Print
Category: Յօդուածագրութիւն

alt1861 թո­ւա­կա­նին Մի­քա­յէլ Նալ­բան­դեան մեկ­նել էր Հնդ­կաս­տան: Այն­տեղ Կալ­կա­թա­յից հայ մե­ծա­հա­րուստ Մա­սեհ Բա­բա­ջա­նեան մի կտակ էր թո­ղել, հա­մա­ձայն ո­րի՝ իր մա­հից յե­տոյ հսկա­յա­կան հարստու­թիւ­նը պի­տի փո­խան­ցո­ւէր Նոր Նա­խի­ջե­ւա­նի հա­յու­թեա­նը, եւ Նալ­բան­դեան նպա­տակ ու­նէր օ­րի­նա­կա­նաց­նե­լու այդ գու­մար­նե­րի փո­խան­ցու­մը հայ­

րե­նա­կից­նե­րին:

Կալ­կա­թա­յում անց­կաց­րած վեր­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում Նալ­բան­դեան իր մի­ջոց­նե­րով մի ռնգեղ­ջիւր է գնում: Ն­րա ցան­կու­թիւնն էր այդ կեն­դա­նին նո­ւի­րել Մոս­կո­ւա­յի նո­րա­բաց կեն­դա­նա­բա­նա­կան այ­գուն: Եւ քա­նի որ ետ­դար­ձի ճա­նա­պար­հին այլ ծրագ­րեր էլ ու­նէր, յանձ­նա­րա­րում է ռնգեղ­ջիւ­րը ա­ռան­ձին ու­ղար­կել Ռու­սաս­տան: Հս­կա­յա­մար­մին կեն­դա­նին Մոս­կո­ւա է հաս­նում եր­կու տա­րի անց: Այս մա­սին հե­տաքր­քիր վա­ւե­րագ­րեր ու պատ­մու­թիւն­ներ են պահ­պա­նո­ւել: Ն­րան բե­րել էին ծո­վով, յա­տուկ պատ­րաս­տո­ւած վան­դա­կով, ո­րը չորս ա­նիւ­ներ ու­նէր:

altԱ­կա­նա­տես­նե­րը պատ­մում են, որ տեղ հաս­նե­լուն պէս՝ կեն­դա­նին շատ էր յոգ­նել եր­կար ճա­նա­պար­հից: Ն­րա պա­րա­նո­ցին ծանր օղ էր անց­կա­ցո­ւած՝ եր­կար շղթա­յով: Կեն­դա­նուն կե­րակ­րել են, իսկ շղթան ամ­րաց­րել ցցին՝ եր­կար ժա­մա­նակ պա­հե­լով շղթա­յա­կապ: Ա­սում են նաեւ, որ վան­դա­կի վրայ մի ցու­ցա­նակ են փակց­րել, ո­րի վրայ մեծ տա­ռե­րով գրո­ւած էր.- «Հնդ­կաս­տա­նի ռնգեղ­ջիւր, Ն. Նա­խի­ջե­ւա­նի հայ հա­սա­րա­կու­թեան կող­մից, Մ. Նալ­բան­դեա­նի նա­խա­ձեռ­նու­թեամբ ու աշ­խա­տան­քով»: Ար­խի­ւա­յին փաս­տաթղ­թե­րում նշւում է, որ ռնգեղ­ջիւ­րին Մոս­կո­ւա է հասց­րել Նոր Նա­խի­ջե­ւա­նի քա­ղա­քագ­լուխ Հայ­րա­պե­տո­վը: Վեր­ջինս նո­ւէ­րը յանձ­նել է Մեծ իշ­խան Նի­կո­լայ Նի­կո­լաե­ւի­չին: Նալ­բան­դեան ան­ձամբ յանձ­նել չէր կա­րող, քա­նի որ այդ ժա­մա­նակ ար­դէն ձեր­բա­կա­լո­ւած էր ու կա­լա­նո­ւած Պետ­րո­պաւ­լո­վեան ամ­րո­ցում:

Կեն­դա­նու ա­ռա­ջին խնա­մա­կալն էր ուն­տեր-սպայ Կո­նոն Ի­ւա­նով: Ն­րան տե­ղե­կացրել էին, որ Հնդ­կաս­տա­նում ռնգեղ­ջիւ­րին կո­չել էին Սե­մի­րա­միդ: Սա­կայն Ի­ւա­նո­վը ո­րո­շում է կրկին ա­նո­ւա­նա­կո­չել գա­զա­նա­նո­ցի նոր բնակ­չին: Նախ ա­նուա­նում է Մի­րե­միս, իսկ յե­տոյ՝ ուղ­ղա­կի Մոն­կա կամ Մո­նեա:

Նալ­բան­դեա­նի «հո­գե­զա­ւա­կը» ապ­րեց մին­չեւ 1887 թո­ւա­կա­նը: 28 տա­րե­կան էր, երբ սատ­կեց: Այ­սօր էլ այդ կեն­դա­նու խրտո­ւի­լա­կը ցու­ցադր­ւում է Մոս­կո­ւա­յի կեն­դա­նա­բա­նա­կան թան­գա­րա­նում: Մոս­կո­վեան ար­խիւ­նե­րում հրաշ­քով պահ­պանուել են Նալ­բան­դեա­նի ռնգեղ­ջիւ­րի եր­կու լու­սան­կար­ներ:

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