Print
Category: Յօդուածագրութիւն

Ճի­պի­նի* աղ­ջիկ­նե­րուն կան­չը՝ «Ին­չո՞ւ այս­քան ու­շա­ցաք»

­Քո­ւին ­Մի­նա­սեան

Այն­թա­պի եւ Ուր­ֆա­յի մի­ջեւ փոք­րիկ գիւղ մըն է այ­սօր ­Ճի­պի­նը:

 

Ա­նոր բնա­կիչ­նե­րը կը զբա­ղին երկ­րա­գոր­ծու­թեամբ եւ ա­նաս­նա­պա­հու­թեամբ: Ա­մէն տուն՝ ա­գա­րակ մը: ­Բա­կը լե­ցուն կեն­դա­նի­ներ, այ­ծեր ու կո­վեր, ո­րոնց ոտ­քե­րուն տա­կէն հա­ւիկ­ներն ու բա­դիկ­նե­րը ի­րենց ճու­տիկ­նե­րով կ­’անց­նին - կը դառ­նան՝ հո­ղը կտցա­հա­րե­լով: Իսկ շուրջ բո­լոր պիս­տա­կի ծա­ռեր, պար­տէզ­ներ: ­Մար­դիկ՝ այր ու կին, մեծ ու պզտիկ, ի­րենց ջան­քով ու քրտին­քով է որ պա­տառ մը հա­ցը կը վա­յե­լեն եւ մեծ հա­ճոյ­քով ու ան­կեղծ հիւ­րա­սի­րու­թեամբ կը բաժ­նուին ի­րենց հա­զո­ւա­գիւտ այ­ցե­լու­նե­րուն հետ՝ լա­ւաշ հա­ցը, այ­րա­նը, բան­ջա­րե­ղէ­նը, պտու­ղը...

Այ­սօր -հա­ւա­նա­բար մեծ քա­ղաք­նե­րէն հե­ռու գտնո­ւե­լուն պատ­ճա­ռաւ- այս աղ­քատ գիւ­ղը այ­ցե­լո­ղը դար մը ետ կը դառ­նայ, կար­ծես ժա­մա­նա­կը հոն ան­շար­ժա­ցեր է: Ի­րաւ ալ, ճիշդ դար մը ա­ռաջ էր, երբ ­Ճի­պի­նի կեան­քը դրոշ­մո­ւե­ցաւ ­Մեծ Ե­ղեռ­նի ան­սո­վոր ու ցա­ւա­լի դէպ­քե­րէն: 1915-ի օ­րերն էին. ­Ճի­պի­նի հայ բնա­կիչ­նե­րը ստի­պո­ւած պի­տի ուղ­ղո­ւէին դէ­պի ա­նա­պատ: ­Գի­տա­կից ըլ­լա­լով ա­նա­պա­տի ան­մարդ­կա­յին պայ­ման­նե­րուն, ի­րենց ծնող­նե­րը՝ «­Չե՛ն դի­մա­նար աղ­ջիկ­նե­րը, ա­նա­պա­տին մէջ ին­չե՜ր կը պա­տա­հին» մտա­ծե­լով, քա­նի մը տաս­նեակ աղ­ջիկ­ներ յանձ­ներ են մու­սուլ­ման դրա­ցի­նե­րուն: ­Սա­թե­նի­կը, ­Մա­րօն, Ով­սան­նան, Ե­ղի­սը, ­Հու­րի­կը, ­Վար­դու­հին, ­Խա­չու­հին, ­Մա­րիա­մը, ­Ծա­ղի­կը, ­Նու­շի­կը, Ե­ւան, ­Սան­դուխ­տը, ­Նա­նօն, ­Սալ­բին, ­Ման­նի­կը...

