Print
Category: Յօդուածագրութիւն

altԱնց­նող տա­րո­ւայ ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի բնակ­չու­թիւ­նը, ըստ պաշ­տօ­նա­կան տո­ւեալ­նե­րի, նո­ւա­զել է շուրջ 12 հա­զա­րով: Ար­տա­գաղ­թի չափն ա­ւե­լին էր: Բա­րե­բախ­տա­բար Հա­յաս­տա­նում ա­ւե­լի շատ ծնւում են, քան` մա­հա­նում, եւ միայն դրա շնոր­հիւ է, որ նուազ­ման թի­ւը կազ­մել է 12 հա­զար: Երբ մար­դիկ շա­րու­նա­կում են հե­ռա­նալ հայ­րե­նի­քից, դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­ նում

տնտե­սա­կան եւ ըն­կե­րա­յին խնդիր­ներ կան: Իսկ մար­դիկ հե­ռա­նում են ա­ռա­ջին հեր­թին այն պատ­ճա­ռով, որ տնտե­սա­կան վի­ճա­կը բար­ւոք չէ: Ու­շադ­րու­թիւն դարձ­րէ՛ք. Հա­յաս­տա­նից 1991ից ի վեր ար­տա­գաղթ չի ե­ղել միայն 2004-2006 թո­ւա­կան­նե­րին, երբ Հա­յաս­տա­նը գրան­ցում էր երկ­նիշ տնտե­սա­կան աճ: Այդ ե­րեք տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի բնակ­չու­թիւ­նը ա­ւե­լա­ցել է մօտ 30 հա­զա­րով:

Ինչ­պի­սի՞ն էր Հա­յաս­տա­նի տնտե­սու­թիւ­նը 2015ին:

Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան գոր­ծըն­կեր երկ­րում` Ռու­սաս­տա­նում, 2015ին տնտե­սա­կան ան­կու­մը շա­րու­նա­կո­ւեց: Հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում պղնձի գնե­րը ան­կում ապ­րե­ցին մօտ 30 տո­կո­սով, ին­չը եւս լուրջ հա­րո­ւած էր Հա­յաս­տա­նի ար­տա­հան­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թեան` մե­տա­ղա­կան հան­քար­դիւ­նա­բե­րու­թեան ո­լոր­տին: 2015ի Յու­նո­ւա­րին Հա­յաս­տանն ան­դա­մակ­ցեց Եւ­րա­սիա­կան Տն­տե­սա­կան Միու­թեա­նը (Ե.Տ.Մ.): Ս­պա­սում­նե­րը, որ մաք­սա­յին այս տա­րած­քին եւ 180 մի­լիո­նա­նոց շու­կա­յին ան­դա­մակ­ցու­թիւ­նից Հա­յաս­տա­նը տնտե­սա­կան օ­գուտ­ներ կ­՛ու­նե­նայ, 2015ին չար­դա­րա­ցան: Ռու­սաս­տա­նի հետ Հա­յաս­տա­նի ա­ռեւտրաշրջա­նա­ռու­թիւ­նը նուա­զեց 14 տո­կո­սով: Նո­ւա­զեց թէ՛ ար­տա­հա­նու­մը` մօտ 30 տո­կո­սով, թէ՛ ներ­մու­ծու­մը` մօտ 10 տո­կո­սով:

Ե.Տ.Մ. ան­դամ Պե­լո­ռու­սիա­յի հետ Հա­յաս­տա­նի ար­տա­քին ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռու­թիւ­նը ա­ւե­լա­ցել է միայն 2 տո­կո­սով եւ կազ­մել 40 մի­լիոն տո­լար: Շատ ա­ւե­լի փոքր է Ղա­զախս­տա­նի հետ Հա­յաս­տա­նի ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թեան ծա­ւա­լը, ըն­դա­մէ­նը` 5 մի­լիոն տո­լար:

