
Ապրիլեան գարնանային օրը
Դարձեալ խլեց հայի արեւը ...
Չբոլորած դեռ տասնինը
Հերոս դարձաւ մեր Գրիգորը։
Կրծքով պահեց դիրքերը,
Պաշտպանեց Հայրենիքը սուրբ,
Որ ապրի հայ մանուկը, չմնայ որբ։
Մտքում յիշեց սիրելի դէմքեր,
Եկան նրա աչքի առաջ մայրը, տատը, քնքուշ, սիրած աղջիկը։
Բայց թանկ էր հողը հայրենեաց,
Հէնց նրանց պատիւն ու կեանքը,
Հայրենիքում ազատ ապրելու՝ խաղաղ ապագան։
Կռուեց ու դաշտում ընկաւ
« Մարտիկի երգը» շուրթերին։
Կարօտով է յիշում մայրը՝ Անահիտը,
Սեղմում նկարը կրծքին ու հառաչում է անձայն ...
Եթէ, յանկարծ, գայ Գրիգորը,
Նոյնիսկ, թէկուզ երազում,
Ինչ կ’ասի նա իր որդուն.
-Ա՜խ, ուր ես հիմա, ինչ արեցիր,
Ինչպէս դարձար դու հերոս,
Դեռ նոր աճած մի կաղնի էիր,
Ու մեր յոյսն ու ապաւէնն էիր...
Սակայն զարկեցիր վայրի, անսանձ թշնամուն
Ու արծուի պէս վեր ճախրեցիր՝ թեւերդ լայն տարածած։
Դարձար պաշտպան հայրենիքի,
Հերոս որդի Հայ Ազգի...
Մի քանի օր առաջ Հայաստանից ցուցադրած մի հաղորդումից ճանաչեցի իմ համակուրսեցի՝ Շողիկ Ստեփանեանին, որի թոռնիկը՝ Գրիգոր Գէորգի Յարութիւնեանը, զոհուել էր ապրիլեան քառօրեայ պատերազմում։ Ահա դա եղաւ այս փոքրիկ ձօնը գրելուս առիթը։
Սիրելի Շողիկ եւ Անահիտ, Ձեր հերոսացած զաւակը մեր էլ զաւակն է՝ ողջ հայութեան հերոս զաւակն է։
Անահիտ Բաբայեան
Աթէնք Ապրիլ 2016 թ.
Նշենք, որ Լ.Ղ.Հ. նախագահ Բակօ Սահակեանի հրամանագրով Գրիգոր Յարութիւնեանը յետ մահու պարգեւատրուել է «Մարտական ծառայութեան» մետալով։ Աղբիւրը. 168.am