Print
Category: Յօդուածագրութիւն

­Ս­տե­փան Զա­քա­րի Ս­տե­փա­նեա­նի վկա­յու­թիւ­նը
(Ծն. 1907 թ., Խար­բերդ, Թիլ գիւղ)

Խար­բեր­դի Թիլ գիւ­ղը ե­ղել է թա­գա­ւո­րա­նիստ քա­ղաք՝ Եփ­րատ գե­տի ա­փին, ո­րը հո­սում էր մեր գիւ­ղի ա­ռա­ջից։

Խար­բերդ քա­ղա­քը տա­սը հա­զար հայ կար։ Եփ­րատ քո­լէ­ճը կար, շատ ու­սեալ մար­դիկ, գիտ­նա­կան­ներ, ման­կա­վարժ­ներ, բժիշկ­ներ եւ այլ զար­գա­ցած մար­դիկ կա­յին։ 1908 թո­ւէն ա­ռաջ հա­յե­րը ըն­չա­զուրկ էին։ Թուրք ե­րի­տա­սարդ­նե­րը գա­հըն­կեց ը­րին սուլ­թա­նին, եւ հա­յե­րը եւս նոյն ար­տօ­նու­թիւն­ներն ու­նե­ցան, ինչ թուր­քե­րը։ Դա օս­մա­նեան սահ­մա­նադ­րու­թիւնն էր։

Հա­յու­թիւ­նը մի քիչ շունչ քա­շեց, բայց էդ ա­զա­տու­թիւ­նը գլխա­ցաւ դար­ձաւ։ «­Հիւ­րիէթ, ա­դա­լէթ, յա­շա­սը՜ն միլ­լէթ» (Ա­զա­տու­թիւն, ար­դա­րու­թիւն, կեց­ցէ՜ ժո­ղո­վուր­դը)։ Այս­պէս եր­գում էին։ Յե­տոյ հա­յե­րը սկսան աշ­խու­ժա­նալ։ Էդ բա­նը թուր­քե­րուն դու­րը չե­կաւ։ Պառ­լա­մեն­տի ան­դամ­ներ ու­նէինք, ինչ­պէս Գր. Զոհ­րա­պը, բայց Թա­լէա­թը ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րարն էր, Էն­վե­րը՝ Զի­նո­ւած Ու­ժե­րու, իսկ Ճե­մալ փա­շան՝ Ծո­վա­յին նա­խա­րարն էր։ Ս­րանք տե­սան, որ հա­յե­րը փոր­ձանք պի­տի դառ­նան։

1914 թ. սկսաւ պա­տե­րազ­մը։ Գեր­մա­նիան եւ Ռու­սաս­տա­նը մաս­նակ­ցում էին, Թուր­քիան եւս։ Ե­թէ մին­չեւ սահ­մա­նադ­րու­թիւ­նը հայ ե­րի­տա­սարդ­նե­րին բա­նակ չէին տա­նում, ա­պա ար­դէն սկսո­ւեց զօ­րա­հա­ւա­քը։ Մեր հայ ե­րի­տա­սարդ­նե­րից շա­տե­րը որ­պէս կա­մա­ւոր ան­ցան ռու­սի կող­մը։ Էդ բա­նը թուր­քե­րի դու­րը չե­կաւ։ Ն­րանք գա­ցին Վիլ­հելմ կայս­րի մօտ բո­ղո­քի։ Նա ա­սաց.- «­Հա­յե­րին տե­ղա­հան ա­րէք»։