Ա­միս­նե­րը, տա­րի­նե­րը կ’անց­նին. Օս­մա­նեան կայս­րու­թիւ­նը կը կոր­ծա­նո­ւի. ­Ճի­պի­նէն ոչ շատ հե­ռու, հա­րա­ւը սահ­ման­ներ կը մտնեն. գիւ­ղը ա­նա­պա­տէն կ’ան­ջա­տո­ւի: ­Մահ­մե­տա­կան ըն­տա­նիք­նե­րուն մէջ մեծ­ցած աղ­ջիկ­նե­րը միշտ ալ գի­տա­կից են ե­ղեր, թէ իրենք այ­սինչ-այ­սին­չեան հա­յե­րուն զա­ւակ­ներն են: Եւ միշտ ալ յոյս ու­նե­ցեր են, թէ օր մը ի­րենց ըն­տա­նի­քէն մէ­կը կու գայ, կը յայտ­նո­ւի ան­պայ­ման ...ան­կա­րե­լի է որ չգան**:

Օր մըն ալ կ­’ի­մա­նան թէ ի­րենց­մէ ոչ շատ հե­ռու, սահ­մա­նին միւս կող­մը, ­Սու­րիոյ ­Հա­լէպ քա­ղա­քին մէջ ջար­դե­րէն վե­րապ­րող հա­յեր կան ե­ղեր: Աղ­ջիկ­նե­րէն ա­մե­նա­հա­սուն­նե­րը կ­’ո­րո­շեն դէ­պի հոն ճամ­բոր­դել, ո­րով կա­րօ­տը ո՛չ միայն եր­բեք չէր մա­րած ի­րենց մէջ, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ կար­ծես օ­րէ օր կ­’ա­ւել­նար: Ու­րեմն ­Հա­լէպ հա­սեր են: ­Թա­ղէ-թաղ, դու­ռէ-դուռ փնտռե­լով, վեր­ջա­պէս ազ­գա­կան մը գտեր են: Դ­րան սե­մին կանգ­նած՝ «...դուք ­հայ չէ՛ք այ­լեւս, դուք տա­ճի­կի՛ զա­ւակ էք, ին­չի՞ս ­հայն էք որ, գա­ցէ՛ք» ը­սե­լով, ան ալ դո­ւոը ե­րես­նին զար­կեր է: Ո՛չ միայն այդ ազ­գա­կա­նը, այլ ու­րիշ ազ­գա­կից մը նոյնիսկ չէ ըն­դու­նած զի­րենք:

Ե­րես­նին կախ, սաս­տի­կ ցնցուած ու հիաս­թա­փո­ւած, այս աղ­ջիկ­նե­րը տուն կը վե­րա­դառ­նան: Եւ ժա­մա­նա­կի ըն­թաց­քին ­Ճի­պին­ցի մահ­մե­տա­կան­նե­րը ի­րենց տղայ զա­ւակ­նե­րուն հետ ա­մուս­նա­ցու­ցեր են հա­յու­հի­նե­րը: Ա­ւե­լի գե­ղե­ցիկ ու ար­ժա­նի հար­սեր ո՞ւր պի­տի գտնէին ար­դէն. բո­լո­րը կա­պու­տա­չեայ ու խար­տեաշ. դաս­տիա­րա­կո­ւած ու կրթո­ւած. կա­րող ու աշ­խա­տա­սէր: Այս­պէս, գիւ­ղին ա­ռօրեան շա­րու­նա­կե­լով, ա­նոնք զա­ւակ­ներ կ’ու­նե­նան, մայր կը դառ­նան: ­Սա­կայն ի­րենց սրտին մէջ հա­յե­րուն հետ միա­նա­լու գա­ղա­բա­րը միշտ ալ վառ մնա­ցեր է:

­Դեռ այդ յոյ­սը ու­նե­նա­լով, երբ շուրջ 40 տա­րե­կան կ’ըլ­լան, ան­գամ մը եւս ­Հա­լէպ կ’եր­թան: Ու ան­գամ մը եւս կը մեր­ժո­ւին. ին­չո՞վ յանցա­ւոր էին այս աղ­ջիկ­նե­րը. «­Տա­ճի­կի հետ ա­մուս­նա­ցեր էք, տա­ճի­կի զա­ւակ ու­նե­ցեր էք, հայ­տէ՛, գա­ցէ՛ք»... Այդ կրկնո­ւող մեր­ժում­նե­րու վիշ­տէն ու ցա­ւէն ինչ­պէ՞ս կա­րե­լի էր ձերբա­զատուի­լ:

