Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ընդունելով Լիբանանից Արցախ ժամանած գործարարների պատվիրակությանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն է»:
Լիբանանցի ավելի քան ութ տասնյակ գործարարներ միավորվել ու ստեղծել են ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը ‘ վարկավորում են գյուղատնտեսությունը ‘ անասնապահությունը աշխարհի ամենառիսկային համարվող շրջաններից մեկում՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի (Քարվաճառ) ‘Քաշաթաղի (նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Ջեբրայիլի, Զանգելանի վարչական միավորներ) հատվածում՝ Մռավից Արաքս ընկած տարածքներում:
«Մենք լավ հնարավորություն ունենք Արցախի գյուղատնտեսությունը զարգացնել Արաքսի ափին, որտեղ տարվա 320 օրերին ար’ կա», ասաց Սահակյանը: Պատասխանելով գործարարներից մեկի՝ Ստեփան Տեր-Պետրոսյանի հարցին, թե հնարավոր է՞ ազատագրված տարածքները դառնան սակարկության առարկա ԼՂ բանակցային գործընթացում, նախագահ Սահակյանը ասաց, որ «մենք քայլ առ քայլ զարգացնելու ենք այդ տարածքները»: Արցախի առաջնորդը դրվատեց այն աշխատանքը, այդ թվում՝ ԱՐԻ-ի, որ կատարվում է ազատագրված տարածքներում: «Ահա դա է ձեր հարցի ամենաշիտակ պատասխանը», ասաց Սահակյանը: ԼՂՀ նախագահը ԱՐԻ-ի ընկերությանը պարգ’ատրեց «Երախտագիտության մեդալով»՝ Արցախի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելուն ուղղված ջանքերի համար: «Ձեր աշխատանքը նոր շունչ է տվել Քաշաթաղի ‘ Շահումյանի շրջաններին», ասաց Բակո Սահակյանը:
Արցախ այցելության հինգ օրերի ընթացքում Լիբանանից ժամանած ավելի քանի 50 հոգանոց պատվիրակությունը հանդիպում ունեցավ նա’ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, ինչպես նա’ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարության ‘ վարկառուների հետ՝ Բերձորում ‘ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարության ‘ վարկառուների հետ՝ Դադիվանքում: Պատվիրակության անդամները անցան հարյուրավոր կիլոմետրեր, եղան Քարվաճառի լեռնային հատվածում ‘ Հակարի գետի ավազանի մի շարք գյուղական համայնքներում ու Արաքսի ափին, այցելեցին Դրմբոնի «Բեյս մեթալս» հանքարդյունաբերական համալիր:
Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով ‘ առանց գրավի վարկեր է տրամադրում ԼՂՀ գյուղի ‘ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, որն էլ իր հերթին վարկավարում է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը Քաշաթաղի ‘ Շահումյանի շրջաններում: Անցնող երկու տարիների ընթացքում շուրջ 1.5 միլիոն դոլար է ուղղվել ավելի քան 600 մանր տնտեսությունների տասնյակ տնտեսություններում: Ստացված վարկերով գյուղացիները գնում են անասուններ, զբաղվում մեղվաբուծությամբ ‘ գյուղատնտեսությամբ:
Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները մի քանի ընտանիքների կթու կովեր նվիրեցին Իշխանաձորում ‘ Կովսականում: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում Մռավից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ ‘ հաջորդ երեխան: Այս տարի բարեգործությունից կօգտվեն ավելի քան 150 ընտանիքներ: Հինգ տարիների ընթացքում «Արցախ» ֆոնդը ավելի քան 500 կով է բաժանել:
Թաթուլ Հակոբյան
Ստեփանակերտ