Print
Category: Յօդուածագրութիւն

Մանկութիւնը իմ
Լեռներում մնաց,
Աւա՜ղ  այն կրկին  ետ չի  դառնալու,
Անհոգութիւնս
Օրուայ հետ գնաց,
Գնաց յուշերիս՝ գահին բազմելու...

Երջանկութիւնս
Լեռներում մնաց,
Աւա՜ղ  այն կրկին ետ չի դառանալու,
Հոգուս թախիծը
Եկաւ ու մնաց,
Եկաւ իմ կեանքի՝ գահին բազմելու...

* * * *  * * * *

ՅՈՅՍԻ ԿԱՅՈՒՆ ԿԵՆԴԱՆՈՒԹԵԱՄԲ...

Անձրեւը ինձ՝
Արբեցնում  է,
Առաւօտեան պարզութեամբ,
Նայուածքդ ինձ
Կախարդում է,
Ծով աչքերիդ վճիտութեամբ...

Քո սէրը ինձ՝
Խենթացնում է,
Իւրաբնոյթ ցնորութեամբ,
Համբոյրդ ինձ՝
Հալեցնում է,
Հուր շուրթերիդ ջերմութեամբ...

Սիրում եմ քեզ՝
Չքնաղ աղջիկ,
Անքննելի անկեղծութեամբ,
Սպասում եմ ՝
 Քո խոստումին,
Յոյսի կայուն կենդանութեամբ...

 

* * * *  * * * *

ՅՈՅՍՆ ԻՄ...

Յոյսն իմ անշէջ,
Յոյսն իմ անմեգ,
Ձեր ջանքերից չի մարի,
Հաւաստիքով
Իմ հաւատի,
Մահին անգամ՝ կը յաղթի...

* * * * * * * *

ՉՔՆԱՂԱԳԵՂ  ՀԱՅՈՒՀԻ

Ես կ'ուզենամ
Քո աչքերում,
Ծովանամ  հուր արցունքի պէս,
Քո վարդաբոյր
Շուրթերին,
Խայտամ անուշ համբոյրի պէս...

Որքա՜ն  վճիտ
Ու անմեղ ես,
Ճերմակաթեւ  աղաւնու պէս,
Դիւթանքներովդ
Անթերի ես,
Իմ գիշերուայ երազի պէս...

Չքնաղագեղ
Հայուհի,
Սիրում եմ քեզ խենթի պէս,
Թոյլ տուր սիրտդ
Ջերմացնեմ,
Յաւերժավառ արեւի պէս...

* * * * * * * *

ՓՐԿԱՐԱՐ  ՄԱՅՐԻԿ...

Ինչպէ՞ս չպահեմ
Ես քեզ իմ հոգում,
Ինչպէ՞ս ես զատեմ
Հոգին հաւատից,
Քանզի քեզնով եմ
Այս նենգ աշխարհում,
Պարգեւ  ստանում
Փրկարար յոյսից:

Աւիկ Դերենց
Պոսթըն