Իմ մէջ շունչ առնող
Բոլոր սէրերից,
Կայ մէկը որ իմ՝ հոգին է լցնում,
Հայրենի հողի
Սէրն է մշտարթուն,
Որ նման յոյսի՝ իմ մէջ է ապրում:
Իմ մէջ թեւ առնող
Բիւր անուրջներից,
Կայ մէկը որ իմ՝ սիրտն է սփոփում,
Հայոց լեռների
Արքան է վսեմ,
Որ մեծ երազիս՝ կանթեղն է վառում:
Աւիկ Դերենց