Print
Category: Յօդուածագրութիւն

Առաքինի մարդը, նա է ով գիտակցում է իր
Մարդկային պարտականութիւնները:
* * *
Կրքերը սանձել չկարողանալ՝
Կը նշանակի անորոշութեան մօտենալ:


* * *
Երբ ղեկավարը խաբում է իր ժողովրդին,
Ուրեմն,  դաւաճանում է ազգին:
* * *
Կեանքը պարգեւ  է եթէ գիտակցում ես նրա խորհուրդը:
* * *
Ոչ երանի այն մարդուն՝ որ կեանքում չի գտնում իր տեղը:
* * *
Ամենաազնիվ եւ  ամենաարդար խօսքը,
Դուրս է գալիս մանկան շուրթերից:
* * *
Բախտը փնտռելով են գտնում,
Նպատակին ճգնելով են հասնում:
* * *
Երբեմն դժուար է գտնել իսկական «Մարդ»
Այս բազմամարդ աշխարհում:
* * *
Մարդու մեծութիւնը որոշւում է իր բարութեան չափանիշով: 

Աւիկ Դերենց (Դէիրմենջեան)
Պոսթըն