Print
Category: Յօդուածագրութիւն

Այսօր նման եմ
Անղեկ նաւակի,
Ճօճուող  ջրերում
Օտար ովկիանի,
Վաղը կը սուզուեմ
Անտակ խորքերում,
Ու ինձ այլեւս ոչ ոք չի յիշի...

ԱՇՆԱՆ ՕՐԵՐ (1)

Խոհերիս հետ
Մտամոլոր,
Հեռուներն եմ թափառում,
Աշնան օրս է
Բեկում հոգիս,
Ձմռան բեռս եմ՝ ես կրում...

ԱՇՆԱՆ  ՕՐԵՐ (2)

Աշնան անձրեւ է
Անվերջ տարափում,
Օրն է մթագնում երկնքի մովում,
Լուռ են ծառերը,
Անտառն է խամրած,
Քամին է սուրում դաշտում մերկացած...

Ի՞նչ է որորնում
Խենթ քամին աշնան՝
Հառաչանքներով պաղ ու անկենդան,
Չգիտեմ ո՞ւր է
Երազն ինձ տանում,
Խարխափում եմ հեգ այս յորձանուտում...

Մոլագար քամին
Անգութ, կամակոր,
Ալեբախում է սիրտս վիրաւոր,
Իմ յոյսը, սակայն,
Դարձեալ  չեմ կորցնում,
Գարուն աւետող լոյսեր եմ փնտռում...

ԶԱՐՄԱԶԱՆ ԱՇՈՒՆ...

Աշունը խինդ է
Գոյներով նախշուն,
Աշունը լուռ է
Գաղտնիքով լեցուն,
Աշունը յոյս է
Երազով արթուն,
Աշունը սիրոյ
Հեքիաթ է խօսուն...

ԱՇՆԱՆ ԴԵՂԻՆ ՕՐՈՑՔՈՒՄ...

Տերեւաթափ է
Հոգեւարք աշուն,
Ձմեռնամնուտի ցուրտ շունչն է փչում,
Քամին սուլում է
Տխուր մեղեդի,
Թափւում են դեղնած տերեւներն ծառի...

Ու ես նայում եմ
Գետակի ափին,
Շուարած եւ  լուռ դառնացած ծառին,
Որ ցաւից տնքաց
Ճիւղերն օրօրեց,
Բիւր տերեւներին հրաժեշտ տուեց...

Տերեւաթափ է
Հոգեվարք աշուն,
Տերեւաթափ է նոյնպէս եւ իմ մէջ,
Ճօճւում եմ աշնան
Դեղին օրոցքում,
Փնտռում եմ գարնան ցնորքը անշեջ...

 

ՇԱՀԻ ԱՅՍ ՆԵՆԳ ԱՇԽԱՐՀՈՒՄ...

Հրաշքները երազներում չեն լինում,
Պայքարով է նպատակին
Մարդ հասնում,
Շուկայ դարձած
Շահի այս նենգ
Աշխարհում,
Ով արդար է՝
Ի վերջոյ նա է յաղթում...

Աւիկ Դերենց
Պոսթըն