Print
Category: Յօդուածագրութիւն

Ձմռան գիշեր է՝ Նոր Տարվա գիշեր,
Ամպերն են դիզվում փխրուն թանձրությամբ,
Թափվում է ձույնը՝ բյուրեղափաթիլ,
Հստակ ու անբիծ՝ անարատությամբ:

Արծաթակապույտ երկնի անհունում,
Թագավորում է չքնաղությունը,
Ինչպես մի երազ՝ դեռ աշխարհ չեկած,
Իշխում է վճիտ՝ ճերմակությունը:

Վարագուրվում է տարին անարգել,
Կեսգիշերային վայրկյանով միայն,
Հույսն է ներխուժում՝ իմ մեջ աներկյուղ,
Տիեզերք հասնող աղոթքի նման:

Հորդորում է ինձ՝  կյանքի հեղեղով,
Որ ես աշխարհին՝ արդար երթ մաղթեմ,
Ու բարձրաձայնեմ  քայլերգն բարության,
Չարի կուռքերը՝ ընդմիշտ տապալեմ:

Նենգամիտների կրքերը  զսպեմ,
Տառապյալների սիրտերն սփոփեմ,
Շահամոլների խիղճը աթնացնեմ,
Լույսի կորուտը՝ հավատով սանձեմ:

Բախվելով հազար տեսակ ձայների,
Սիրո երգերը՝ լսելի դարձնեմ,
Ամենուր սփռեմ շողերը հույսի,
Նույնիսկ հրաշքին՝ ես ապավինեմ:

Այս  նոր գիշերում  ջերմ ու աստղաթ’,
Վսեմ պատգամով  խաղաղ գոյության,
Թո՛ղ  լցվի  ուրախ՝ խինդով լիուլի,
Սրտերը համայն-համայն մարդկության:


       Աւիկ Տէյրմէնճեան
Պոսթըն