­Մեծ հայ­րի­կէն ի­մա­ցած ըլ­լա­լով ­Ճի­պի­նա­կան իր ար­մատ­նե­րը, Ար­մէն Ա­րոյեա­նը Ա­մե­րի­կա­յէն 1988-ին ­Ճի­պի­ն կ’այ­ցե­լէ: Երբ գիւղ կը հաս­նի, այդ աղ­ջիկ­նե­րէն շա­տե­րը ար­դէն մա­հա­ցեր էին: Ուշ էր այ­լեւս, շատ ուշ: ­Խոր ծե­րու­թեան մէջ ա­նոնց­մէ միայն եր­կու­քը կ­’ապ­րէին՝ ­Սա­թե­նի­կը եւ Ով­սան­նան. «Ին­չո՞ւ այս­քան ու­շա­ցաք...» կ­’ըլ­լայ ա­նոնց գան­գա­տը: Ու Ար­մէ­նին հետ քով քո­վի նստած այս մեծ մայ­րիկ­նե­րը պատ­մեր են, թէ ա­նոր մեծ հայ­րը, Ար­մե­նակ Ա­րո­յեա­նը ի­րենց ու­սու­ցիչն է ե­ղեր: ­Յե­տոյ միա­սին նստեր, հայ­կա­կան եր­գեր ալ երգեր են: Եւ ա­ւե­լի՛ն, խոս­տո­վա­ներ են թէ իս­լա­մա­ցո­ւած այդ բո­լոր «Էր­մե­նի քըզ­լար»ը-հայ աղ­ջիկ­նե­րը, ի­րենց զա­ւակ­նե­րը հայ ո­գիով մեծ­ցու­ցեր են՝ «մեր ինք­նու­թիւ­նը չկորսնց­նեն տէ­յի...»: Ա­ւանդ­նե­րու պա­հա­պան այդ ­Հա­յու­հի­նե­րը:

Երբ 2014-ի ­Յու­լի­սին ­Սար­գիս ­Սե­րո­բեա­նի ա­ռաջ­նոր­դու­թեամբ ­Հայ ­Ճա­րի խում­բով ­Ճի­պին հա­սանք, հայ մեծ մայ­րիկ­նե­րը ոչ եւս էին:

Ա­նոնց թոռ­ներն ու ծո­ռե­րը պատ­մե­ցին մե­զի վե­րի դէպ­քե­րը, սա­կայն, կար­ծես ժա­ռան­գու­թիւն, մին­չեւ այ­սօր այդ մեր­ժու­մի հսկայ ցա­ւը կը կրեն՝ «...­Միշտ ալ տե­ղեակ էին շա՛տ մը հա­յեր մեր գո­յու­թե­նէն, սա­կայն միշտ ալ օ­տա­րի դիրք պա­հե­ցին, եր­բեք մօ­տե­ցում չու­նե­ցան. ու մեզ­մէ հե­ռու կը մնան մին­չեւ այ­սօր, իս­լա­մա­ցո­ւած էինք ը­սե­լով...»:

­Ճի­պին­ցի հա­յե­րուն բո­ղոքն ու ցա­ւը աս է: Եւ ­Թուր­քիա ապ­րող բո­լոր իս­լա­մա­ցո­ւած հա­յե­րուն ցաւն է աս: ­Ցաւ մը, որ ի­րենք հոն, մենք ալ հոս «ին­չո՞ւ...» ը­սե­լով, նոյն­պէս կը կրենք: ­Բայց բա՛ւ է այ­լեւս, ու­րիշ չսպա­սե՛նք, ա­ւե­լի չու­շա­նա՛նք. 100 տա­րի անց, իս­լա­մա­ցո­ւած հա­յե­րուն ի­րա­կա­նու­թիւ­նը վեր­ջա­պէս ըն­դու­նինք ու ա­նոնց հետ միա­սին յա­ռա­ջա­նանք:

*հա­յե­րէն՝ ­Ճի­պին / թրքե­րէն՝ Saylakkaya

**Ս­փիւռ­քա­հայ ափ մը վե­րապ­րող ­Ճի­պին­ցի­նե­րու վկա­յու­թիւն­նե­րուն հա­մա­ձայն, այդ ժա­մա­նա­կո­ւան շքեղ ու փա­ռա­ւոր ­Ճի­պին քա­ղա­քի հայ բնակ­չու­թեան տղայմարդիկ լրիւ ջար­դուեր են, իսկ կա­նայք եւ մա­նուկ­ներն ալ ա­նա­պատ քշո­ւած, սով ու ծա­րա­ւէն նա­հա­տա­կո­ւեր են: Ա­նոնց հա­մա­ձայն ­Ճի­պի­նի աղ­ջիկ­նե­րը ոչ թէ յանձ­նո­ւեր այլ յափշ­տա­կո­ւեր են տե­ղա­ցի հրո­սա­կախում­բե­րէն...

