Print
Category: Յօդուածագրութիւն

­Ե­րե­ւա­նի կեդ­րո­նում գտնո­ւող նո­րա­բաց Հա­լէ­պի շու­կան նոր գոյն է հա­ղոր­դել ե­րե­ւա­նեան ինք­նա­տիպ կո­լո­րի­տին: Մեթ­րո­յի «­Հան­րա­պե­տու­թեան Հ­րա­պա­րակ» կա­յա­րա­նի հա­րե­ւա­նու­թեամբ գոր­ծող շու­կա­յում, սու­րիա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով հայ­րե­նիք տե­ղա­փո­խո­ւած սու­րիա­հա­յե­րը տե­ղա­ցի­նե­րին են ա­ռա­ջար­կում սի­րիա­ կան հա­մեղ ու­տեստ­ներ, հա­մե­մունք­ներ, ձեռ­քի աշ­խա­տանք: Գոր­ծում են խա­նութ­ներ, վար­սա­ւի­րա­նոց: Ե­րեք տա­րի ա­ռաջ Սու­րիա­յից Ե­րե­ւան տե­ղա­փո­խո­ւած Պետ­րոս Քի­րա­զեան, ով Հա­լէ­պում զբաղ­ւում էր եր­կա­թի մշակ­մամբ, հայ­րե­նի­քում մէկ տա­րի աշ­խա­տանք չի ու­նե­նում: Մտ­քի թռիչ­քը նրան կա­պում է սու­րիա­կան հա­րուստ հա­մե­մունք­նե­րին եւ շու­տով սկսում է զբա­ղո­ւել հա­մե­մունք­նե­րի ա­ռեւ­տու­րով:

«­Նախ՝ տու­նէն, ետ­քը ի­նը ա­միս աշ­խա­տե­ցայ Վեր­նի­սաժ: Մար­դիկ աս­տի­ճա­նա­բար ինձ ճանչ­ցան, սկսայ յա­ճա­խորդ­ներ ձեռք բե­րել: Հի­մա ար­դէն շատ լաւ գա­ղա­փար­ներ ու­նիմ այս գոր­ծին վե­րա­բե­րեալ: Հա­լէ­պի շու­կա­յին մէջ ալ ես եմ հա­ւա­քած ա­մէ­նուն, հէչ մէ­կը չկար, եր­կու ա­միս միս-մի­նակ էի: Բայց ըն­կեր­ներ, բա­րե­կամ­ներ՝ ա­մէն­քը հա­ւա­քե­ցի հոս, նա­յե­ցան, մէկ մա­սը յա­ջո­ղու­թիւն չտե­սաւ, մէկ մա­սը ե­կաւ»,- պատ­մում է Քի­րա­զեան՝ ընդ­մի­ջե­լով զրոյ­ցը հեր­թա­կան յա­ճա­խոր­դին սպա­սար­կե­լու հա­մար:

Ն­րա հա­մե­մունք­նե­րի բոյ­րը հե­ռո­ւից է գա­լիս՝ հիլ, դե­ղին կոճ, զաֆ­րան, կո­ճապղ­պեղ, մշկըն­կոյզ, դար­չին, քի­միոն, բա­հար, հա­ւի ու մի­սի հա­մե­մունք­ներ, սու­րիա­կան լո­շիկ, հնդկա­կան ար­մաւ, օ­ճառ­նե­րի ու ձէ­թե­րի տե­սա­կա­նի:

«­Խառ­նո­ւած բան մը չու­նինք: Յա­ճա­խորդ­նե­րէս 100էն 80ը հա­յաս­տան­ցի են: Մին­չեւ հի­մա մէ­կը գա­լով ին­ծի չը­սաւ, թէ այս ապ­րանքդ վատն է: Ա­մէնն ալ հաւ­նած են: Կը բե­րենք Տու­պա­յէն, Լի­բա­նա­նէն, Փա­քիս­տա­նէն, Սու­րիա­յէն...»,- ա­սում է նա:

