Ո՜վ դուք հայազգի տքնաջան քաջեր,
Հայոց պատմութեան անխօս վկաներ,
Ձեր հուժկու ոգով լեռներ են կոփուել,
Դաշտեր կանաչել, ծառեր են ծաղկել:
Դժնի օրերում սէր էք երազել,
Լեգենդները մեր ձեր կամքն է ծնել,
Բիրտ ճակատագրի դաժան պահերին,
Յաղթանակների երգեր էք երգել:
Հայազգի անմահ, սրբազան քաջեր,
Վեհ երազների անծիր ակունքներ,
Ձեզնով հաւատը մեր ամրապնդուել
Ու յաւերժութեան սիւներն են յառնել:
Աւիկ Դերենց
Պոստոն