Print
Category: Յօդուածագրութիւն

altԱր­մա­նը, Ար­մի­նէն, ­Լիւդ­վի­գը, Ա­րե­գը, ­Նա­րեկն ու ­Մար­գա­րի­տը ծնո­ւել էին, երբ վա­ղա­շէն­ցի ­Շա­հէն ­Մար­գա­րեա­նի ըն­տա­նի­քը բնա­կու­թեան նպա­տա­կով տե­ղա­փո­խո­ւեց ­Քար­վա­ճա­ռի ­Նոր ­Վե­րին­շէն գիւղ:

 

 

­Շա­հէն ­Մար­գա­րեան 1998 թո­ւա­կա­նին նա­խա­պէս ե­կել ու ծա­նօ­թա­ցել է տա­րած­քին, սի­րա­հա­րո­ւել բնու­թեանն ու ըն­տա­նի­քը ­Գե­ղար­քու­նի­քի մար­զի ­Վա­ղա­շէն գիւ­ղից տե­ղա­փո­խել Ար­ցախ: Ար­դէն ­Նոր ­Վե­րին­շէ­նում են ծնո­ւել ­Փա­ռան­ձե­մը, ­Նո­րայ­րը, ­Վա­հէն, ­Վա­հա­նը, ­Վար­դա­նը, ­Հեր­մի­նէն ու ­Դա­ւի­թը:

­Շա­հէն եւ ­Գա­յիա­նէ ­Մար­գա­րեան­նե­րը ի­նը որ­դի ու­նեն եւ չորս դուստր: Ա­ւա­գը 24 տա­րե­կան է, ա­մե­նակրտ­սե­րը՝ հինգ: ­Տաս­նե­րեք զա­ւակ­նե­րից ութն ան­չա­փա­հաս են:
«­Նոր ա­մուս­նա­ցած ժա­մա­նակ, որ ե­րե­խա­յի ձայն էի լսում, ջղայ­նա­նում էի: ­Մայրս ա­սում էր՝ այ տղայ ջան, նման բան մի ա­րա, վա­ղը միւս օ­րը գլխիդ ա գա­լու, էն­քան է­րե­խէք կ­՛ու­նե­նաս: Ա­սում էի՝ ի՞նչ ես ա­սում, այ մամ: ­Հի­մա դժգոհ չեմ, փառք Աստ­ծոյ»,- ծի­ծա­ղում է ­Շա­հէ­նը:

­Նոր ­Շա­հու­մեա­նի շրջա­նում բո­լորն են ճա­նա­չում ­Նոր ­Վե­րին­շէ­նի դպրո­ցի տնօ­րէն ­Շա­հէն ­Մար­գա­րեա­նին, գի­տեն նրա բազ­ման­դամ ըն­տա­նի­քի մա­սին: ­Քար­վա­ճա­ռի խաչ­մե­րու­կում, ­Նոր ­Վե­րին­շէն բարձ­րա­նա­լու ճա­նա­պար­հին, ծա­նօ­թա­նում եմ ­Նոր Բ­րա­ջու­րի նախ­կին գիւ­ղա­պետ ­Մե­խակ ­Գէոր­գեա­նի հետ, ով՝ ի­մա­նա­լով գիւղ այ­ցե­լե­լու նպա­տակս՝ ­Մար­գա­րեան­նե­րի պատ­մու­թիւ­նը գրա­ռել, հիաց­մուն­քով ա­սում է.- «­Շա­հէ­նի տա­նը 13 է­րե­խայ կայ, բայց մի հատ բարձր ձէն չես լսի: ­Բո­լո­րը խե­լօք է­րե­խէք են: Որ մէկն էլ դպրոցն ա­ւար­տում ա, ըն­դուն­ւում ա բարձ­րա­գոյն»:
­Մար­գա­րեան­նե­րին հիւր գնա­լիս կա­րող ես կանգ­նել ձո­րա­կի պռնկին ու ձէն տալ, կանչդ այն կող­մում շատ լաւ կը լսո­ւի: ­Մօ­տե­նա­լը ռիս­կա­յին է, քա­նի որ նրանց գամփռ շնե­րը ան­կոչ հիւ­րեր չեն սի­րում: ­Մեզ դի­մա­ւո­րեց ­Նո­րայ­րը:

­Նոր ­Վե­րին­շէն այ­ցե­լե­լու օ­րը ­Շա­հէ­նի զոյգ որ­դի­նե­րի՝ Ա­րե­գի եւ ­Նա­րե­կի երդ­ման ա­րա­րո­ղու­թիւնն էր Աս­կե­րա­նում: «Ես ար­ցա­խեան ա­զա­տա­մար­տին չեմ մաս­նակ­ցել եւ այդ օ­րե­րին ինձ մե­ղա­ւոր էի զգում: Ես էլ ո­րո­շե­ցի պարտքս հայ­րե­նի­քին էս ձե­ւով տամ: Ի­նը զի­նո­ւո­րը քիչ չէ»,- ա­սում է ­Շա­հէն ­Մար­գա­րեա­նը:
­Նա ­Նոր ­Վե­րին­շէ­նի դպրո­ցի տնօ­րէնն է, կի­նը՝ գրա­դա­րա­նա­վա­րը, դուստ­րը՝ անգ­լե­րէ­նի ու­սուց­չու­հին, հար­սը՝ մա­թե­մա­տի­կա­յի ու­սուց­չու­հին, որ­դին էլ ­Նոր Բ­րա­ջուր գիւ­ղի դպրո­ցի զին­ղեկն է: Ն­րա եօթ զա­ւակ­նե­րը դպրո­ցա­կան են: «­Տանն էլ եմ ինձ զգում ինչ­պէս դպրո­ցում»,- ա­սում է՝ ծի­ծա­ղե­լով:

­Պատ­մու­թիւ­նը, ո­րի ար­դիւն­քում նա հա­սել է ­Քար­վա­ճա­ռի լեռ­նա­յին գիւղ, շատ սո­վո­րա­կան է: ­Պար­զա­պէս ե­րեք եղ­բայր­նե­րից ա­մե­նաա­ւա­գը՝ այն ժա­մա­նակ ար­դէն վեց ե­րե­խա­նե­րի հայր ­Շա­հէ­նը, չու­նե­նա­լով տուն կա­ռու­ցե­լու հնա­րա­ւո­րու­թիւն, հայ­րա­կան տնից տե­ղա­փո­խո­ւել է ­Նոր ­Վե­րին­շէն, երբ լսել է վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րի մա­սին:

­Հի­մա ­Նոր ­Վե­րին­շէ­նում ­Շա­հէ­նի ըն­տա­նիքն ար­դէն եր­կու տուն ու­նի: Երկ­րոր­դը Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թեան կող­մից նո­ւէր է՝ ա­րո­ւած եօթ­նե­րորդ զա­ւա­կի ծնո­ւե­լու ա­ռի­թով: ­Շա­հէ­նը կէս-կա­տակ ա­սում է, որ ճիշդ կը լի­նի Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թիւ­նը տուն նո­ւի­րի ա­մէն վե­ցե­րորդ զա­ւա­կի հա­մար:

­Հար­ցին՝ ձեր սէ­րը ­Վա­ղա­շէ՞նն է, թէ ­Նոր ­Վե­րին­շէ­նը, ­Շա­հէ­նը պա­տաս­խա­նում է. «Ոնց որ սէրս կիսուած լի­նի, բայց մի փոքր դէ­պի էս կողմն է: Ես սի­րա­հարո­ւել եմ ­Քար­վա­ճա­ռին: Որ ­Մար­տու­նի եմ գնում, մէկ օ­րից ա­ւել չեմ կա­րո­ղա­նում մնալ: ­Նախ բնու­թիւ­նը ինձ գե­րեց, յե­տոյ էլ, ի տար­բե­րու­թիւն ­Մար­տու­նու, էս­տեղ հեշտ է ապ­րե­լը: Էս­տեղ ձմե­ռը շատ կարճ է, եւ կա­րիք էլ չի լի­նում ա­նաս­նա­կեր կու­տա­կե­լու: Ու ընդ­հան­րա­պէս ­Քար­վա­ճա­ռի բնու­թիւ­նը մի մեծ շտե­մա­րան է»:

­Շա­հէ­նի կի­նը՝ ­Գա­յիա­նէն պատ­մում է, որ ­Քար­վա­ճա­ռի բնու­թիւ­նը նման է իր ծննդա­վայր ­Խան­լա­րի բնու­թեա­նը, ու դա ի­րեն Ար­ցա­խում է պա­հում: «­Մենք ­Խան­լա­րից դուրս ենք ե­կել 1989 թո­ւա­կա­նին, փա­խուս­տի ժա­մա­նակ:
Ես հի­մա ա­սես իմ ծննդա­վայ­րում լի­նեմ: Ա­մէն մի քար, թուփ յի­շեց­նում է ծննդա­վայրս: ­Ճիշդ է, ապ­րե­լը հեշտ չի, բայց փառք Աստ­ծու, է­րե­խեքն ար­դէն մե­ծա­ցել են, աշ­խա­տում են, սո­վո­րում են: Ա­մէն ինչ ա­ւե­լի հեշտ է դար­ձել»:

­Գիւ­ղա­կան պայ­ման­նե­րը չեն խան­գա­րում կեան­քից մեծ սպա­սե­լիք­ներ ու­նե­նա­լու: ­Բազ­մա­զա­ւակ ծնող­նե­րի ե­րա­զանքն է, որ զա­ւակ­նե­րը ու­սում ստա­նան՝ ան­կախ բնա­կու­թեան տե­ղից: «Ես միշտ ե­րե­խա­նե­րիս ա­սել եմ՝ տե­սէք, ձեր հայ­րը ե­թէ կրթու­թիւն չստա­նար, ձեզ չէր կա­րո­ղա­նայ պա­հել»,- ա­սում է ­Գա­յիա­նէն:
Չ­նա­յած ­Նոր ­Վե­րին­շէ­նը մայ­րա­քա­ղա­քից հե­ռու է, ա­ռանձ­նա­պէս ե­ռու­զեռ չկայ, ­Շա­հէ­նի ե­րե­խա­նե­րը գիւ­ղից տե­ղա­փո­խո­ւել չեն ցան­կա­նում:

­Լիւդ­վի­գը ­Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին (երկ­րա­գոր­ծա­կան) հա­մալ­սա­րա­նի Ս­տե­փա­նա­կեր­տի մաս­նա­ճիւ­ղի ու­սա­նող է եւ յոյս ու­նի, որ ա­ւար­տե­լուց յե­տոյ ­Քար­վա­ճա­ռում աշ­խա­տանք կը գտնի, մաս­նա­ւո­րա­պէս՝ կա­դաստ­րում (կա­լո­ւա­ծոց գրա­սե­նեակ): «Ա­ռայժմ ես մտադ­րո­ւած չեմ գիւ­ղից կամ մեր շրջա­նից դուրս ապ­րե­լու: Հ­նա­րա­ւոր չի, որ էս­տեղ մի աշ­խա­տանք չգտնուի»,- ա­սում է ­Լիւդ­վիգ:

­Փա­ռան­ձեմն ու ­Մար­գա­րի­տը ցան­կա­նում են մեծ քա­ղա­քում կրթու­թիւն ստա­նալ ու է­լի վե­րա­դառ­նալ գիւղ: ­Հեր­մի­նէն Լ.Ղ.Հ. վար­չա­պետ Ա­րա­յիկ ­Յա­րու­թիւ­նեա­նի սա­նիկն է: ­Հայ­րը պատ­մում է, թէ դա ինչ­պէ՞ս է ե­ղել: «Երբ եօթ­նե­րորդ ե­րե­խաս պի­տի ծնուէր, վար­չա­պե­տը մեր շրջան էր ե­կել եւ այդ մա­սին ի­մա­նա­լով, ա­սաց՝ ինձ տե­ղեակ կը պա­հէք: ­Մին­չեւ ե­րե­խա­յի ծնո­ւե­լը մէկ ան­գամ էլ ե­կաւ ­Քար­վա­ճառ, է­լի պա­տո­ւի­րեց ի­րեն լուր տալ: Երբ աղ­ջիկս ծնո­ւեց, շրջա­նի ղե­կա­վա­րին խնդրե­ցի վար­չա­պե­տին այդ մա­սին յայտ­նել: Եւ վար­չա­պե­տը ցան­կու­թիւն յայտ­նեց լի­նել աղջ­կաս կնքա­հայ­րը»:

­Նոր­վե­րին­շէն­ցի­ներն ա­սում են, որ գիւ­ղի այն թա­ղա­մա­սը, որ­տեղ ապ­րում է բազ­ման­դամ ըն­տա­նի­քը, մի­գու­ցէ ա­պա­գա­յում կը լցո­ւի նոր տնե­րով ու կը կոչուի ­Մար­գա­րեան­նե­րի ձոր: Ին­քը ­Շա­հէն ­Մար­գա­րեա­նը այլ ձե­ւա­կեր­պում է մտա­ծել՝ «­Մար­գա­րեան­նե­րի փա­կու­ղի»: «Ե­թէ բո­լոր զա­ւակ­ներս էս­տեղ տուն կա­ռու­ցեն, ես ինձ շատ եր­ջա­նիկ կը զգամ: ­Բայց ի­րենց ցան­կու­թիւնն է՝ ով որ­տեղ կ­՛ու­զի: ­Բո­լորն էլ մի բան հաս­տատ են ո­րո­շել՝ շա­րու­նա­կել ապ­րել Ար­ցա­խում: Ա­ւագ որ­դիս Ս­տե­փա­նա­կերտ է ու­զում տե­ղա­փո­խուել: ­Զոյ­գե­րից մէ­կը սի­րա­հա­րո­ւել է ­Շու­շի քա­ղա­քին»:

Ե­թէ ո­րե­ւէ ըն­տա­նիք ­Նոր ­Վե­րին­շէ­նից տե­ղա­փոխ­ւում է քա­ղաք կամ այլ բնա­կա­վայր, ­Շա­հէ­նի որ­դի­նե­րը խօ­սակ­ցու­թիւն են բա­ցում հե­ռա­ցած ըն­տա­նի­քի տու­նը գնե­լու մա­սին: Ն­րանց ե­րա­զանքն է, որ ­Նոր ­Վե­րին­շէ­նը դառ­նայ ­Մար­գա­րեան­նե­րի գիւղ:
­Լիւդ­վիգն ա­սում է.- «­Չեմ կա­րող բա­ցատ­րել, թէ ի՞նչ սէր ա, բայց ե­րա­զում եմ, որ մի քա­նի տա­րի անց մենք ախ­պեր­նե­րով էս թա­ղա­մա­սում մեր տներն ու­նե­նանք, եւ բո­լորն ա­սեն՝ ­Մար­գա­րեան­նե­րի գիւ­ղը»:

ԳԱԳԻԿ ԱՂԲԱԼԵԱՆ