Print
Category: Յօդուածագրութիւն

­Մարդ­կա­յին ա­նո­ւա­նա­բա­նու­թիւ­նը (անթ­րո­պո­նի­մի­կա) մի գի­տա­ճիւղ է, որն ու­սում­նա­սի­րում է այս կամ այն լե­զո­ւի անձ­նա­նուն­նե­րը` հա­րուստ նիւթ տրա­մադ­րե­լով տո­ւեալ ժո­ղովըր­դի պատ­մու­թեան, լե­զո­ւի զար­գաց­ման եւ յա­րա­կից այլ խնդիր­նե­րի մա­սին: Այս ա­ռու­մով յոյժ ար­ժէ­քա­ւոր է նաեւ մեր ժո­ղովր­դի մէջ տա­րա­ծուած անձ­նա­նուն­նե­րի զննու­մը, ո­րը վեր է հա­նում մի շարք հե­

տաքրքրա­կան ե­րե­ւոյթ­ներ, քան­զի հա­յոց անձ­նա­նուն­նե­րի մէջ լա­ւա­գոյնս ար­տա­ցոլուած են մեր պատ­մու­թեան հիմ­նա­կան հանգ­րո­ւան­նե­րը:

alt301 թ. Հա­յոց Դար­ձից յե­տոյ մեր մէջ լայն տա­րա­ծում գտան քրիս­տո­նէա­կան ան­ուն­նե­րը, ո­րոնց մի մասն ու­նի աս­տո­ւա­ծաշն­չեան, հե­տե­ւա­բար` եբ­րա­յա­կան ծա­գում, բայց Ս. Գր­քի յու­նա­րէն թարգ­մա­նու­թեան մի­ջո­ցով` ար­դէն հել­լէ­նա­ցո­ւած: Քա­նի որ հա­յոց մէջ իր դիրքն ու­նէր նաև սե­մա­կան-ասո­րա­կան ա­ւան­դոյ­թը, ա­պա ու­նենք միեւ­նոյն ա­նո­ւան զու­գա­ձե­ւու­թիւն­նե­րը` ըստ յու­նա­րէ­նի եւ ըստ ա­սո­րե­րէ­նի, ինչ­պէս օ­րի­նակ` Սա­մո­ւէլ-Շմո­ւէլ, Ե­ղի­սէ-Ե­ղի­շէ Մով­սէս-­Մու­շէ, Սի­մոն-Շ­մա­ւոն, Սու­սան-­Շու­շան եւն.: Սի­րե­լի են դառ­նում զուտ յու­նա­կան ա­նուն­նե­րը, ինչ­պէս Գ­րի­գոր, Գէորգ, Ա­նաս­տաս, Մար­տի­րոս, Պետ­րոս, Փի­լիպ­պոս, Տի­մո­թէոս, Ք­րիս­տա­փոր... Ընդ ո­րում՝ հե­տաքրքիր է, որ հա­յե­րը փոր­ձել են յու­նա­կան ա­նուն­նե­րի թարգ­մա­նու­թեամբ ստեղ­ծել հայ­կա­կան անձ­նա­նուն­ներ, ինչ­պէս օ­րի­նակ` Գ­րի­գո­րիոս-Ար­թուն, Թէո­դո­րոս-Աստո­ւա­ծա­տուր, Ս­տե­փա­նոս-Պ­սակ, Ֆո­տի­նէ-­Լու­սի­նէ: Դա­րե­րի ըն­թաց­քում ի յայտ են գա­լիս նաեւ քրիս­տո­նէա­կան կրօ­նի հետ առն­չուող զուտ հայ­կա­կան անձ­նա­նուն­ներ, ո­րոնք կա­րե­լի է դա­սել ըստ այսմ.-

ա.) Ի պա­տիւ Ք­րիս­տո­սի.- Աստուա­ծա­տուր, Ք­րիս­տո­սա­տուր, Տի­րա­տուր, Տի­րայր:

բ.) Ի պա­տիւ Սբ. Խա­չի.- Խա­չա­տուր, Խա­չիկ, Խա­չեր:

գ.) Ի պա­տիւ Աս­տո­ւա­ծա­մօր.- Տի­րա­մօր հան­դէպ մեր ժո­ղովր­դի մեծ սէրն ար­տա­յայ­տո­ւել է նրա­նով, որ մենք անձ­նա­նուն­նե­րի ենք վե­րա­ծել Աս­տո­ւա­ծած­նի մակ­դիր­նե­րը. Սր­բու­հի, Մաք­րու­հի, Իս­կու­հի, Տի­րու­հի, Թա­գու­հի, Դշ­խու­հի, Խո­նարհ, Հա­մեստ, Ան­թա­ռամ, Ծա­ղիկ, Վար­դու­հի, Ա­ղաւ­նի...

