Print
Category: Յօդուածագրութիւն

­Թուր­քիա­յի Ար­դո­ւին նա­հան­գի համ­շէ­նա­հա­յե­րով բնա­կե­ցո­ւած Խո­պա գա­ւա­ռում գտնո­ւե­լու օ­րե­րին ծա­նօ­թա­ցանք մի հրա­շա­լի համ­շէ­նա­հայ ըն­տա­նի­քի հետ: Աք­սու­նե­րի ըն­տա­նիքն ու­նի ե­րեք դուստր, ո­րոն­ցից մէ­կը վեր­ջերս է նշա­նո­ւել եւ պատ­րաստ­ւում է հար­սա­նի­քի: Օգ­տո­ւե­լով ա­ռի­թից` ո­րո­շե­ցինք ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից մէ­կի հետ զրու­ցել համ­շէ­նա­կան ա­ւան­դա­կան հար­սա­նի­քի մա­սին: Այդ թե­մա­յի շուրջ զրու­ցե­ցինք նաեւ մաս­նա­գի­տու­թեամբ ի­րա­ւա­բան Մեմ­նու­նէ Շիմ­շէ­քի հետ, ով աշ­խա­տում է Խո­պա­յի քա­ղա­քա­պե­տա­րա­նում:

«20րդ դա­րի 70-80ա­կան­նե­րին աղ­ջիկ­նե­րը խօս­քի ի­րա­ւունք չու­նէին. հայրն էր ո­րո­շում, թէ ում հետ ա­մուս­նա­նան,- մեզ ա­սաց Խի­կօ գիւ­ղից 25ա­մեայ Այ­սուն Աք­սուն: – Այն ժա­մա­նակ համ­շէն­ցի­ներն ի­րար հետ էին ա­մուս­նա­նում. խառն ա­մուս­նու­թիւն­նե­րը շատ չէին: Աշ­խա­տում էին մօտ կամ հե­ռա­ւոր ազ­գա­կան­նե­րից կո­ղա­կից ընտ­րել: Հա­զո­ւա­դէպ էր պա­տա­հում, որ ընտ­րէին այն ըն­տա­նի­քից, ո­րին չէին ճա­նա­չում: Իսկ հի­մա հիմ­նա­կա­նում սի­րե­լով են ա­մուս­նա­նում: Այն ժա­մա­նակ­նե­րում միջ­նորդ­ներ կա­յին, որ գնում էին աղջ­կայ տուն: 50 տա­րի ա­ռաջ համ­շէն­ցի աղ­ջի­կը գրե­թէ չէր ճա­նա­չում այն մար­դուն, ում հետ պէտք էր նշանուէր: Հի­մա այդ­պէս չէ. հիմ­նա­կա­նում աղ­ջիկն է ընտ­րում: Այժմ ա­ւե­լի ա­զատ է, նոյ­նիսկ գիւ­ղե­րում…

20րդ դա­րի 70ա­կան թո­ւա­կան­նե­րին, մին­չեւ 80ա­կան­ներ, փե­սա­ցուն գաղտ­նի էր գա­լիս աղջ­կայ տուն: Երբ այդ տա­րի ոե­ւէ հա­րա­զատ մա­հա­ցած էր լի­նում, հար­սա­նիք չէին ա­նում, քա­նի որ շատ մեծ յար­գանք կար հան­գու­ցեա­լի նկատ­մամբ:

Երբ հար­սա­նի­քին գնում են աղջ­կան բե­րե­լու, տղա­յի մայ­րը չի գնում: Աղջ­կայ տա­նը «սուգ» է: Հար­սին նրա ա­մե­նա­մօտ հա­րա­զատ­ներն են հագցը­նում: Փե­սա­յի հօ­րեղ­բօր կի­նը կամ քե­ռա­կի­նը հար­սի գուլ­պա­յի մէջ մե­տա­ղադ­րամ է դնում: Փե­սա­յի կող­մից ոե­ւէ մէ­կը հար­սի տան խո­հա­նո­ցից մի բա­ժակ է «գո­ղա­նում», որ­պէս­զի փե­սա­յի տուն տա­նի: Այդ բա­ժա­կը կոտ­րում են հարսն ու փե­սան, երբ հարսն ա­ռա­ջին ան­գամ մուտք է գոր­ծում փե­սա­յի տուն:

Փե­սա­յի կող­մը հար­սի կող­մին «կա­թի ի­րա­ւունք է» տա­լիս. հար­սի մօ­րը հարցնում են` որ­քան է «կա­թի ի­րա­ւուն­քը» եւ վճա­րում նրա ո­րո­շած գու­մա­րը: Հարսն ու­նե­նում է օ­ժի­տի սնտուկ, ո­րի վրայ հար­սա­նի­քի օ­րը մի ե­րե­խայ է գա­լիս ու նստում: Ե­րե­խան վեր է կե­նում փե­սա­յի կող­մից ո­րո­շա­կի գու­մար ստա­նա­լուց յե­տոյ միայն: Համ­շէն­ցի­նե­րի սո­վո­րոյթ­նե­րում առ­կայ է նաեւ դու­ռը դա­նա­կով փա­կե­լու սո­վո­րոյ­թը, սա­կայն դա ար­ւում է փե­սա­յի տա­նը` նախ­քան հար­սի մտնե­լը:

«­Համ­շէն­ցի հա­րե­ւանն այն­քան կա­րե­ւոր անձ էր հա­մար­ւում, որ նոյ­նիսկ մաս­նակ­ցում էր աղ­ջիկ ու­զե­լու ա­րա­րո­ղու­թեա­նը,- մեզ պատ­մեց Խի­կօ գիւ­ղից 39ա­մեայ Մեմ­նու­նէ Շիմ­շե­ք,- թէեւ հիմ­նա­կա­նում միջ­նորդ­նե­րի մի­ջո­ցով էին ա­մուս­նա­նում, սա­կայն կար նաեւ մի այս­պի­սի ա­ւան­դոյթ. ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներն ու տղա­նե­րը հա­ւաք­ւում էին տար­բեր հա­ւա­քա­կան աշ­խա­տանք­նե­րի (համ­շէ­նա­հա­յերն այն գործ են ա­նո­ւա­նում, «Ա­կունք»ի խմբ.) կամ տան հիմ­քե­րը դնե­լու ա­րա­րո­ղու­թեա­նը եւ այդ ըն­թաց­քում տես­նում ի­րար, սի­րա­հար­ւում, մա­նի­ներ (խա­ղիկ­ներ, «Ա­կունք»ի խմբ.) ա­սում աշ­խա­տե­լու պա­հին…

Աղջ­կայ օ­ժի­տի սնտու­կը հար­սից ա­ռաջ են դուրս հա­նում: Հար­սի փոքր եղ­բայր­նե­րից մէ­կը նստում է սնտու­կի վրայ եւ վեր կե­նում գու­մար ստա­նա­լուց յե­տոյ միայն: Մին­չեւ հի­մա սնտու­կի ա­րա­րո­ղու­թիւ­նը պահ­պա­նո­ւել է: Հար­սին հիմ­նա­կա­նում իր զար­միկն է դուրս հա­նում:

60 տա­րի ա­ռաջ մեզ մօտ հար­սա­նեաց զգեստ­նե­րը ճեր­մակ չէին. նոյ­նիսկ սեւ զգեստ­ներ էին կրում: Հար­սի զգեստն սկսեց փո­խո­ւել 1960ա­կան­նե­րից յե­տոյ: Ա­ռաջ հար­սին ձիով էին տա­նում փե­սա­յի տուն: Երբ հարսն ա­ռա­ջին ան­գամ մտնում էր փե­սա­յի տուն, բրինձ էին թա­փում նրա գլխին, որ­պէս­զի ա­ռա­տու­թիւն եւ բա­րիք բե­րի…»:

Վեր­ջում մեր եր­կու զրու­ցա­կից­ներն էլ ցա­ւով յայտ­նե­ցին, որ ներ­կա­յում ոչ բո­լոր համ­շե­նա­հա­յերն են ա­ւան­դա­կան հար­սա­նիք ա­նում, այլ նա­խընտ­րում են ա­մուս­նու­թիւ­նը նշել հար­սա­նեաց սրահ­նե­րում` եւ­րո­պա­կան ո­ճով:

Խո­պա / Մարտ, 2015 թ.

* Խո­պա ու­ղե­ւո­րու­թիւնն ի­րա­կա­նա­ցո­ւել է «­Գա­լուստ Կիւլ­պէն­կեան» հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­ւո­րու­թեամբ:

Ա­կունք.նեթ

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ - ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