Մեր օրերում գնալով աւելի են թէժանում բանավէճերն այն մասին, թէ, ի վերջոյ, ով է մեղաւոր Ջաւախքի խորացող ճգնաժամի մէջ. Վրաստանի կառավարութի՞ւնը, որը, տարածաշրջանային լեզուի կարգավիճակ չտալով հայերէնին, դրանով զրկում է նրանց բազմաթիւ կենսական, բարոյական եւ այլ բազմապիսի իրաւունքներից, թէ՞ ջաւախահայութիւնը, որը, չտիրապետելով վրացերէնին, կանգնում է վերոնշեալ խնդրի առաջ:
Ճամբու ցուցանակները՝ գերմաներէն
եւ իտալերէն լեզուներով (վարը)
գերմաներէն եւ խրուաթերէն լեզուներով (վերը)
Միանգամից նշենք, որ սին են առաջինների փաստարկները, փաստարկներ, որոնք, հիմնականում հայութեան շրջանում կարծրացած եւ ապատեղեկատուական քարոզչութեան արդիւնք են, իսկ վրացական շրջանակներում` պետական քաղաքականութիւնը արդարացնելու լաւագոյն միջոց: Բազմիցս ենք անդրադարձել այն մասին, որ Վրաստանի պետական քաղաքականութիւնը Ջաւախքի հանդէպ գրեթէ ընդհանուր աղերսներ չունի միջազգային իրաւունքի հետ, քանի որ տուեալ պետութեան կողմից գոնէ ստորագրուած միջազգային փաստաթղթերի պահանջները գրեթէ չեն իրագործւում: Այստեղ էլ չենք խօսում չստորագրուած կամ չվաւերացուած նմանատիպ փաստաթղթերի մասին: Սոյն հրապարակմամբ ցանկանում ենք պարզ մի քանի օրինակներով ցոյց տալ, որ արտաքինից դէպի եւրոպական արժէքներ ձգտող Վրաստանը գործնականում ըն- թանում է բոլորովին տարբեր ուղղութեամբ:
Սկսենք Եւրոպայի «սրտից»՝ Աւստրիայից:
Աւստրիայի պետական լեզուն գերմաներէնն է, սակայն Աւստրիայում միայն գերմանացիներ չեն ապրում, ուստի, ելնելով այս հանգամանքից՝ երկրում գերմաներէնի կողքին գոյութիւն ունեն պետականօրէն ճանաչուած մի քանի տարածաշրջանային (regional) լեզուներ՝ խրուաթերէն, հունգարերէն, սլովեներէն, չեխերէն, սլովաքերէն, ռումաներէն: Սա նշանակում է, որ համապատասխան մարզերը բնակեցնող տուեալ էթնոսի ներկայացուցիչներն իրաւունք ունեն սեփական լեզուով իրաւաբանօրէն շփուելու, այն գործածելու վարչաիրաւական ոլորտներում, պետական պաշտօնական գրագրութեան մէջ, եւայլն:
Աւստրիան, որպէս քաղաքակիրթ պետութիւն, ոչ միայն չի աղաւաղում ոչ գերմանացիներով բնակեցուած սեփական երկրի քաղաքների, գիւղերի եւայլ բնակավայրերի անուանումները, այլեւ պետական ցուցատախտակների վրայ գերմաներէնի (սեփական անուանման) կողքին կարելի է տեսնել տուեալ էթնոսի լեզուով եւ անուանմամբ բնակավայրերի անունների (օրինակ՝ խրուաթերէնով, տես՝ վարի լուսանկարը):
Իսկ ահա հայկական Ջաւախքում տեղանուանումները փակցւում են բացառապէս վրացերէն եւ անգլերէն, ընդ որում՝ անգլերէն անուանումը «բխեցւում է» վրացերէնից։ Այսպէս՝ օտարերկրացին անգլերէնով կարդալու է ոչ թէ գիւղի ճշգրիտ հայկական անունը՝ Մեծ Խորենիա, այլ՝ վրացական աղաւաղումը՝ Դիդի Խորենիա։ Բայց գիւղի անունը Մեծ Խորենիա է, այլ ոչ՝ Դիդի Խորենիա։ Յաւելենք, որ ինչպէս ամէն տեղ, նոյնպէս եւ Աւստրիայում այսպիսի «բարի կամքի դրսեւորումը» այլ էթնիկ հանրոյթների հանդէպ բխում է միջազգային օրէնսդրութիւնից, տուեալ պարագայում նշուած ազգերը երկրում համարւում են «indigene VՓlker» (գերմ.‘ «բնիկ ժողովուրդներ»), որոնց վրայ տարածւում են համապատասխան միջազգային իրաւունքները: Մեր պարագայում ջավախահայութիւնը նոյնպէս համարւում է «indigene VՓlker»:
Միւս «եւրոպական» օրինակը բերենք՝ Իտալիայի Սիւտիրոլ (SUDTIROL, գերմ.‘ Հարաւային Տիրոլ) շրջանից, որը բնակեցուած է գերմանացի-ներով: Այս մարզը իր անուանումն ստացել է Աւըս- տրիայի պատմական Տիրոլի մարզից, որի հարաւային մասն անցել է Իտալիայի տիրապետութեան տակ: Սկզբնական ժամանակահատուածում Իտալիայի կառավարութիւնը նոյնպէս փորձում էր ճնշումների ենթարկել գերմանացիներին. ժողովրդագրական պատկերի փոփոխման համար այս մարզ էին տեղափոխում իտալացիների, գերմաներէնի գործածման արգելանքներ էին սահմանւում, փորձ էր արւում մարզը կտրտելով միացնել այլ՝ հիմնականում իտալաբնակ մարզերի եւայլն (ճիշդ նոյն կերպ վարւում է Վրաստանը Ջաւախքի տարածաշրջանի հետ նախկինում ‘ այսօր): Հարաւային Տիրոլի հիմնահարցն իր ճշմարիտ հանգուցալուծումը գտաւ այն ժամանակ, երբ Մայր պետութեան՝ Աւստրիայի կառավարութիւնը հանդէս եկաւ Իտալիայի առջեւ մարզի գեր-մանացիների հանդէպ հալածանքները դադարեցնելու եւ լայն արտօնութիւններ տալու խիստ պահանջներով: Իտալիայի հետ բանակցութիւնների արդիւնքում՝ ներկայումս մարզի գերմանացիներն ունեն ամենալայն արտօնութիւններ, իսկ դրա հետեւանքով մարզն արագ տեմպերով զարգանում է: Տարածա- շրջանային լեզուն այստեղ, բնականաբար, գերմաներէնն է, իսկ իտալացի պաշտօնեան պէտք է լիարժէք տիրապետի այդ լեզուին: Բնակավայրերի անունները մատնանշող ցուցատախտակներում նոյնպէս առկայ է տեղաբնիկ լեզուն՝ գերմաներէնը: Օրինակ՝ Հարաւային Տիրոլի կենտրոն (մայրաքաղաք) Բոզեն քաղաքի ցուցատախտակում (տես քովի լուսանկարը) ըս- կըզբից գրուած է գերմաներէն լեզուով քաղաքի գերմանական անուանաձեւը, այնուհետեւ՝ իտալերէնով՝ իտալականը (BOZEN (գերմ.) - BOLZANO (իտալ.)): Սիւտիրոլ տարածաշրջանի ղեկավարը (Landseshauptmann) նոյնպէս գերմանացի է: Սիւտիրոլն ունի իր, այսպէս կոչուած, օրէնսդիր մարմինը (Landtag), որտեղ քննարկւում եւ որոշւում են գերմանացիներին առնչուող շատ հարցեր:
Կարելի է բերել մեր օրերի մէկ այլ՝ Ղրիմում, որտեղ բնակչութեան 60 %-ը կազմում են ռուսները (Սամցխէ-Ջաւախք-Ծալկայի տարածաշրջանում հայութիւնը ներկայումս աւելի մեծ տոկոս է կազմում), ռուսերէնը տարածաշրջանային լեզու հռչակելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վ. Եանուկովիչի որոշումը: Ի՞նչ տեղի ունեցաւ. Ղրիմի ռուսների շրջանում դադարեց լարուածութիւնը, նոյն մի- ջավայրում անհամեմատ աւելացաւ յարգանքն ու վստահութիւնը պետութեան հանդէպ, ռուսներն իրենց զգացին Ուկրաինայի լիարժէք եւ ոչ «երկրորդ սորտի» քաղաքացիներ, տարածաշրջանն սկսեց զարգանալ աւելի արագ, եւ ամենակարեւորը, ոչ մի «անջատողական» կամ այլ դրսեւորումներ ընդհանրապէս ի յայտ չեկան, ինչը փաստարկ էին բերում Ուկրաինայի նախորդ իշխանութիւնները (նոյն փաստարկն է բերում վրացական կողմը Ջաւախքում հայերէնն արգիլելիս), երբ ամէն րոպէ ոտնահարում էին ռուս- ների իրաւունքները եւ ռուսերէնը արգելում գործածել իրաւաբանօրէն:
Օրինակները կարելի է շարունակել, սահմանափակուենք այսքանով՝ փաստելով, որ վրացական ժողովրդավարութիւնն իրականում միրաժային է, իսկ ՀՀ իշխանութիւններից մեծ բան է կախուած՝ Ջա- ւախքում իրավիճակի դէպի դրականը փոփոխելու գործում: Հակառակ այս ամենի, ՀՀ ներկայ ղեկա- վարները դեռ եւս բաւարարուել են 2009 թ. Սեպտեմբերի 2-ին արուած «հայերէնը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու» մասին յայտարարութեամբ: Յայտարարութիւն, որին յաջորդեց մինչ օրս պահպանուող «մեծ լռութիւնը»:
Աւստրիոյ մէջ գերմաներէնի կողքին գոյութիւն ունեն պետականօրէն ճանաչուած մի քանի տարածաշրջանային (regional) լեզուներ՝ խրուաթերէն, հունգարերէն, սլովեներէն, չեխերէն, սլովաքերէն, ռումաներէն: Սա նշանակում է, որ համապատասխան մարզերը բնակեցնող տուեալ էթնոսի ներկայացուցիչներն իրաւունք ունեն սեփական լեզուով իրաւաբանօրէն շփուելու:
ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
«Միտք» վերլուծական կեդրոն