Print
Category: Յօդուածագրութիւն

Հետեւեալ աշխատասիրութիւնը պատրաստուած է Մարիա Մարկոսեան-Տամատեանի կողմէ եւ նուիրուած է Երեւանի 2794ամեակին:
Կը հրատարակենք վեց շարունակական հանգրուաններով:

 Դ. մաս

 1915թ.՝ ցեղասպանութիւն, 1918թ.՝ ՀՀ 1-ին մայրաքաղաք:

 Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Արեւմտեան Հայաստանից տեղահանւած եւ թուրքերի եաթաղանից փրկուած  շուրջ 45

հզ. գաղթականներ ապաստանել են Երեւանում: 1918 թ-ի գարնանը՝ Ալեքսանդրապոլը՝ այսօրուայ Գիւմրին գրաւելուց յետոյ, թուրքական զօրքերի մի մասը շարժուել է դէպի Երեւան: Բնակչութիւնը հայկական զօրամասերի հետ պաշտպանել է քաղաքը: Սարդարապատի հերոսամարտում (1918 թ.-ի Մայիսի 21¬29) պարտուած թուրքական բանակը նահանջել է, եւ Երեւանը փրկուել է թուրքական բարբարոսութիւնից:
   
1918թ.-ի Մայիսի 28-ին Երեւանը հռչակւել է Հայաստանի Հանրապետութեան 1-ին մայրաքաղաք: Յովհաննէս Քաջազնունին Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին վարչապետն է եղել, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկեան:
1918թ. Յուլիսին Հայաստանի ազգային դրօշ ընդունւել է եռագոյնը (կարմիր, կապոյտ, նարնջագոյն):
1919թ.-ի Մայիս 28-ի առաջին տօնակատարութեան առիթով Երեւանի փողոցներում տողանցել է Հայաստանի բանակը:
1920թ. Յուլիսին ՀՀ կառավարութիւնը հաստատել է   ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանեանը եւ Յակոբ Կոջոյեանը: Օրհներգ ընդունուել է Միքայէլ Նալբանդեանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտութեան հեղինակն է Բարսեղ Կանաչեանը:
1920թ. Ապրիլին ստեղծուել է ազգային դրամը, իսկ 1920թ.-ի վերջին այն փոխարինուել է Խորհրդային Հայաստանի «Ռուբլի»ով:
Առաջին Հանրապետութիւնը առաջին մայրաքաղաքը  հիմնադրուել է հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատուածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրութեան նուաճողական քաղաքականութիւնը՝ հնարաւորութիւն չէին ընձեռելու պետութեան ղեկավարներին ստեղծել կայուն պետութիւն:
Մռայլ օրեր էին առաջին Հանրապետութեան առաջին մայրաքաղաքում՝ փոշոտ ու աղքատ Երեւանում... Աշխարհամարտի եւ թուրքական ներխուժման հետեւանքով առանց այն էլ թոյլ տնտեսութիւնը կազմալուծուել էր: Չորս կողմից շրջապատուած մի երկիր, օղակուած՝ թուրք-թաթարական զօրքերով, զուրկ արտաքին աշխարհի հետ կապից՝ ապրանքների արտահանում եւ ներմուծում չկար կանոնաւոր կերպով: Սիմոն Վրացեանի բառերով` «անձեւ քաոսի ու աւերակների կոյտ» էր Հայաստանն այդ օրերին: Սար¬ սափելի պայմաններ էր տիրում ամենուր՝ թշուառութիւն, կոտորած ու լաց, ահ ու սարսափ: Անկախութիւնն այդ պայմաններում թւում էր հեգնանք: Մայրաքաղաքը լեցուած էր գաղթականներով ու որբերով՝ անօգնական եւ անօթի: Այլեւս անխուսափելի էին սովը եւ դրան ուղեկից համաճարակային հիւանդութիւնները՝ տիֆը եւ խոլերան։ 1918¬1919թթ. ձմռանը հանրապետութեան մէկմիլիոնանոց բնակչութեան շուրջ կէսը մատնուած էր սովի։ Արդիւնքում՝ ընդամէնը մի քանի ամսուայ ընթացքում, սովը, ցուրտը եւ համաճարակային հիւանդութիւնները խլեցին շուրջ 180 հազար մարդու կեանք, որոնց մեծ մասը գաղթականներ էին։ Համաճարակ հիւանդութիւնից մահացաւ նաեւ հայ մեծագոյն գործ իչներից մէկը՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանը։
Առաջին Հանրապետութիւնը մայրաքաղաք Երեւանով գոյատեւել է մինչեւ 1920 թ.-ի Դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացուել է:
Երկրում բոլշեւիկների կատարած վայրագութիւնները տեսնելով, բզկտուած հայրենիքը փրկելու յոյսով՝ Սիմոն Վրացեանը գլուխ է կանգնել Հայրենիքի փրկութեան կոմիտէին ու 1921թ.-ի Փետրուարին ապստամբութեան դրօշ բարձրացրել: Գիւղացիութեան կողոպուտի հետեւանքով, սաստկացել է սովը: Ձերբակալութիւններն ու գնդակահարութիւնները էլ աւելի բարդացնելով իրադրութիւնը՝ յանգեցրել են համաժողո¬ վըրդական ապստամբութեան, որը տեւել է շուրջ 40 օր: 1921 թ.-ի Ապրիլի 2-ին բոլշեւիկեան զօրքերը վերագրաւելով մայրաքաղաք Երեւանը՝ երկրում վերահաստատել են իրենց իշխանութիւնը:
Նկար¬1918թ.,ԵրեւանիՀրապարակ1947թ.
Այսպէս է կառուցուել  ՀՀ հրապարակը, 1926-1958թ.թ. 


