեամբ լցնել սրբազան բերդաքաղաքը:

Նորութիւն չէ, բայց հիմա սա է դարձել պատրանք: Ու մնալու է պատրանք, քանի որ 21 տարի առաջ գրուեց հայոց պատմութեան ամենապանծալի էջերից մէկը, որը ետ շրջելն անհնարին է:

Շուշին Հայաստանի 15 նահանգներից մէկի՝ Արցախի հինավուրց բերդաքաղաքն է, վարչական, հոգեւոր, մշակութային եւ կրթական կեդրոնը: Իսկ 19-րդ դարում միջնադարեան Շուշի ամրոցը հարաւային Կովկասի կարեւորագոյն արհեստագործական, առեւտրական, մշակութային, կրթական կեդրոնն էր: Քաղաքում գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լոյս են տեսել երկու տասնեակ պարբերականներ: Նշուած իրողութիւններից որեւէ մէկը որեւէ առնչութիւն չունի ատրպէյճանական ցեղատեսակի վարքուբարքի հետ, որովհետեւ Շուշին գոյութիւն է ունեցել այն ժամանակ, երբ Երկիր մոլորակի վրայ քայլող ատրպէյճանցի չի եղել:

Այսինքն՝ մենք տանն ենք:

ԱՒԻԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