Ինչն է մարդուն յուզում կեանքում…
Մօրդ ձայնով երգած երգն օրօրոցում,
Հօրդ հասցրած ապտակն անարդարացի,
Առաջին սիրոյ պատճառած ցաւը հեշտանքի,
Առաջին ճիչը՝ ծնուած անդրանիկ քո բալիկի:
Յուզւում ես իրօք, հասունանալով ու կեանք մտնելով,
Կեանքի դժուար ու ծանր փորձութիւնը զգալով,
Մարդկութեանը իրաւամբ պէտքական լինելով,
Եւ իհարկէ ինքդ քեզ՝ ճանաչելով, փորձելով:
Ինչն է ստիպում յուզուել մարդուն այս կարճ կեանքում…
Յուզւում ես անգամ բարի ու արդար խրատ լսելով,
Գինով թասը ձեռքդ բռնած՝ ընկերներիդ հետ կենաց խմելով,
Ու քո սիրած էակին երջանիկ գրկած՝
Նրա անուշ ու տաք համբոյրն առնելով:
Գարունն եկաւ, ցուրտը գնաց, ձիւնը հալուեց…յուզւում ես
Ու սպասումներով լի՝ ամառուայ տաք երեկոն երազում:
Յուզւում ես ու ջերմանում թոռնիկիդ թոթովանքից մանկական,
Նրա ձեռքը բռնած՝ առաջին քայլերին օգնելով:
Կեանքն անցնում է, ճերմակում են մազերդ,
Դառնանում ես յանկարծ մի օր հայելու մէջ նայելով,
Տեսնում ես դեմքիդ դաջուած կնճիռները անգութ,
Յուզւում ես ու հասկանում՝ սա է կեանքը իր լաւ ու վատ կողմերով:
Շարժւում ես ծերունական քայլերով դժուարութեամբ,
Բայց զգում քեզ երջանիկ քո ձեռք բերած յաջոցութեամբ,
Ժողովրդիդ պէտքական գործ ու մնայուն մի անուն թողնելով,
Եւ իհարկէ կեանքդ իզուր ու անտեղի չապրելով:
Ահա նման շատ բաներ են յուզում մարդուն այս կեանքում…
Անահիտ Բաբայեան