Print
Category: Յօդուածագրութիւն

ԱՅՍ ԳԻՇԵՐ...

Թո՛ղ այս գիշեր
Մեր վշտերի,
Գորշ ամպերը  հեռանան,
Կարօտաբաղձ
Մեր յուշերի,
Բիւր աստղերը հուրհրան...

Թո՛ղ այս գիշեր
Մեր յոյզերի,
Ովկիանները խաղաղուեն,
Խինդաշառաչ
Մեր երազի
Աղբիւրները կարկաչեն...

Թո՛ղ այս գիշեր
Երգը հնչի
Ո՛չ թախծանքով այլ խինդով,
Խաղաղութիւնն
Թո՛ղ յաւերժուի,
Ո՛չ հրաշքով այլ շուտով...

ԱՆՄԱՐ  ՍԷՐ...

Անեղծ սիրոյ
Համար աշուն
Ու անարեւ օրեր չկան,
Յաւերժ սիրոյ Համար ձմեռ
Ու ծերութեան օրեր չկան...

ԱՓՍՈ՜Ս....

Երկինքը պայծառ,
Կապոյտ դրախտ էր,
Թովիչ քնքշութեամբ
Աշխարհն խաղաղ էր,
Սուրբն էլ հոգեթով
Մարդկութեան մէջ էր,
Ափսո՜ս գիշերուայ՝
Իմ լոյս երազն էր...

ՔՈ  ԵՐԳԵՐԻՑ
ԵՒ  ՀԱՄԲՈՅՐԻՑ...

Երբ երեկոն
Թանձրանում է,
Ձայնդ հեռուից մօտենում է,
Հիազմայլ
Քո երգերից,
Սէրս կրկին նորոգւում է...

Երբ արեւը
Արթնանում է,
Քեզնով սիրտս արբենում է,
Սրտանուաճ
Քո համբոյրից,
Կեանքս նորից լիանում է...

Աւիկ Դերենց

Պոսթըն