Այս կեանքը մի վայրկեան է,
Կÿանցնի արագ ու կÿերթայ,
Միայն մարդու անունն է վառ,
Որ կը յիշուի ու կը խօսուի՝ լաւ, թէ վատ
Դու բարութիւն արա, անցիր,
Դու լաւութիւն արա,անցիր,
Օրից մի օր մէկն էլ կ'անի՝
Քո բալեքին իր լաւութիւնն ու կ'անցնի:
Շատ մի յուզուիր մօտիկներիդ համար,
այ կին,
Մի օր ասաց մարդն իր կնկան կամացուկ,
-Գլուխդ դիր ու կը տեսնես,
Որ չեն յիշի նրանք էլ քեզ ու քո արած լաւութիւնը մարդկային,
Կը մոռանան այնպէս, կարծես երբեք չես եղել:
Յիմարի խօսքից դու մի՛ ազդուիր,
Ճանապարհդ անցիր ու մի՛ տառապիր,
Ականջ մի՛ դիր ասուած դառը խօսքերին,
Խելքդ տուր բարուն,
գերի մի՛ դարձիր չարի գործերին:
Մեծը փոքրին խրատներ է միշտ կարդում,
Ինքն էլ հետը լսում է ու սովորում,
Փոքրը լսում ու ինչ որ բան կատարել է հասցնում,
Բայց մեծը այդ խրատներից երբեք կեանքում
չի օգտւում:
Ինչ որ կորցրիր, էլ չես գտնի դու կեանքում,
Ինչ որ գտար, մի՛ բաց թողնիր, չես ունենա էլ կեանքում,
Թէ որ սիրես, բայց չհասնես, մի՛ տառապիր, անցիր, գնա՛ դու կեանքում,
Նոյն ջուրն այլեւս չես մտնի երկրորդ անգամ՝
էս կեանքում:
Քնիս մէջ էի, երբ երազում մեկն ինձ ասաց.
-Ի՜նչ ես քնել, զարթնիր, օգտուիր աշխարհի
մեծ բարիքից,
Կեանքն է տրուած քեզ մի անգամ, բարեկա՛մ,
Վայելիր այն, թէ չէ՝ քունը յաւերժական, կայ ու կայ:Մարդու ասած ճարտար խօսքին մի՛ խաբուիր,
Հաւատարիմ ու արդարին մի՛ դատիր,
Թէ ուզում ես լաւն ու վատը դու իրարից տարբերել,
Կեանքից ստացած ծանր ակը մի՛ շրջիր:
Կեանքի տուած ամէն օրը՝ դու մի նուէր ընդունիր,
Որպէս մի տօն թանկագին, ամէն օրդ դու ապրիր:
Անահիտ Բաբայեան
Աթէնք