Print
Category: Յօդուածագրութիւն

Խոստացայ  պահել ճանապարհը քո,
Որպէսզի լեզուով իմ չմեղանչեմ…
Նարեկացի


Արահետ

Ծովերում, կեանքի ու մահուան միջեւ,
Ապահով ճամբայ, շաւիղ ես հարթում,
Ամեն մարդ իր արահետն ունի,
Քեզ հետ շարժւում է, քեզ հետ կանգ առնում:

Ուտում ես լաւաշը, փաթաթում պանիր,
Չես էլ ենթադրում, թէ ուրիշ տեղ ինչ կÿանէիր,
Եթէ չլինէր հայկական լաւաշն ու պանիրը,
Գետնի մէջ թաղուած՝ կարմրաթուշ ու տաք թոնիրը:

Մեր համն ենք փնտռում աշխարհի ծագերում,
Եթէ կայ, գտնում ես, զգում ես համը բերանիդ,
Եթէ չկայ, քիչ-քիչ մոռանում  ու չես էլ զգում,
Որ անցնում են տարիները հեռու ափերում:

Ու կորցնում ես յանկարծ քո արահետը
Եւ  խճճւում ես ճամբեքի ոլորաններում,
Կարծես նինջ է իջնում վրադ ու սրբում
Յիշողութեան ծվենները քո պաղած հոգում:

Սակայն իմ հոգում կաս միշտ դու՝ իմ փոքրիկ արահետ,
Որ բացուել ես տունդարձի ճամբին,
Սրտի յիշողութեամբ քեզ ոտքերդ տանում են՝
Այնտեղ, ուր պապերիդ կողմից բացուել է տրորուած արահետը…
Միտքդ մոռանում է, բայց սիրտըդ՝ երբեք: 

Անահիտ Բաբայեան
ք. Աթէնք 20/6/2012