 

Δραστηριότητες και προγράμματα του Αρμενικού Κυανού Σταυρού

Μετάφραση Ροζμαρί Γιετιμιάν

ΕΘΕΛΟΝΤΙΚΗ ΑΙΜΟΔΟΣΙΑ ΤΟΥ ΑΡΜΕΝΙΚΟΥ ΚΥΑΝΟΥ ΣΤΑΥΡΟΥ

Στα πλαίσια των εκδηλώσεων μνήμης της Γενοκτονίας των Αρμενίων από την Τουρκία το 1915, πραγματοποιούνται εδώ και σαράντα χρόνια, αιμοδοσίες αφιερωμένες στη μνήμη των θυμάτων των σφαγών. Η πρωτοβουλία αυτή του Αρμενικού Κυανού Σταυρού να διοργανώνει αιμοδοσίες αποτελεί μια σημαντική δραστηριότητα στον τομέα της υγείας αλλά και της φιλανθρωπίας και χαίρει την εκτίμηση των υπηρεσιών του Εθνικού Κέντρου Αιμοδοσίας. Οι αιμοδοσίες διοργανώνονται από το Κεντρικό Συμβούλιο του Αρμενικού Κυανού Σταυρού και πραγματοποιούνται στην Κοκκινιά στη λέσχη Ζαβαριάν και στην αρμενική λέσχη Νέου Κόσμου, συνήθως τον μήνα Απρίλιο. Με τις αιμοδοσίες αυτές έχουν μέχρι σήμερα εξασφαλιστεί για την Τράπεζα Αίματος του Αρμενικού Κυανού Σταυρού 2300 φιάλες αίμα, οι οποίες διατίθενται στους συμπατριώτες μας που έχουν ανάγκη για αίμα.

ΠΡΟΓΡΑΜΜΑ ΦΡΟΝΤΙΔΑΣ ΟΡΦΑΝΩΝ ΠΑΙΔΙΩΝ

Το πρόγραμμα φροντίδας ορφανών του Armenian Relief Society ξεκίνησε αρχικά για τα παιδιά που έμειναν ορφανά εξαιτίας του μεγάλου καταστροφικού σεισμού της Αρμενίας και του πολέμου για τον απελευθερωτικό αγώνα στο Αρτσάχ. Ωστόσο σήμερα στο πρόγραμμα αυτό καταγράφονται τα παιδιά των στρατιωτών που θυσιάζονται στα σύνορα της Αρμενίας η τα παιδιά αυτών που θυσιάζονται σε περιοχές που πραγματοποιούνται εχθροπραξίες.

Το πρόγραμμα φροντίδας ορφανών άρχισε το 1992 και από τότε και στο εξής αδελφοί σύλλογοι του Αρμενικού Κυανού Σταυρού σε 27 χώρες του κόσμου έχουν συμμετάσχει σ’αυτό, έχοντας πολυάριθμους υποστηρικτές. Σύμφωνα με το πρόγραμμα αυτό, κάθε ορφανό λάμβανε 120$ ετησίως, ενώ από το 2009 κάθε ορφανό λαμβάνει 170$ ετησίως με τη συνδρομή συμπατριωτών μας που τα υιοθετούν.

Από το 1992 έως και τον Σεπτεμβριο του 2011 έχουν υποστηριχθεί υπό την αιγίδα του προγράμματος αυτού 7383 ορφανά. Σήμερα παραμένουν υπό την προστασία του Armenian Relief Society μόνο 1236 ορφανά τα οποία δεν έχουν ολοκληρώσει το 18ο έτος της ηλικίας τους.

Κατά τη διάρκεια των τελευταίων 20 ετών έχουν διατεθεί στο λογαριασμό του προγράμματος φροντίδας των ορφανών πάνω από 5 εκατομμύρια δολάρια.

Ο Αρμενικός Κυανός Σταυρός της Ελλάδας μέχρι το 2011 έχει υποστηρίξει 272 ορφανά με την αρωγή 225 συμπατριωτών μας που έχουν γίνει «νονοί» τους.

