Print
Category: Յօդուածագրութիւն

altԵ­րե­ւա­նի կենտ­րո­նից մօտ 20 ք.մ. (12 մղոն) դէ­պի հիւ­սիս գտնւում է ­Զօ­րա­ւան փոք­րիկ քա­ղա­քը։ ­Քա­ղա­քի եզ­րին՝ բլրի վրայ, ­Դով­րի հնա­գի­տա­կան վայրն է, որ­տեղ ի­րար են հան­դի­պում Բ­րոն­զի եւ Ու­րար­տո­ւի ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րը։ Այս բլրի վրայ տեղ-տեղ ե­րե­ւում են Բ­րոն­զէ եւ Եր­կա­թէ ­Դա­րե­րի ամ­րոց­նե­րի քա­րէ

պա­տե­րի հա­տո­ւած­նե­րը, իսկ բլրի մի կող­մում էլ 19րդ ­դա­րի ե­կե­ղե­ցին։

Իմ վա­րորդն ու ես յայտ­նո­ւե­ցինք ­Դով­րիում՝ փնտռե­լու ­Զօ­րա­վան­քը՝ 7րդ ­դա­րի վա­նա­կան հա­մա­լի­րը, եւ չնա­յած բազ­մա­թիւ տե­ղաբ­նակ­նե­րին հարց­նում էիք ինչ­պէ՞ս գտնել այն, այն­պի­սի տպա­ւո­րո­րու­թիւն էր, որ ոչ մէ­կը տե­ղեակ չէ ­Զօ­րա­վան­քի գո­յու­թեան մա­սին։ ­Մենք հա­մա­րեա՛ հրա­ժա­րո­ւել էինք վան­քը գտնե­լու մտքից եւ շարժ­ւում էինք յետ՝ դէ­պի Ե­րե­ւան, երբ նկա­տե­ցինք մի կա­ռոյց բլրի գլխին՝ մի մեծ գե­րեզ­մա­նո­ցի յե­տե­ւում։ ­Մօ­տա­կայ բեն­զալ­ցա­կա­յա­նի սպա­սար­կո­ղին հարց­րինք, թէ ի՞նչ է բլրի գա­գա­թին։ ­Նա պա­տաս­խա­նեց.- «­Ղառ­ղա­ռա­վան­քը»։

­Գե­րեզ­մա­նո­ցի կող­քով ձգո­ւող ճա­նա­պար­հը, չնա­յած՝ որ շատ կտրուկ չէր, բայց վատ վի­ճա­կում էր, լի­քը խո­րը ու ցե­խով լի փո­սե­րով։ Ես ա­ռա­ջար­կե­ցի վա­րոր­դիս կանգ­նեց­նել ավ­տո­մե­քե­նան եւ մնա­ցած ճա­նա­պար­հը ինքս ոտ­քով շա­րու­նա­կել, բայց վա­րորդս հրա­ժարուեց եւ շա­րու­նա­կեց վա­րե­լը։ ­Մօ­տե­նա­լով բլրի գա­գա­թին՝ տե­սածս նկար­նե­րից ակն­յայտ դար­ձաւ, որ սա ­Զօ­րա­վանքն է՝ այն վայ­րը, ո­րը մենք փնտռում էինք։

Ե­կե­ղե­ցին, որն այժմ մաս­նա­կիօ­րէն ա­ւե­րո­ւած է, կա­ռու­ցո­ւել է ար­քա­յազն Գ­րի­գոր ­Մա­մի­կո­նեա­նի կող­մից մ. թ. 661-685ին։ Չ­նա­յած, որ այն տպա­ւո­րու­թիւնն է, թէ ե­կե­ղե­ցին կլոր է, ըստ էու­թեան այն վե­ցան­կիւն է։ ­Խորհր­դա­յին ­Միու­թեան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ե­կե­ղե­ցին վե­րա­կանգ­նե­լու փոր­ձեր են ա­րո­ւել, դրա հա­մար այ­սօր կա­ռոյ­ցի պա­տե­րից պող­պա­տէ ճա­ղեր (Ամ­րան­ներ) են դուրս ցցո­ւած, իսկ դրա­նից յե­տոյ, որ­քա­նով ինձ յայտ­նի է, ոչ մի ու­րիշ վե­րա­կանգ­նամ աշ­խա­տանք­ներ չեն ե­ղել։ ­Հա­րիւ­րա­ւոր եարտ ե­կե­ղե­ցուց հե­ռու՝ գտնւում են մի յու­ղար­կա­ւոր­ման մա­տու­ռի ա­ւե­րակ­ներ։ Ե­կե­ղե­ցու շուր­ջը խաչ­քա­րե­րի եւ գե­րեզ­մա­նա­քա­րե­րի մնա­ցորդ­ներ կան, իսկ գե­ղե­ցիկ փո­րագ­րո­ւած ար­ձա­նագ­րու­թիւ­նը դեռ մնում է ե­կե­ղե­ցու պա­տին, եւ վեր­ջա­պէս ամ­բողջ տա­րած­քում ցրո­ւած կտրտուած քա­րե­րը ցոյց են տա­լիս, որ ­Զօ­րա­վան­քը շատ ա­ւե­լին է ե­ղել, քան այն, ինչ մնա­ցել է ներ­կա­յումս։