Ս­րանք, բա­ցի տե­ղա­հան ա­նե­լուց, նաեւ մտա­ծե­ցին կո­տո­րել հա­յե­րին, մտա­ւո­րա­կան­նե­րին, խե­լօք մարդ­կանց լցրին բեր­դե­րը։ Եւ ա­մէն մի տնից պար­տադ­րե­ցին մի հրա­ցան յանձ­նել, ե­թէ նոյ­նիսկ չու­նէր, փո­ղով պի­տի առ­նէր ու տար պե­տու­թեան։ Այս­պէս հայ ե­րի­տա­սարդ­նե­րին զի­նո­ւոր տա­րան։ Զէն­քի փո­խա­րէն լա­պատ­կա, քլունգ տո­ւե­ցին ձեռ­քեր­նին, «Ա­մե­լէ թա­բուր»ը (բա­նո­ւոր­նե­րու ջո­կատ - Ա.Օ.) մտցրին։ Էդ կտրիճ ե­րի­տա­սարդ­նե­րին տա­րան ոչն­չաց­րին, ո­րոնց թւում էր նաեւ հօ­րեղ­բայրս։

Մ­տա­ւո­րա­կան­նե­րին բո­լո­րին գի­շե­րով բեր­դից հա­նում, տա­նում ոչն­չաց­նում էին։ Մ­նա­ցին հա­սա­րակ մար­դիկ, ո­րոնք զէնք չու­նէին ի­րենց ձեռ­քին, ուղ­ղու­թիւն ցոյց տո­ւող չկար։ Զա­բիթ­նե­րով գա­լիս էին գիւ­ղը շրջա­փա­կում։ Հօրս էլ տա­րել էին բեր­դը։

Աս­լան բեկ ա­նու­նով մի մարդ կար, հօրս հետ վատ էր, ե­կաւ թէ՝ ո՞ւր է Զա­քա­րիան։

Մենք ալ ը­սինք.- Տա­րան բան­տար­կե­ցին։

- Սուտ էք ա­սում, հա­նէք դուրս բե­րէք թաք­նո­ւած տե­ղից.- գնաց։ Նո­րից ե­կաւ։ Երկ­րորդ ան­գամ նո­րից փնտռեց, տե­սաւ չկայ։

Եր­կու օր յե­տոյ, Յու­նիս ամ­սին, 1915 թո­ւին, մեր դու­ռը գի­շե­րով ծե­ծում են ու­ժեղ-ու­ժեղ։ Տա­նը տղա­մարդ չկայ։ Մենք ենք՝ չորս ե­րե­խայ ու մայրս, մէկ էլ հօ­րեղ­բօրս կի­նը։ Մայրս ի­ջաւ, դու­ռը բա­ցեց, տա­սը-տասն­հինգ հո­գու, թե­ւե­րը կա­պած բե­րին մեր հա­յա­թը (բա­կը - Ա.Օ.), յե­տոյ է­լի տասն­հինգ հո­գու բե­րին, ե­ղաւ ե­րե­սուն հո­գի կապ­կա­պո­ւած։

Մենք վա­խից դո­ղում ենք, լաց ենք լի­նում։ Մէկ էլ սկսան գնդա­կա­հա­րել ու կո­տո­րել։ Վա՜յ, մա­մա՜ ջան։ Ի­րար վրայ թա­փո­ւե­ցին դրանց դիակ­նե­րը։ Մենք ի­ջանք ցած, տե­սանք ա­րիւ­նը լցո­ւել է գետ­նին, գյոլ (լճակ - Ա.Օ.) է դար­ձել։ Դիա­կը շուռ էին տա­լիս, ե­թէ ողջ էր՝ կա­ցի­նով խփում, սպա­նում էին։ Մենք մի ծա­ռայ ու­նէինք։ Ան մէկ թուրք ծա­ռա­յի հետ կռո­ւել էր, ոխ էր պա­հել։ Մեր հայ ծա­ռան վի­րա­ւո­րո­ւել էր, թուրք ծա­ռան ե­տե­ւից ա­րեան հետ­քով գնաց մա­րագ, կա­ցի­նով չորս մա­սի բաժ­նեց նրա գլու­խը։ Էդ դիակ­նե­րը մէկ շա­բաթ մնա­ցին մեր հա­յա­թը, հո­տե­ցին։ Յե­տոյ ե­կան հա­ւա­քե­ցին, տա­րան։