ΠΡΟΓΡΑΜΜΑ ΑΡΩΓΗΣ ΣΤΗΝ ΕΚΠΑΙΔΕΥΣΗ ΟΡΦΑΝΩΝ ΣΠΟΥΔΑΣΤΩΝ

Η εφαρμογή του προγράμματος αρωγής στην εκπαίδευση των ορφανών νέων στην Αρμενία ξεκίνησε το 2009. Εφαρμόζεται με τον ίδιο τρόπο που λειτουργεί το πρόγραμμα φροντίδας ορφανών παιδιών. Παρέχεται ετησίως το ποσό των 320$ στους φοιτητές.

 

«­Պի­տի քա­լենք մեր նախ­նի­նե­րու 100 տա­րի ա­ռաջ քա­լած ու­ղիէն»

­

Հայր ու աղ­ջիկ պի­տի քա­լեն գրա­ւեալ ­Հա­յաս­տա­նի ­Վան քա­ղա­քէն մին­չեւ ­Ճի­պէյ­լի (­Լի­բա­նան) «Թռչ­նոց ­Բոյն» որ­բա­նո­ցը , հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան 100րդ ­տա­րե­լի­ցին ա­ռի­թով եւ յար­գե­լու հա­մար մեծ Ե­ղեռ­նի ան­մեղ զո­հե­րու յի­շա­տա­կը : ­Յօ­րի­նող ու դա­սա­կան ե­րաժշ­տու­թեան մաէսդ­րօ-ղե­կա­վար եւ կա­րի­քա­ւոր պա­տա­նի­նե­րու օգ­նու­թիւն տրա­մադ­րե­լու նպա­տա­կով «Ե­րե­խա­նե­րու ­Մել­քո­նեան ­Հիմ­նադ­րամ» բա­րե­սի­րա­կան հաս­տա­տու­թեան հիմ­նա­դիր՝ ­Վար­դան ­Մել­քո­նեա­նի եւ դուստ­րին՝ ­Վե­րո­նի­քա-­Հայ­կա­նոյշ ­Մել­քո­նեա­նի կա­տա­րե­լիք այս քայ­լար­շա­ւը կը վա­յե­լէ ­Կի­լի­կիոյ ­Կա­թո­ղի­կոս՝ Ա­րամ Ա. ­Վե­հա­փա­ռին հո­վա­նա­ւո­րու­թիւ­նը:

Հար­ցազ­րոյց մը ու­նե­ցանք ե­րի­տա­սարդ հա­յու­հիին հետ մեր կնո­ջա­կան է­ջին հա­մար: Սկզբ­նա­կան մտադ­րու­թեամբ ­Քայ­լար­շա­ւը իր վերջ­նա­կէ­տին պի­տի հաս­նէր Ապ­րիլ 24ի օ­րը, սա­կայն քա­նի մը օր ա­ռաջ ի­մա­ցանք, թէ թո­ւա­կա­նի պար­տա­դիր յե­տաձ­գում ե­ղած է, ­Սու­րիոյ ծայ­րա­յե­ղա­կան­նե­րու հա­կակշ­ռին տակ գտնո­ւող ո­րոշ շրջան­նե­րու մէջ տի­րող ա­նա­պա­հով ու վտան­գա­ւոր կա­ցու­թեան պատ­ճա­ռով : Այ­սու­հան­դերձ, ­Վե­րո­նի­քան մե­զի վստա­հե­ցուց որ «մենք պի­տի քա­լե՛նք, ինչ որ ալ ըլ­լայ»:

Մեր կող­մէ յա­ջո­ղու­թիւն կը մաղ­թենք ա­նոնց: ­Քիչ մը նա­խան­ձով, նաեւ անձ­կու­թեամբ պի­տի հե­տե­ւինք քայ­լար­շա­ւի հանգ­րո­ւան­նե­րուն եւ ան­պայ­ման հո­գիով ու մտքով ա­նոնց հետ պի­տի ըլ­լանք: http://walkingforarmenia.com/

­Հար­ցազ­րոյ­ցը կա­տա­րեց եւ հա­յե­րէ­նի վե­րա­ծեց
Նո­րա ­Քիւր­տօղ­լեան-­Գու­յում­ճեան