­Մա­մի­կո­նեան­նե­րը հայ «սպա­րա­պետ­նե­րի» գեր­դաս­տա­նի ան­դամ­ներն էին, ո­րոնք ժա­ռան­գա­բար գլխա­ւո­րում էին ­Հա­յաս­տա­նի զի­նո­ւած ու­ժե­րը: Ա­մե­նաու­շագ­րա­ւը նրանց թւում ­Վար­դան ­Մա­մի­կո­նեանն էր, ո­րը ղե­կա­վա­րեց պար­սիկ­նե­րի դէմ ապս­տամ­բու­թիւ­նը ի պաշտ­պա­նու­թիւն հայ քրիս­տո­նէու­թեան։ ­Վար­դա­նը հե­րո­սա­բար զո­հուեց Ա­ւա­րայ­րի ճա­կա­տա­մար­տում 451 թ., բայց նրա զար­միկ ­Վա­հան ­Մա­մի­կոնեա­նըԳայլ ­Վա­հան) շա­րու­նա­կեց հայ­կա­կան քրիս­տո­նէու­թեան պահ­պան­ման պայ­քա­րը եւ չնա­յած, որ ­Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում էր լի­նել ­Պարս­կա­կան ­Կայս­րու­թեան մի մա­սը, 484 մ.թ. կնքո­ւեց ­Նա­ւար­սա­կի պայ­մա­նա­գի­րը, ո­րը ե­րաշ­խա­ւո­րեց ­Հա­յաս­տա­նի կրօ­նա­կան ա­զա­տու­թիւ­նը:

Բլ­րից մեր մե­քե­նան իջ­նե­լու ճա­նա­պա­հին եր­կու ե­րի­տա­սարդ տղա­մար­դու հան­դի­պե­ցինք, ո­րոնք ի­րենց ոչ­խար­ներն էին ա­րա­ծաց­նում գե­տա­կի մօտ։ Ն­րանք հե­տաքրք­րո­ւե­ցին, թէ որ­տե­ղի՞ց եմ, ին­չո՞ւ եմ հե­տաքրք­րո­ւած ­Զօ­րա­վան­քով, թէ ար­դեօք գիրք եմ գրե­լու դրա մա­սին ե­ւայլն։ Ն­րանք ինձ նաեւ հարց­րե­ցին, թէ ար­դեօք գի­տե՞մ որ­տե­ղից է ծա­գում ­Ղառ­ղա­ռա­վանք ա­նու­նը։ Ես չգի­տէի ու նրանք պատ­մե­ցին ինձ հե­տե­ւեալ պատ­մու­թիւ­նը.

­Քա­նի որ ես ամ­բող­ջու­թեամբ չէի հաս­կա­նում նրանց ա­սա­ծը, ար­ձա­նագ­րե­ցի նրանց մեկ­նա­բա­նու­թիւն­նե­րը մի փոքր ձայ­նագ­րի­չի վրայ, եւ վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հին տաք­սու վա­րոր­դը ինձ այն ա­ւե­լի ման­րակր­կիտ բա­ցատ­րեց.-

Օ­րե­րից մի օր տե­ղի գիւ­ղա­ցի­նե­րը մի մեծ կաթ­սա­յով հա­րի­սա էին պատ­րաս­տում տօ­նե­րից մէ­կի հա­մար (հա­րի­սան թանձր մսի շո­գե­խաշ է, ո­րը պա­հան­ջում է շատ եր­կար եփ)։ ­Հա­ւա­նա­բար գի­շե­րը, երբ գիւ­ղա­ցի­նե­րը կաթ­սա­յի մօտ չէին, ո­րում դե­ռեւս եփ­ւում էր ու­տե­լի­քը, օ­ձե­րը ե­կան եւ թու­նա­ւո­րե­ցին հա­րի­սան: Ագ­ռաւ­նե­րըղառ­ղառ» կամ «ղառ­գառ» գիւ­ղի բար­բա­ռով) տե­սան օ­ձե­րի ա­րած չա­րա­գոր­ծու­թիւ­նը ու ի­րենք մտան կաթ­սա­յի մէջ ու կե­րան հա­րի­սան։ Ա­ռա­ւօ­տեան գիւ­ղա­ցի­նե­րը վե­րա­դար­նա­լով տե­սան սատ­կած ագ­ռաւ­նե­րի նող­կա­լի տե­սա­րա­նը հա­րի­սա­յի մէջ, եւ թա­փե­ցին ու­տե­լի­քը գետ­նին։ ­Գիւ­ղի շներ ե­կան ու կե­րան այն ու նոյն­պէս սատ­կե­ցին: ­Գիւ­ղա­ցի­նե­րը հաս­կա­ցան, որ ագ­ռաւ­նե­րը (ղառ­ղառ­նե­րը) փրկել են ի­րենց կեան­քը եւ վան­քը կո­չե­ցին «­Ղառ­ղա­ռա­վանք»։

ՅՈՎՍԷՓ ԴԱԳԴԻԳԵԱՆ «Asbarez» - Թարգմանեց Մերի Աբրահամեան