Թուր­քը օ­րէնք հա­նեց՝ ով որ էդ ըն­տա­նի­քի տաս­ներ­կու տա­րե­կան ե­րե­խա­յին առ­նի պա­հի, նրանց ու­նե­ցո­ւած­քը ի­րե­նը կը լի­նի։ Մենք հա­րուստ էինք, շատ ա­նա­սուն­ներ ու­նէինք։ Մեր հա­րե­ւան թուր­քը ե­կաւ, մտաւ մեր տու­նը, իբր մեզ տէ­րու­թիւն պի­տի ա­նի։ Ութ օր յե­տոյ ե­կան, կանգ­նաց­րին։ Ինչ որ զարդ ու ոս­կի ու­նէինք, հա­նել տո­ւին, ա­ռան, հա­ւա­քե­ցին։ Մենք ե­րե­խէքս նա­յում էինք։ Նա­յում էինք, ով սի­րուն աղ­ջիկ ու­նի, առ­նում-տա­նում էին։ Օ­րի­նակ՝ իմ հօ­րեղ­բօր կնո­ջը մի թուրք ե­կաւ, թէ քեզ հետ կ­’ա­մուս­նա­նամ։ Նա էլ ա­սաց.- Քեզ նման շուն ը­լի, հե­տը չեմ ա­մուս­նա­նայ։

- Քո ե­րե­խէ­քին տէր կը լի­նեմ.- ա­սաց, բայց հօ­րեղ­բօրս կի­նը չու­զեց։

Մի տղայ մայրս ու­նէր, մի տղայ էլ հօ­րեղ­բօրս կի­նը ու­նէր, դրանց գրկած՝ տա­րին։ Իսկ մենք՝ չորս ե­րե­խէքս, որ մի քիչ ա­ւե­լի մեծ էինք, մնա­ցինք տան մէջ։

Դ­րանց տա­նում են եր­կու-ե­րեք քի­լո­մեթր հե­ռու Բոր­քը­նէ գի­ղը։ Մահ­մեդ ա­ղա ա­նու­նով մի մարդ հօրս ծա­նօթ կը լի­նի, կը մեղ­քա­նայ, կ­’ա­սի.- Քոյ­րիկ­նե՜ր, էդ ե­րե­խէ­քին չէք կա­րող տա­նել, թո­ղէք էս­տեղ։

Ս­րանք ու­ժաս­պառ թող­նում են էդ ա­ղա­յի տու­նը, ո­րի ա­ռա­ջով Եփ­րատ գետն էր հո­սում։ Ե­րե­խէ­քին տա­լիս են ծա­ռա­յին, որ ու­շադ­րու­թիւն դարձ­նի։ Մի քա­նի օր ետ­քը, գե­տի մօտ խա­ղա­լուց, ծա­ռան քա­ցով խփում է ե­րե­խու մէ­կը ջուրն է գցում։ Ջու­րը տա­նում է։ Ես որ էդ լսե­ցի, իմ ա­ղա­յին խնդրե­ցի, լա­ցի, ա­ղա­չե­ցի, որ գնանք, ողջ մնա­ցած եղ­բօրս բե­րենք։ Ա­ղաս հա­մա­ձայ­նո­ւեց։ Գ­նա­ցինք, գտանք եղ­բօրս։ Նա պատ­մեց, թէ ոնց ծա­ռան ե­րե­խէ­քից մէ­կին շպրտեց գե­տը։ Եղ­բայրս գրկեց, փա­թա­թո­ւեց ինձ։ Ա­ղան նրան շպրտեց մա­րա­գը։ Ինձ էլ եր­կու չա­փա­լաղ տո­ւեց։ Եղ­բայրս ճանկռ­տում էր դու­ռը, լա­ցում, գո­ռում էր, բայց լսող չկար։ Մի քա­նի օ­րից նրան էլ գետն են գցում։ Իսկ կա­նանց ա­սում են.- Ինչ­քան ոս­կե­ղէն ու­նէք, տո­ւէք մեզ, որ քիւր­տե­րը չթա­լա­նեն։ Նս­տէք կա­նաչ խո­տի վրայ, հանգս­տա­ցէք,- ու սկսում են գնդա­կա­հա­րել, յե­տոյ նրանց ոտ­քե­րից քարշ տա­լով տա­նում, գցում են Եփ­րա­տը, էն­քան, որ ի­րար վրայ դիակ­նե­րը կու­տակ­ւում են։ Հօ­րեղ­բօրս կի­նը վի­րա­ւոր վի­ճա­կով ողջ է մնում։ Մի թուրք ա­սում է. «Է՜, գեա­ւո՜ւր, ո՞ղջ ես մնա­ցել»։ Մի քար առ­նում, խփում է գլխին։ Նա ըն­կում է գե­տին։ Եր­կու օր յե­տոյ կա­րո­ղա­նում է ոտ­քի կանգ­նել, հա­զիւ-հազ գնում է, դաշ­տի մէջ վրան­ներ է տես­նում։ Էն­տեղ մի աղ­բիւր է լի­նում, լո­ւաց­ւում է, ջուր է խմում։ Դու մի ա­սի՝ էդ վրան­նե­րի տա­կը թուրք բո­շա­ներ են ապ­րում։ Մէ­կը գա­լիս է, տես­նում է, ա­սում.- Սա Զա­քար քե­ռու հարսն է՝ Սուլ­թա­նը,- առ­նում, տա­նում է ի­րենց վրա­նը։