Քիչ այն կողմ, սու­րիա­կան բա­ղադ­րա­տոմ­սե­րով ու հա­մե­մունք­նե­րով պատ­րաս­տո­ւած ու­տեստ­նե­րի ա­խոր­ժա­բեր բուր­մունքն է տա­րած­ւում: Հա­լէ­պում 15 տա­րի նոյն գոր­ծի վար­պետ Վահ­րամ Տէր-Օ­հա­նեան ա­ռա­ջար­կում է իր ձեռ­քով պատ­րաս­տած ու­տեստ­նե­րը: «­Հա­լէ­պի սեն­դուիչ­նե­րը» թարմ են պա­հում Հա­լէ­պի մա­սին նրա յի­շո­ղու­թիւն­նե­րը:

«­Հա­յաս­տան դժո­ւար է, հար­կե­րը բարձր են, ա­մա, եո­լա կ­’եր­թանք, պա­րա­պի չենք մնայ, ա­ռանց գոր­ծի չ­’ըլ­լար: Կ’աշ­խա­տինք ա­ռա­ւօտ 11էն մին­չեւ ե­րե­կոյ 11: Տե­ղա­ցի­նե­րը կը սի­րեն շիշ թաու­քը, ղա­ւուր­ման, սու­ճու­խը, լահ­մա­ճու­նը, սու­րիա­կան հոմ­մու­սը, մու­թապ­պէ­լը,- ա­սում է ար­մատ­նե­րով խար­բերդ­ցի Տէր-Օ­հա­նեան:

- Տա­րի մը չկայ, որ տե­ղա­փո­խո­ւած եմ, կեան­քը Հա­լէ­պի մէջ կը շա­րու­նա­կո­ւի, բայց ան­տա­նե­լի պայ­ման­նե­րու տակ, բո­լորն ալ կ­’ու­զեն դուրս ե­լել, բայց գու­մար չու­նին: Ե­րեք ան­գամ մահն աչ­քիս ա­ռաջ է ե­ղած»:

Հա­լէ­պի շու­կա­յում բո­լորն ի­րա­րու ճա­նա­չում են, ապ­րել են Հա­լէ­պի նոյն՝ Նոր Գիւղ հայ­կա­կան թա­ղա­մա­սում: Ճա­կա­տա­գիրն ա­նակն­կալ էր պատ­րաս­տել նրանց հա­մար՝ կեան­քի մնա­ցած հա­տո­ւա­ծը ապ­րել հայ­րե­նի­քում՝դ­ժո­ւա­րին պայ­ման­նե­րում:

Շու­կա­յի գոր­ծա­րար­նե­րից Լե­նա Շաւ­լիեան կա­նանց ու տղա­մարդ­կանց ներք­նազ­գեստ է վա­ճա­ռում: Ա­սում է, որ նոյն գոր­ծը Հա­լէ­պում սկսել էին դեռ 1985ից, ու ե­թէ այն­տեղ կա­րո­ղա­ցան ոտ­քի կանգ­նել, ա­պա Հա­յաս­տա­նում ա­ւե­լի հեշտ կը լի­նի: Հա­յաս­տան է ե­կել 2012ին քրոջ հետ հայ­կա­կան անձ­նագ­րե­րը ստա­նա­լու, սա­կայն պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րը նրանց ստի­պում են մնալ հայ­րե­նի­քում:

«­Տե­ղա­ցի­նե­րը կ­’ը­սեն՝ «Ին­չո՞ւ Հա­յաս­տան ե­կաք, հոս եր­կի­րը եր­կիր չէ»: Մենք կ­’ը­սենք՝ երկ­րորդ ջարդ չենք ու­զեր ապ­րիլ, եր­րորդ սե­րունդ ենք: Ան­գամ մը ցի­րու­ցան ե­ղած ենք, աս ալ ար­դէն երկ­րորդ ան­գամ, ալ կը բա­ւէ: Ե­կանք հոս, որ հոս մնանք, զօ­րաց­նենք, ուշ կամ կա­նուխ՝ աս մերն է, ու­րի­շի­նը չէ, լա­ւո­վը, քէ­շո­վը, վա­տո­վը՝ մերն է, մենք պէտք է զօ­րաց­նենք: Կ’ը­սեն՝ եր­կի­րը եր­կիր չէ, բայց եր­կի­րը ես եմ, դուն ես… Մու­սուլ­ման­նե­րու հետ ապ­րած ենք ու լե­զու գտած, ին­չո՞ւ չպի­տի կրնանք մեր հայ­րե­նի­քին մէջ: Խ­նամ­քի ու գուր­գու­րան­քի կա­րիք ու­նի աս եր­կի­րը, իշ­խա­նու­թիւ­նը այ­սօր կայ, վա­ղը չկայ...»,- ա­սում է Շաւ­լիեան:

Ն­րա խա­նու­թում միայն հայ­կա­կան ար­տադ­րանք է, ա­սում է՝ կա­րող էր գնալ Թուր­քիա­յից, Դու­բա­յից ապ­րանք բե­րել, բայց նա­խընտ­րել է հայ­կա­կա­նը:

«­Ժո­ղո­վուր­դի հա­ւատ­քը փո­խեմ, որ հասկ­նան՝ հայ­կա­կան ար­տադ­րու­թիւ­նը լաւն է, վա­տը չէ: Ին­չո՞ւ պէտք է վա­ճա­ռենք թրքա­կա­նը, ալ կը բա­ւէ, մեր տու­նը շատ քան­դեց թուր­քը: Հա­րա­զատ­ներս գա­ցին Ա­մե­րի­կա, Շո­ւէտ, ես կը նա­խընտ­րեմ հոս մնալ­՝ա­տի գնաց, ան գնաց, ան ալ... Պէտք է ա­զե­րի՞ն գայ քա­ղաքս նստի, չէ՛, ես ա­տոր հա­կա­ռակ եմ: Դ­ժո­ւար է, խա­նու­թի, տան վարձ­քեր կու­տանք, բայց ո­չինչ, կ­’աշ­խա­տինք»,- ա­սում է նա:

Ն­րա հա­րե­ւա­նու­թեամբ էլ 21ա­մեայ Գոռ Սու­քիա­սեա­նի վար­սա­ւի­րա­նոցն է: Ա­սում է, որ ա­մէն օր սպա­սար­կում է 20-25 մար­դու, յա­ճա­խորդ­նե­րը տե­ղա­ցի­ներ են, նաեւ սու­րիա­հա­յեր, ով­քեր դեռ Հա­լէ­պում էին իր մօտ յա­ճա­խում:

Հա­լէ­պի շու­կա­յի գոր­ծա­րար­նե­րը տե­ղի հա­մար վճա­րում են 40-80 հա­զար դրամ (90-190 տո­լար), չեն դժգո­հում, աշ­խա­տում են զար­գաց­նել սե­փա­կան գոր­ծը, սա­կայն նշում են՝ գո­վազ­դի կա­րիք ու­նեն, որ մար­դիկ ի­մա­նան գետ­նան­ցու­մում գոր­ծող շու­կա­յի մա­սին: «­Մեծ բան մը չենք ու­զեր, միայն վե­րը մէկ հատ անվ­ճար ռեկ­լամ դնէին, որ ժո­ղո­վուր­դը ի­մա­նար՝ հոս ներ­քեւ շու­կայ կայ: Մենք չենք կրնայ վճա­րել գո­վազ­դի հա­մար, մենք դեռ հա­զիւ ոտ­քի կը կանգ­նինք: Թա­ղա­պե­տա­րա­նին ան­գամ դի­մում գրած ենք, դեռ պա­տաս­խան չկայ»,- ա­սում է Պետ­րոս Քի­րա­զեան:

Գա­յա­նէ Մկրտ­չեան
«Armenia Now»ի թղթա­կից