Print
Category: Յօդուածագրութիւն

Իր բախտից դժգոհ՝
Լիճն ափից ելած,
Ցասումով ահեղ, գոչիւնով ցաւի, 
Տենչայուզօրէն, 
Խանդով ահարկու,
Ժեռ  քարերին է՝ զարնւում  կատաղի:

Ո՞վ գիտէ, գուցէ,
Ինչ որ ժամանակ,
Դժխեմ  ժայռերը՝ անգութ ու դաժան,
Դարձել են արգելք՝
Պատնեշ ու սահման:
Գոցել են նրա՝ ճամբան փրկութեան:

Եւ գուցէ մի օր,
Հուժկու հարուածով,
Սգաս եւ ժայռերի պատնեշը  ճեղքուի,
Ալիքի շուրթով
Յուսաբերութեան,
Լիճը  երազած՝ ափունքին  հասնի:

Աւիկ Դերենց
Պոսթըն