Տա­նում են, գլխի մա­զե­րը խու­զում են, գլխի վէր­քե­րի որ­դե­րը մաք­րում են, վէր­քի մի­ջից եր­կու գնդակ են հա­նում, ա­սում են նրան.- Մենք ձեր տա­նը հաց ենք կե­րել, մենք ձեր լա­ւու­թիւ­նը չե՛նք մոռ­նար։

Հայրս էլ՝ բան­տում ե­ղած ժա­մա­նա­կը բան­տա­պե­տը ծա­նօթ կ­’ըլ­լայ, կ­’ը­սէ.- Զա­քա՜ր, դու մեղք ես, քեզ բաց թող­նեմ, գնայ։

Հայրս դուրս է գա­լիս բան­տից։ Ճամ­բին ա­մէն կողմ սպան­նո­ւած­նե­րի դիակ­ներ է տես­նում։ Կը մտա­ծէ Օս­ման բե­կի մօ­տը եր­թալ։ Օս­ման բե­կը ա­սում է.- Է՜, Զա­քա՜ր քե­ռի, ը­նո­ղին՝ չմնար, քա­նի որ ե­կել ես մեր տու­նը, քա­նի ես ու տղաս ողջ ենք, դու էլ կեն­դա­նի կը մնաս։

Թուր­քե­րի օ­րէն­քին մէջ կա­նանց յար­կա­բա­ժի­նը ոչ ոք ի­րա­ւունք չու­նէր մտնե­լու։ Հայրս մնում է էն­տեղ, ծա­ռա­յու­թիւն է ա­նում։

Յե­տոյ հայրս հե­տաքրքր­ւում է մե­զա­նով։ Եր­կու հայ ջո­րե­պան­նե­րի, ո­րոնք մեր գիւղն էին գնում, ա­սում է՝ գնա­ցէ՛ք, տե­սէք մեր ըն­տա­նի­քից ով­քեր կան։ Ջո­րե­պան­նե­րը ե­կան մեր բեկ ա­ղա­յին հետ սկսե­ցին խօ­սել։ Ես կար­ծե­ցի՝ ինձ ու­զում են տա­նել։ Ես փա­խայ։ Ե­կան ինձ բռնե­ցին, ա­սին.- Ե­կուր քեզ պի­տի տա­նենք հօրդ մօտ,- ինձ վերց­րին, կա­պե­ցին ջո­րու վրայ, տա­րին հօրս մօտ։

Ճամ­բին, երբ դուրս ե­կան գիւ­ղից, սկսան հա­յե­րէն խօ­սիլ ու պատ­մել, թէ՝ էս­տեղ սրան են սպան­նել, էն­տեղ՝ էն միւ­սին են սպան­նել։