Խորհրդային շրջան.
Երեւանի կառուցապատում

 

1924 թ-ին հաստատուել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի կազմած Երեւանի՝ խորհրդային շրջանում 1-ին գլխաւոր յատակագիծը, որը հիմք է դարձել մայրաքաղաքի հետագայ բոլոր յատակագծերի համար: Սկսուել է Երեւանի կառուցապատումը. տուֆով, սլակուճով (բազալտ), գրանիտով, մարմարով: Ամենատարածուած շինանիւթը վարդագոյն տուֆն է եղել: Եւ քանի որ այն ինքնատիպ գունագեղութիւն ու առանձնայատուկ երանգ է տուել քաղաքին, սկսել են Երեւանն անուանել «Վարդագոյն քաղաք»:
Հայրենական մեծ պատերազմի (1941¬45 թթ.) տարիներին բազմահազար երեւանցիներ մարտնչել են ֆաշիստական զաւթիչների դէմ: Հետագայում նրանցից շատերը  արժանացել՝ կառավարական պարգեւների:
Պատերազմից յետոյ Երեւանը սկսել է զարգանալ ու կառուցուել բուռն թափով:
Բացուել են նոր արդիւնաբերական ձեռնարկութիւններ, կրթական, բարձրագոյն, մասնագիտական, ուսումնական հաստատութիւններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչութիւններ, եկեղեցիներ, մզկիթ, մշակութային  այլ օճախներ:    
1919 թ-ի Մայիսի 16-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրուել է Երեւանի Պետական համալսարանը:
Մայրաքաղաքում համապատասխան շէնք չլինելու պատճառով այն ժամանակաւորապէս գործել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գիւմրի): Առաջին ուսումնական տարում ունեցել է մէկ՝ պատմալեզուագրական բաժին, 262 ուսանող եւ 32 դասախօս: 1920 թ-ի Յունիսին համալսարանը երկրում ստեղծուած քաղաքական ծանր իրավիճակի հետեւանքով տեղափոխուել է Երեւան, սակայն դասերը Հայաստանում խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ են վերսկըսւել: 1921 թ-ի Հոկտեմբերին բացուել են բնագիտական, արեւելագիտական, տեխնիկական, մանկավարժական, շինարարութեան, 1922 թ-ին՝ բժշկական բաժիններ: 1923 թ-ին Բուհը վերանուանուել է՝ Հայաստանի Պետական Համալսարան:
1921թ.-ին է հիմնադրուել Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ), պաշտօնական բացումը սակայն տեղի է ունեցել 1922թ.-ին:
Աշխարհի ամենախոշոր հայերէն գրականութեան պահոցն է այն: 
ՀԱԳ-ի պատմութեան սկիզբն համարւում է 1832թ., երբ հիմնադրուել է Երեւանի Արական գիմնազիայի գրադարանը: 1919-1921թ.թ.-ին գրադարանի առաջին տնօրէն Ստեփան Կանայեանի ջանքերով յաջողւում է հաւաքել, գնել եւ ժողովել Թիֆլիսի, Պաքուի, Ախալցխայի եւ Կարսի հայկական կազմակերպութիւնների, ընկերութիւնների, ուսումնական հաստատութիւնների գրադարանները եւ դրանք տեղափոխել Երեւան: Այժմ Գրադարանում կայ աւելի քան 7 միլիոն կտոր գիրք: Ամենահին գիրքն՝  Ուրբաթագիրքն է:
Այս տարի լրացել է Հայաստանի Ազգային գրադարանի 180 եւ գրադարանի գրահրատարակչական գործունէութեան 75 ամեակները: Ստեղծուել է ձայնաըսփիւռի լայն ցանց, փորձնական հաղորդումը հեռարձակուել է 1926 թ-ի Սեպտեմբերի 1-ին:
1932թ.-ի Օգոստոսի 5-ին Ալ. Սպենդիարեանի անուան Օփերայի եւ Պալետի Ազգային Ակադեմիական թատրոնն է հիմնադրուել։
Գլխաւոր ճարտարագէտի՝ Ալեքսանդր Թամանեանի նախագիծն էր այն, որը 1937թ.-ին Փարիզում անցկացւող համաշխարհային ցուցահանդէսին արժանացել է ոսկէ շքանշանի: Առաջին ներկայացումը եղել է Ալեքսանդր Սպենդիարեանի «Ալմաստ» օփերան, որը բեմադրուել է 1933թ.-ի Յունուարին։
Ունենալով ընդամէնը 2 բաժին եւ 107 ուսանող՝ 1933 թ.-ին հիմնադրուել է  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (ՀՊՃՀ):
1926-1958թթ.-ին կառուցապատուել է Հանրապետութեան Հրապարակը, թանգարանների շէնքն աւարտուել է 1977-ին:
1933թ. Յունուարի 12-ից շահագործման են ենթարկուել էլեկտրաքարշ հանրակառքերը (տրամվայները), որոնք մայրաքաղաքում գործել են մինչեւ 2004թ.ը:
Առաջին հեռուստահաղորդումը սփռուել է 1956ին: 
1966թ.-ին սկսուել է Ցեղասպանութեան յուշարձանի կառուցումը, աւարտուել՝ 1967թ.-ին։
1965թ.-ին՝ Ցեղասպանութեան 50-րդ տարելիցին, առաջին անգամ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի են ունեցել բողոքի ցոյցեր, որոնց մասնակիցները կարեւորում էին ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշարձանի կառուցումը:
Նկար¬Ծիծեռնակաբերդ յուշարձանը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, կառուցւել է համանուն բլրի վրայ։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանեանը (Ս. Քալաշեանի համահեղինակութեամբ):
Երեւանը եղել է Անդրկովկասի ու Առաջաւոր Ասիայի արդիւնաբերական խոշոր կեդրոններից:
Ցաւոք պէտք է նշուի նաեւ, որ Հին Երեւանը այլեւս վերածուել է կարծես յուշերի եւ լուսանկարների մայրաքաղաքի: Յաջորդ սերունդները այն կը տեսնեն լուսանկարներից: Սակայն ցանկալի է, աւելին՝ անհրաժեշտ է նորաձեւ մայրաքաղաքի կողքին պահպանուած տեսնել Հին Երեւանի միջավայրը՝ ճարտարապետական  մասունքները, որ մեծ պատմամշակութային եւ հնագիտական արժէք են ներկայացնում: