Տարիները
Լուռ սահեցին,
Մենք հեռացանք իրարից,
Բայց աչքերը
Մեր դեռ թաց են,
Հրաժեշտի արցունքից…
ՔՈ ՍԻՐՈՎ…
Վերադարձիր
Գիրկս կրկին,
Որ բարուրեմ քեզ սիրով,
Թէկուզ այրուեմ,
Մոխիր դառնամ,
Քո տարփանքի հրայրքով…
ՓՐԿԱՐԱՐ ՍԷՐ…
Երբ տանջւում եմ
Կեանքի տապից՝
Համբոյրդ է ինձ զովացնում,
Հէնց սառչում եմ
Պաղ մարդկանցից՝
Քո սիրով եմ ջերմանում…
ՀՈԳՈՒ ԱՉՔՈՎ…
Դու կուրօրէն
Մի՛ խաբուի՛ր,
Այդ աննման չքնաղին,
Հոգու աչքով
Լոկ ընտրի՛ր,
Կեանքի ընկերդ կաթոգին…
ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ…
Ո՞վ է յաղթում,
Ո՞վ է շահում,
Կեանքի անվերջ պայքարում,
Ով սիրել ու
Գթալ գիտի,
Այս զարմազան աշխարհքում…
ԼԱՒԱՏԵՍԸ…
Լաւատեսի
Աչքն է միայն,
Անապատում ջուր տեսնում,
Խոհեմ մարդու
Միտքն է միայն,
Խաւարի մէջ լոյս որսում…
ՅՈԳՆԵԼ ԵՄ ԵՍ…
Յոգնել եմ ես
Սուտ խօսքերից,
Ինձ մի խաբէք վաղուայ օրով,
Քանզի գիտեմ
Բանն աշխարհի,
Համբերում եմ՝ համբերանքով…
ՍԵՒԱՉԵԱՅ ԴԻՑՈՒՀՈՒՆ
Որոնում եմ
Քեզ անվերջ,
Եւ անհամբեր սպասում,
Ամէն, ամէն
Տողիս մէջ,
Չքնաղ տեսքդ եմ գովերգում…
Անսահման է
Հմայքդ,
Ոչ մի կերպ չեմ մոռանում,
Անանց է քո
Բորբ սէրը,
Ուր ես, էլ չես յայտնւում…
Առանց քեզ ես
Կեանք չունեմ
Ով սեւաչեայ դիցուհի,
Հալւում եմ ու
Նուաղում՝
Տենչանքներով հրայրքի
ԱՒԻԿ ԴԵՐԷՆՑ
Պոսթըն