Ե.Տ.Մ. ան­դա­մակ­ցու­թիւ­նից չա­ւե­լա­ցաւ նաեւ այդ միու­թիւ­նից ներդ­րում­նե­րի հոս­քը դէ­պի Հա­յաս­տան: Ռու­սաս­տա­նից ընդ­հա­նուր ներդ­րում­նե­րը կրճա­տո­ւե­ցին 2,7 ան­գամ, իսկ ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րը` 3,4 ան­գամ: Ղա­զախս­տա­նի հետ ներդ­րու­մա­յին գոր­ծարք­ներ չեն ե­ղել ընդ­հան­րա­պէս, իսկ Պե­լո­ռու­սիա­յից Հա­յաս­տա­նի տնտե­սու­թեան ի­րա­կան հատուա­ծում կա­տա­րուած ընդ­հա­նուր ներդ­րում­նե­րի զուտ հոս­քը բա­ցա­սա­կան է, այ­սինքն տե­ղի է ու­նե­ցել դրա­մագլ­խի ար­տա­հոսք Հա­յաս­տա­նից դէ­պի Պե­լո­ռու­սիա:

Չ­նա­յած պաշ­տօ­նա­կան վի­ճա­կագ­րու­թեա­նը եւ ներ­կա­յա­ցո­ւող տնտե­սա­կան ա­ճին` մի շարք տո­ւեալ­ներ ցոյց են տա­լիս, որ 2015ին կեան­քը Հա­յաս­տա­նում ոչ թէ բա­րե­լա­ւո­ւել է, այլ` վատ­թա­րա­ցել: Այս­պէս, ման­րա­ծախ ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռու­թեան ծա­ւալ­նե­րը նո­ւա­զել են շուրջ 7 տո­կո­սով, իսկ մարդ­կանց դրա­մատ­նա­յին խնա­յո­ղու­թիւն­նե­րը չեն ա­ւե­լա­ցել, այ­սինքն Հա­յաս­տա­նի բնա­կիչ­նե­րը 2015ին ա­ւե­լի քիչ են վաս­տա­կել եւ ա­ւե­լի քիչ են ծախ­սել:

Երկ­րորդ, ներ­մու­ծու­մը նուա­զել է ա­ւե­լի քան 25 տո­կո­սով, ին­չը եւս ցու­ցիչ է նրա, որ բնակ­չու­թեան գնո­ղու­նա­կու­թիւ­նը ան­կում է ապ­րել: Հա­յաս­տա­նում այ­սօր աղ­քատ է մօտ 900 հա­զար մարդ:

Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան վի­ճա­կը շատ ա­ւե­լի վատ կը լի­նէր, ե­թէ տա­րին այն­քան բա­րե­բեր չլի­նէր: Ան­կա­խու­թիւ­նից ի վեր 2015ը ե­ղաւ երկ­րի ա­մէ­նից բեր­քա­ռատ տա­րի­նե­րից: Այս­պի­սով, 2015ին Հա­յաս­տա­նի տնտե­սու­թեան շար­ժի­չը դար­ձաւ գիւ­ղատն­տե­սու­թիւ­նը: Չ­նա­յած մի­ջազ­գա­յին շու­կա­յում մե­տաղ­նե­րի գի­նե­րի անկ­մա­նը, Հա­յաս­տա­նը աճ գրան­ցեց նաեւ հան­քար­դիւ­նա­բե­րու­թեան ո­լոր­տում, քա­նի որ շա­հա­գործ­ման է յանձ­նո­ւել Թե­ղու­տի պղնձի հան­քա­վայ­րը: Հա­յաս­տա­նը ար­տա­հա­նում է պղինձ, մո­լիպ­տեն, ոս­կի, սեւ եր­կաթ: Քա­ջա­րա­նում գտնո­ւող Զան­գե­զու­րի պղնձա­մո­լիպ­տե­նա­յին գոր­ծա­րա­նը շա­րու­նա­կում է մնալ Հա­յաս­տա­նի տնտե­սու­թեան եւ ար­տա­հան­ման հսկան:

Ա­նակն­կալ էր այն, որ 2015ին Հա­յաս­տա­նում աճ չար­ձա­նագ­րեց զբօ­սաշր­ջու­թիւ­նը: Շա­տերն ակն­կա­լում էին, որ Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան 100ա­մեա­կը ա­ռիթ կը լի­նի, որ ա­ւե­լի շատ զբօ­սաշր­ջիկ­ներ գան Հա­յաս­տան: Այս­պէս չե­ղաւ: Շի­նա­րա­րու­թիւ­նը, որ 2000ա­կան­նե­րին Հա­յաս­տա­նի տնտե­սու­թեան շար­ժիչն էր եւ երկ­նիշ տնտե­սու­թիւն ա­պա­հո­վող ճիւ­ղը, 2015ին ան­կում ապ­րեց մօտ 3 տո­կո­սով:

2015ին, ի տար­բե­րու­թիւն Ե.Տ.Մ. ան­դամ միւս երկր­նե­րի, ինչ­պէս նաեւ` հա­րե­ւան Վ­րաս­տա­նի ու Ատր­պէյ­ճա­նի, Հա­յաս­տա­նի ար­ժոյ­թը` դրա­մը, մնաց կա­յուն` ար­ձա­նագ­րե­լով միայն փոքր ար­ժեզր­կում:

Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտ­քը 4,7 մի­լիառ տո­լար էր, ո­րից ար­տա­քին պարտ­քը 4 մի­լիառ տո­լար: Ար­դէն պարզ է, որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտ­քը կ­՛ա­ւե­լա­նայ նաեւ 2016ին, քա­նի որ պե­տա­կան պիւտ­ճէի կա­տար­ման հա­մար ներգ­րա­ւո­ւե­լու են դրսի փո­ղեր: Այս տա­րո­ւայ վեր­ջին, Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտ­քը կը հաս­նի 5,6 մի­լիա­ռի:

2015ին կա­րե­ւո­րա­գոյն տնտե­սա­կան ի­րա­դար­ձու­թիւ­նը Հա­յաս­տա­նի Ե­լեկտ­րա­կան Ցան­ցեր (Հ.Ե.Ց.) ըն­կե­րու­թեան վա­ճառքն էր: Այն ձեռք բե­րեց այ­սօ­րո­ւայ դրու­թեամբ աշ­խար­հում ա­մե­նա­հա­րուստ հա­յին` ռու­սաս­տա­նաբ­նակ մի­լիա­ռա­տէր Սա­մո­ւէլ Կա­րա­պե­տեա­նին պատ­կա­նող Տա­շիր ըն­կե­րու­թիւն­նե­րի խում­բը: Տա­րո­ւայ կա­րե­ւոր ի­րա­դար­ձու­թիւն­նե­րից էր նաեւ այն, որ ֆրան­սա­կան «Օ­րանժ» ըն­կե­րու­թիւ­նը հե­ռա­ցաւ Հա­յաս­տա­նից: «Օ­րանժ»ի հե­ռա­ցու­մը, ան­կաս­կած, վատ ազ­դակ էր օ­տա­րերկ­րեայ ներդ­րող­նե­րի հա­մար: Միւս կող­մից, վեր­ջա­պէս Հա­յաս­տան մտաւ ֆրան­սա­կան «­Քար­ֆուր»ը:

Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը, հա­շո­ւի առ­նե­լով հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի ի­րա­վի­ճա­կը, չի կա­րե­լի հա­մա­րել շատ վատ: Ցա­ւա­լին այն է, որ չի դա­դա­րում ար­տա­գաղ­թը: Ինչ­պէս նշե­ցինք, այս տա­րի Հա­յաս­տա­նի բնակ­չու­թիւ­նը պա­կա­սել է եւս 12 հա­զա­րով: 1991ի ան­կա­խու­թիւ­նից ի վեր ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տա­նում գրան­ցո­ւած բնակ­չու­թեան թի­ւը 3 մի­լիո­նից նո­ւազ է: Ի­րա­կա­նում, Հա­յաս­տա­նի առ­կայ բնակ­չու­թիւ­նը 2,8 մի­լիոն է` ըստ պաշ­տօ­նա­կան տուեալ­նե­րի:

Ոչ-պաշ­տօ­նա­կան տո­ւեալ­նե­րով Հա­յաս­տա­նի բնակ­չու­թեան ի­րա­կան թի­ւը հա­ւա­նա­բար ա­ւե­լի նո­ւազ է, գու­ցէ` 2,5 մի­լիո­նի սահ­ման­նե­րում: Փաս­տօ­րէն, այ­սօր Հա­յաս­տա­նում ապ­րում է մօտ այն­քան մարդ, որ­քան 1970ա­կան թո­ւա­կան­նե­րին Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