դ.) Ի պա­տիւ Սբ. Յով­հան­նէս Մկրտ­չի, ո­րը հա­մար­ւում է Հա­յաս­տա­նի պա­հա­պան սուր­բը, քան­զի Սբ. Լու­սա­ւո­րի­չը, նրա մա­սունք­նե­րը Կե­սա­րիա­յից բե­րե­լով, դրանք զե­տե­ղել է երկ­րի բազ­մա­թիւ ե­կե­ղե­ցի­նե­րի հիմ­քե­րում: Հա­յե­րը Սբ. Յով­հան­նէ­սին տո­ւել են եօ­թը ա­նուն` Մկր­տիչ, Կա­րա­պետ, Մար­գա­րէ, Շ­նորհք, Ռահ­վի­րայ, Երկ­նա­քա­ղա­քա­ցի, Ամ­լոր­դի: Ս­րան­ցից ա­ռա­ջին չոր­սը յայտ­նի են որ­պէս ա­րա­կան անձ­նա­նուն­ներ:

դ.) Յա­տուկ խումբ են կազ­մում ե­կե­ղե­ցա­կան տօ­նե­րին նո­ւի­րո­ւած մի քա­նի ա­նուն­նե­րը.- Մկր­տում, Զա­տիկ, Յա­րու­թիւն, Համ­բար­ձում, Գա­լուստ (­Հո­գե­գա­լուստ), Ե­րե­ւում (Սբ. Խա­չի):

Հա­յոց մկրտու­թիւ­նից յե­տոյ պահ­պա­նո­ւե­ցին նաեւ հին պարս­կա­կան (պահ­լա­ւա­կան) ծա­գում ու­նե­ցող ա­նուն­նե­րը, քա­նի որ հա­յե­րը սերտ կա­պե­րի մէջ էին ի­րենց հա­րե­ւան պար­սից հետ: Այդ ա­նուն­նե­րից են Վարդ, Վար­դան, Տր­դատ, Ներ­սէհ (հել­լէ­նա­ցո­ւած` Ներ­սէս), Աշ­խէն, Խոս­րով, Բաբ­կէն, Վազ­գէն, Գուր­գէն եւն.: Վեր­ջին եր­կու­սը, որ հա­մա­պա­տաս­խա­նա­բար նշա­նա­կում են «գորտ» եւ «գայլ», ար­տա­ցո­լում էին պար­սից կրօ­նի սրբա­զան կեն­դա­նի­նե­րին, ո­րոն­ցից գլխա­ւորն էր Սա­սա­նեան հարս­տու­թեան խորհըր­դա­նիշ վա­րա­զը: Ա­հա թէ ին­չո՞ւ հա­յոց մէջ տա­րա­ծո­ւած էին այս բա­ղադ­րի­չով ա­նուն­նե­րը` Վա­րազ­դատ, Վա­րազ-­Տի­րոց, Վա­րազ-Տր­դատ եւն.: Բա­ցի այդ, շա­րու­նա­կում էին ի­րենց գո­յու­թիւ­նը պահ­պա­նել մէկ այլ հին կրօ­նից` Միհ­րա­կա­նու­թիւ­նից ծա­գած անձ­նա­նուն­նե­րը` Միհր, Մ­հեր, Միհ­րան, Միհր­դատ, Մեհ­րու­ժան եւն.:

Ա­րա­բա­կան շուրջ ե­րեք­դա­րեայ տի­րա­պե­տու­թիւ­նը հա­մե­մա­տա­բար փոքր հետք թո­ղեց հա­յոց անձ­նա­նուն­նե­րի վրայ. այս շրջա­նից են ծա­գում քիչ տա­րա­ծո­ւած ա­նուն­ներ` Ա­բու-­Սահլ, Ա­բուլ-ղա­րիբ, Ա­բուլ-հե­րիթ, Ա­բու­ղամր եւն.: Ս­րանք շա­րու­նա­կե­ցին ի­րենց գո­յու­թիւ­նը նաեւ Բագ­րա­տու­նեաց թա­գա­ւո­րու­թեան դա­րաշրջա­նում: Քա­նի որ Բագ­րա­տու­նի­նե­րը ի­րենց վե­րագ­րում էին եբ­րա­յա­կան ծա­գում, ա­պա եւ տա­րա­ծում են գտնում թէա­կա­նօ­րէն հրէա­կան ծա­գում ու­նե­ցող Ա­շոտ, Բա­գա­րատ, Սմ­բատ տոհ­մա­կան ա­նուն­նե­րը:

Կի­լի­կեան շրջա­նում մեր ա­նուն­նե­րի մէջ կա­տա­րեալ բազ­մա­զա­նու­թիւն էր տի­րում. պահ­պան­ւում են տար­բեր ծագ­ման, բայց ար­դէն հա­յա­ցած ա­նուն­նե­րը, թար­մաց­ւում են յու­նա­կան ու ա­րա­բա­կան ա­նուն­նե­րը, դրանց յա­ւել­ւում են ա­րեւմ­տեան-եւ­րո­պա­կան ու մոն­ղո­լա­կան ա­նուն­նե­րը: Խօ­սուն նմոյշ է Լէոն Գ. (1236-1289 թթ.) թա­գա­ւո­րի ըն­տա­նի­քի պա­րա­գան: Լէոնն ի հար­կէ լա­տի­նե­րէն-յու­նա­րէն է, սա­կայն կի­լի­կեան շրջա­նից յայտ­նի է սրա հայ­կա­կան տար­բե­րա­կը` Ա­ռիւծ ա­րա­կան ա­նու­նը: Լէո­նի կինն էր Կե­ռան (մահ.1285 թ. ) թա­գու­հին, ո­րի ա­նու­նը ծա­գում է յու­նա­րէն «­Կի­ռիա-Ան­նա» կա­պակ­ցու­թիւ­նից: Օրհ­նեալ այս զոյ­գի 16 զա­ւակ­ներն ու­նէին յու­նա­կան Կոս­տան­դին, Էւ­ֆի­միա (­Ֆի­մի), Թէո­դո­րոս (­Թո­րոս), Թէո­ֆա­նօ, եւ­րո­պա­կան Հե­թում (Օ­թոն), Ի­զա­բել­լա (­Զա­բէլ), Մար­գա­րի­տա (­Ռի­տա), ա­րա­բա­կան Օ­շին (Աւ­շին), թա­թա­րա­կան Ա­լի­նախ, ինչ­պէս նաև Սմ­բատ, Ռու­բէն, Ներ­սէս ա­նուն­նե­րը:

Սել­ջու­կեան և­ ա­պա մոն­ղո­լա­կան-թուրք­մե­նա­կան նո­ւա­ճում­նե­րը հայ­կա­կան հո­ղեր են բե­րում նոր ազ­դե­ցու­թիւն­ներ եւ նո­րա­ձե­ւու­թիւն­ներ, ո­րոնք ար­տա­յայտ­ւում են նաեւ անձ­նա­նուն­նե­րի վրայ: Այս շրջա­նում հա­յոց մէջ տա­րա­ծում են գտնում այն­պի­սի օ­տար ա­նուն­ներ, ինչ­պի­սիք են Հա­սան, Ջա­լալ, Սուլ­թան, Սուլ­թան­շահ, Խութ­լու­բու­ղա, Խութ­լու­շահ (Գ­րի­գոր Տա­թե­ւա­ցու ա­ւա­զա­նի ա­նու­նը), Շահ­վեր­դի, Մի­րաք, Մար­ջան, Ջի­հան, Գիւլ­նազ, Գիւլ­նար, Գեօ­զալ...

ԺԹ դ. սկսեալ, ազ­գա­յին ինք­նու­թեան զար­թօն­քի եւ հայ պատ­մա­վէ­պե­րի շնոր­հիւ թար­մաց­ւում ու տա­րած­ւում են հա­յոց պատ­մու­թեան պան­ծա­լի է­ջե­րի հետ կա­պուած ա­նուն­նե­րը` Տիգ­րան, Ե­ղի­շէ, Ղե­ւոնդ, Մես­րոպ, Սա­մո­ւէլ (­Րաֆ­ֆու «­Սամուէլ»ից), Վար­դան, Վա­հան:

Ա­րե­ւե­լեան Հա­յաս­տա­նի մէջ խորհր­դա­յին կար­գե­րի հաս­տա­տումն իր կնիքն է դնում հա­յոց անձ­նա­նուն­նե­րի վրայ. լայն տա­րա­ծում են գտնում ա­րա­կան՝ Վ­լա­դի­միր (ի պա­տիւ Վ­լա­դի­միր Լե­նի­նի), Կառ­լեն (­Կառլ Մարքս-­Լե­նին), Լենդ­րօշ (­Լե­նի­նեան դրօշ), ի­գա­կան՝ Մա­յեա (­Մա­յի­սի 9ի պա­տո­ւին), Նի­նել (­Լե­նի­նի հա­կա­ռա­կը), Մար­լեն (­Մարքս-­Լե­նին) ա­նուն­նե­րը եւն.: Նոյն ժա­մա­նակ­նե­րում լայ­նօ­րէն կի­րառ­ւում են օ­տար ա­կան­ջի հա­մար տա­րօ­րի­նակ, բայց մեզ հա­մար ար­դէն հա­րա­զատ դար­ձած, «հա­յա­ցած» շէյքս­պի­րեան Համ­լե­տը, Օ­ֆե­լիան, Դեզ­դե­մո­նան եւն.:

Այ­սօր մեր անձ­նա­նուն­նե­րի մէջ եւս բազ­մա­զա­նու­թիւն է տի­րում. մի կող­մից տա­րա­ծո­ւած են հայ ինք­նու­թեան հետ կապ ու­նե­ցող ա­նուն­նե­րը` Ար­մէն, Ար­մի­նէ, Հայկ, Հայ­կու­հի, Նա­րեկ, միւս կող­մից սի­րե­լի են դար­ձել ա­րեւմ­տեան ա­նուն­նե­րը` Է­րիկ, Մի­լե­նա, Ա­լեքս, Ար­թուր…

Գէորգ Ղա­զա­րեան