Սի­րե­լի ­Վե­րո­նի­քա, շատ հայ­րե­նա­կից­ներ մե­զի պէս հե­տաքրք­րո­ւած են քայ­լար­շա­ւի ձեր մտադ­րու­թեամբ: Խնդ­րեմ, եր­կու խօս­քով կրնա՞ս ը­սել թէ ին­չո՞ւ եւ ինչ­պէս հայր ու աղ­ջիկ ու­նե­ցաք քայ­լար­շա­ւի գա­ղա­փա­րը:

Ի՞նչ է «Walking for Armenia» (­Քայ­լար­շաւ ­Հա­յաս­տա­նի հա­մար) ծրա­գի­րը, որ նո­ւի­րո­ւած է մեր նա­հա­տակ­նե­րու յի­շա­տա­կին:

Հայրս ու ես պի­տի քա­լենք 1000 քի­լո­մեթր եր­կա­րող ճամ­բայ մը, հե­տե­ւած ըլ­լա­լու եւ ո­րոշ չա­փով զգա­լու   հա­մար յոգ­նու­թիւնն ու տա­ռա­պան­քը, որ 100 տա­րի­ներ ա­ռաջ ու­նե­ցած են մեր մեծ մայ­րերն ու մեծ հայ­րե­րը այդ նոյն ճամ­բով բռնա­գաղ­թի ի­րենց   ու­ղե­ւո­րու­թեա­նը ըն­թաց­քին, երբ ա­նոնք 1915ի ցե­ղաս­պա­նու­թեան օ­րե­րուն տե­ղա­հա­նո­ւե­ցան ու վտա­րո­ւե­ցան ի­րենց հայ­րե­նա­կան տու­նե­րէն:

Մեր քայ­լար­շա­ւը պի­տի սկսի Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նի ­Վան քա­ղա­քէն, ուր ծնած էին իմ մեծ հայ­րերս, եւ պի­տի ուղ­ղո­ւի դէ­պի ­Լի­բա­նան: ­Վերջ­նա­կէ­տը պի­տի ըլ­լայ ­Պէյ­րու­թի հիւ­սի­սը ­Պիպ­լոս քա­ղա­քի մէջ գտնո­ւող «Թռչ­նոց ­Բոյն» որ­բա­նո­ցը, ուր իմ հայրս ան­ցու­ցած է իր ման­կու­թիւ­նը:

Հայրս ու ես այս նա­խա­ձեռ­նու­թեամբ կը յու­սանք դրա­մա­հա­ւաք յա­ջողց­նել «Ե­րե­խա­նե­րու ­Մել­քո­նեան ­Հիմ­նադ­րա­մ»ին հա­մար, ո­րու նպա­տակն է օգ­նու­թեան հաս­նիլ որբ ե­րե­խա­նե­րու, ո­րոնք նման դժո­ւա­րին պայ­ման­ներ կը դի­մագ­րա­ւեն այ­սօր այն­պէս, ինչ­պէս ապ­րած էր իմ որ­բա­ցած հայրս, 100 տա­րի ա­ռաջուան ջար­դե­րուն   հե­տե­ւան­քով: ­Փա­փա­քող­նե­րը կրնան նո­ւի­րա­տո­ւու­թիւն­ներ կա­տա­րել հե­տե­ւեալ կայ­քէ­ջի մի­ջո­ցաւ.- http://uk.virginmoneygiving.com/walkingforarmenia

­Կա­րե­լի՞ է ար­դեօք կարգ մը տե­ղե­կու­թիւն­ներ ու­նե­նալ քու եւ հօրդ մա­սին:

Տն­տե­սա­գի­տու­թեան ճիւ­ղի ա­ւար­տա­կան ու­սա­նող եմ ես, ­Մեծն Բ­րի­տա­նիոյ մէջ: Դժ­բախ­տա­բար տա­կա­ւին հա­յե­րէն լե­զուն չեմ խօ­սիր եւ այդ պատ­ճա­ռով ալ անգ­լե­րէ­նով կը պա­տաս­խա­նեմ հար­ցե­րուդ : ­Բայց եւ այն­պէս իմ ազ­գա­յին ժա­ռան­գու­թիւնս եւ հայ­կա­կան մշա­կոյ­թը հմա­յիչ ազ­դե­ցու­թիւն ու­նին վրաս, շատ հա­ւա­նա­բար իմ հօրս կեան­քի պատ­մու­թեա­նը շնոր­հիւ:

­Հայրս ծնած է ­Պէյ­րու­թի շրջա­կայ­քը գտնո­ւող գաղ­թա­կա­յա­նի մը մէջ: ­Կարճ ժա­մա­նա­կա­մի­ջոց մը ապ­րած է «Թռչ­նոց ­Բոյն» որ­բա­նո­ցին մէջ պատս­պա­րո­ւե­լով, մին­չեւ որ ստի­պո­ւած ե­ղած է ­Պէյ­րու­թի ճամ­բա­նե­րը իյ­նալ, երբ որ­բա­նո­ցը տե­ղի դժո­ւա­րու­թիւն դի­մագ­րա­ւած է: Իր պա­տա­նե­կու­թեան ու ե­րի­տա­սար­դու­թեան տա­րի­նե­րը ե­ղած են ապ­րուս­տի հա­մար մղո­ւած պայ­քար մը, որ­պէս­զի ճամ­բա­նե­րու մէջ չմնայ եւ վա­յել կեանք ա­պա­հո­վէ: Ե­րաժշ­տու­թեան հան­դէպ իր սէրն ու տա­ղան­դը զինք բե­րած են Անգ­լիա , ուր ու­սա­նած է դա­սա­կան ե­րաժշ­տու­թիւն եւ դար­ձած՝ համ­բա­ւա­ւոր յօ­րի­նող:

Այս­պէս ու­րեմն՝ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ուղ­ղա­կի հե­տե­ւան­քով է որ այ­սօր ես ­Լոն­տո­նի մէջ կը պա­տաս­խա­նեմ ձեր այս հար­ցում­նե­րուն: Ե­թէ իմ նա­խա­հայ­րերս ­Հա­յաս­տա­նէն բռնա­գաղ­թի չեն­թար­կո­ւէին , հայրս պի­տի չծնէր ­Լի­բա­նա­նի մէջ եւ իր ե­րի­տա­սար­դա­կան տա­րի­նե­րը ճամ­բա­նե­րուն մէջ վե­րապ­րու­մի պայ­քար պի­տի չդառ­նար: Ան պի­տի չճամ­բոր­դէր ­Մեծն Բ­րի­տա­նիա, ուր իր ե­րաժշ­տա­կան տա­ղան­դին շնոր­հիւ ի վեր­ջոյ յա­ջո­ղե­ցաւ, ըն­տա­նիք կազ­մեց: Իմ գո­յու­թիւնն իսկ հոս, ար­դիւնք է իմ նախ­նի­նե­րու ապ­րած կա­ցու­թիւն­նե­րուն, ուս­տի բնա­կան է որ այդ կա­ցու­թիւն­ներն ու ա­նոնց պատ­մու­թիւ­նը զիս կը հե­տաքրք­րեն եւ կը յու­զեն:

Այս քայ­լար­շա­ւը ո­րու՞ գա­ղա­փարն էր: Ինչ­պէ՞ս պի­տի գոր­ծադ­րո­ւի եւ ե՞րբ տե­ղի պի­տի ու­նե­նայ: Խնդ­րեմ թո­ւէ՛ ո­րոշ ման­րա­մաս­նու­թիւն­ներ. օ­րի­նակ՝ ի՞նչ դժո­ւա­րու­թիւն­ներ դի­մագ­րա­ւե­ցիք քայ­լար­շա­ւը ծրագ­րե­լու ա­տեն, ի՞նչ հա­ւա­նա­կան ար­գելք­ներ կը նա­խա­տե­սէք այս 1000 քի­լո­մեթ­րը քա­լե­լու ըն­թաց­քին:

Քայ­լար­շա­ւը իմ գա­ղա­փարս էր: Օր մը մտա­ծումս ներ­կա­յա­ցու­ցի հօրս: ­Կը հա­ւա­տամ որ ա­նի­կա իւ­րա­յա­տուկ հնա­րա­ւո­րու­թիւն մը պի­տի տայ մե­զի՝ հասկ­նա­լու հա­մար մեր մեծ հայ­րե­րու եւ մեծ մայ­րե­րու գո­յա­պայ­քա­րը, երբ ա­նոնք ստի­պո­ւե­ցան լքել ի­րենց ծննդա­վայ­րը:

Անդ­րա­դար­ձանք, որ ­Ցե­ղաս­պա­նու­թեան 100րդ ­տա­րե­լի­ցը ա­մէ­նէն յար­մար ա­ռիթն է մեր գա­ղա­փա­րը ի­րա­գոր­ծե­լու: Ա­հա թէ ին­չու եւ ինչ­պէս յան­գե­ցանք քայ­լար­շա­ւի ո­րո­շու­մին: 1000 քի­լո­մեթր ու­ղին քա­լե­լով կտրե­լու պատ­րաստ էինք...

