Print
Category: Յօդուածագրութիւն

Երբ ինձ նայեցիր, կարծես մի կայծակ
Զարկեց ու անցաւ կուրծքս ճեղքելով,
Դժնդակ օրուայ կարկուտ ու անձրեւ
Անօգնական հոգիս թրջելով։

Տանջւում էի սիրոյ  բոցերում
Անվարժ զինուորի նման,
Որ չի գտնում դաժան մարտերում
Ճանապարհը ազատագրման։

Անցել են տարիներ ու հիմա
Յիշողութիւնն է այրում իմ հոգին,
Բայց կÿուզէի թէկուզ անխնայ
Կրկնուէր հարուածը կայծակի։  

Սէրս անցաւ

Սէրս կարծես թեթեւ  թռչուն
Թեւին տուեց ու անցաւ,
Վայելք ու յոյզ, երազ անհուն
Հոգիս ցնցեց ու անցաւ։

Սիրոյ  կարօտ, սիրոյ տարփանք
Վայրկեան տեւեց ու անցաւ,
Յոյսըս էր, որ միայն մնաց,
Այն էլ ցնդեց ու անցաւ։

Մնաց միայն սիրոյ  յուշը
Հախուռն հոգիս հանդարտեց,
Կեանքըս մռայլ ամպի  նման,
Մշուշ պատեց ու անցաւ։


Սէր առաջին հայեացքից

Փայլուն աստղեր ձեզ եմ դիմում,
Միթէ  աչքերն այնպէս են զգում,
Որ գտնում են նրան,
ում որ փնտռում են…
Միթէ լինում է սէր մի հայեացքից,
Երբ երկու հոգի միանգամից,
Աչքերով են սէր խոստանում։
Իրար նայում են ու հասկանում,
Որ այլեւս չկայ  ետդարձի ճամբայ։
Հիմա քեզնից այնքան հեռու,
Նորից չեմ կարող անունդ ասել.
Եւ  շրթունքներս, երբ բացւում են,
Հանգչում է անունդ շուրթերիս,
Ինչպէս առաջին համբոյրը,
Եւ  այն չեմ կարող արտաբերել,
Ինչպէս անուշ վարդի բոյրը։
Այդպէս կը պահեմ գաղտնի իմ մըտքում,
Ու ինձ հետ կը տանեմ դէպ անյայտութիւն։


Ա.Բաբայեան
Աթէնք