Հէրս ինձ տե­սաւ, ուշ­քը գնաց։ Յե­տոյ միւս ե­րե­խէ­քին էլ բե­րել տո­ւեց։ Մէկ էլ մի կին բե­րին՝ քրդի հա­գուս­տով, չալ­ման գցած վրէն, տե­սանք՝ հօ­րեղ­բօրս կինն է, փաթա­թո­ւանք։ Դեր­սի­մի քրդե­րը ա­ռաջ հայ են ե­ղել, հա­ւա­տա­փոխ են ե­ղել։ Ճիշդ է, թա­լա­նում էին, բայց հա­յե­րի կեան­քին վնաս չէին տա­լիս։ Մեր ու­նե­ցա­ծը հա­ւա­քե­ցինք, հա բախ­տի ճամ­բայ ըն­կանք։

Մարտ ա­միսն էր, 1916 թո­ւի։ Լոյ­սը բա­ցո­ւե­լուն պէս մի կերպ մտանք ան­տա­ռը, տե­սանք՝ մի քիւրդ բեկ, մի քա­նի զի­նո­ւոր մեզ շրջա­պա­տե­ցին։ Լաւ է, հօրս ծա­նօթ դուրս ե­կաւ։ Քիւր­դե­րը յար­ձա­կո­ւե­ցին թուր­քե­րի վրայ, եր­կու-ե­րեք շրջան գա­ւե­ցին, սննդամ­թերք բան գտան եւ մեզ էլ բե­րե­ցին, որ ու­տենք։

Հօ­րեղ­բայրս, եր­կու ե­րե­խէ­քը, մենք ամ­բողջ ըն­տա­նի­քով տասն­չորս շունչ էինք՝ չորս հո­գի մնա­ցինք։ Մ­նա­ցա­ծին բո­լո­րին սպա­նե­ցին մեր գեր­դաս­տա­նից։ Քե­ռի, մօ­րա­քոյր, հօ­րա­քոյր՝ բո­լո­րը կո­տո­րո­ւան։ Գիւ­ղում ոչ մի տղա­մարդ չմնաց։ Կա­նանց էլ աք­սո­րի ճամ­բին մոր­թե­ցին, գե­տը լցրին։ Ռու­սաս­տա­նում յե­ղա­փո­խու­թիւն ե­ղաւ։ Ռու­սա­կան զօր­քը քա­շո­ւեց։ Թուր­քը սկսեց մեզ կո­տո­րել։ Դաշ­նակ­նե­րը ա­մէն մէկ հա­յի հա­մար մէկ ոս­կի փող էին տա­լիս, իսկ ե­թէ տա­սը հո­գի էր գտնում, մի մո­սին էին տա­լիս։ Ռու­սը որ նա­հան­ջեց, մենք գաղ­թե­ցինք ե­կանք Երզն­կա, Կարս, Ա­լեք­սանդ­րա­պոլ «այժմ՝ Գիւմ­րի»։ Ամ­բողջ ճա­նա­պար­հին դիակ­ներ էին փռուած։ Եր­կու մի­լիոն հայ կո­տո­րե­ցին տան­ջանք­նե­րով։

1920 թ. ե­կանք Հա­յաս­տան, խո­լե­րա, տիֆ ըն­կանք։ Ե­կանք, գաղ­թա­կան էինք, հաց, ջուր մու­րա­ցինք։

1929 թո­ւին Նոր Խար­բեր­դը հիմ­նե­ցինք, կոլ­խոզ մտայ, տուն շի­նե­ցի, ըն­տա­նիք կազ­մե­ցի, չորս ե­րե­խա­յի տէր դար­ձայ՝ եր­կու աղ­ջիկ, եր­կու տղայ։

Փա՜ռք Աստ­ծոյ, հա­զիւ խա­ղաղ կեանք կ­’ապ­րինք մեր ա­զատ հայ­րե­նի­քում։

«­Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թիւն. ա­կա­նա­տես­նե­րու վկա­յու­թիւն­ներ»

Վեր­ժի­նէ Ս­վազ­լեան