Պի­տի հե­տե­ւինք քա­նի մը տա­րի­ներ ա­ռաջ եղ­բօրս հե­տե­ւած ու­ղիին: ­Վան քա­ղա­քէն սկսե­լով պի­տի յա­ռա­ջա­նանք դէ­պի հա­րաւ, կանգ առ­նե­լով եւ գի­շե­րե­լով նա­խա­տե­սո­ւած հիւ­րա­նոց­նե­րու մէջ: ­Մե­զի հետ պի­տի ու­նե­նանք նաեւ վրան­ներ եւ այլ անհ­րա­ժեշտ ի­րեր՝ անս­պա­սե­լի հա­ւա­նա­կա­նու­թիւն դի­մագ­րա­ւե­լու հա­մար:

Այս­պի­սի քայ­լար­շա­ւի մը ըն­թաց­քին կա­րե­լի է հան­դի­պիլ բազ­մա­թիւ ար­գելք­նե­րու: ­Ներ­կա­յի քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րուն մէջ ­Սու­րիան ճեղ­քե­լը չա­փա­զանց վտան­գա­ւոր կրնայ ըլ­լալ:

Վ­տան­գէն խու­սա­փե­լու հա­մար թե­րեւս ստի­պո­ղա­կան կը դառ­նայ թրքա­կան ծո­վա­փէն անց­նիլ եւ այն­տե­ղէն նա­ւով ուղ­ղո­ւիլ ­Լի­բա­նա­նի հիւ­սի­սը, ա­պա շա­րու­նա­կել քա­լել դէ­պի հա­րաւ, դէ­պի ­Պիպ­լոս քա­ղա­քը: Այս հար­ցով հայրս ար­դէն կը խորհր­դակ­ցի ­Մեծն Բ­րի­տա­նիոյ ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րա­րու­թեան հետ:

­Մա­մու­լը անդ­րա­դար­ձա՞ծ է ձեր այս ծրագ­րին: Ար­դեօք լրագ­րող­ներ պի­տի հե­տե­ւի՞ն ձեր ու­ղե­ւո­րու­թեան:

Մա­մու­լը, մա­նա­ւանդ հայ­կա­կան թեր­թե­րը ու­րա­խու­թեամբ ըն­կա­լե­ցին մեր ծրա­գի­րը: ­Բա­ցա­յայտ է որ մեր նա­խա­ձեռ­նու­թիւ­նը աշ­խար­հաս­փիւռ հա­յու­թեան հա­մար յա­տուկ նշա­նա­կու­թիւն ու­նի, ո­րով­հե­տեւ սփիւռ­քի մէջ ապ­րող ա­մէն հայ ան­պայ­ման կը զգայ, որ ի­րեն ալ կը վե­րա­բե­րի այս քայ­լար­շա­ւը: ­Հե­տաքրքրու­թիւն ցու­ցա­բե­րած են նաեւ թրքա­կան ո­րոշ հրա­պա­րա­կում­ներ, որ կա­րե­լի է գտնել հա­մա­ցան­ցի վրայ:

Ի՞նչ են ներ­կա­յի զգա­ցում­ներդ քայ­լար­շա­ւի նա­խա­շե­մին : Ի՞նչ ձե­ւով ըն­կա­լե­ցին այս ծրա­գիրդ բա­րե­կամ­ներդ եւ ըն­տա­նիքդ:

Զ­գա­ցում­ներս յու­զու­մի եւ եր­կիւ­ղի խառ­նուրդ են: Ան­համ­բեր եմ այ­ցե­լե­լու ու մօ­տէն տես­նե­լու ան­տէր մնա­ցած հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը, ո­րոնց մեծ մա­սը քան­դո­ւած վի­ճա­կի մէջ է, իսկ ու­րիշ­ներ՝ դեռ կան­գուն: Կ­՛ակն­կա­լեմ որ ա­ւե­լի լաւ պի­տի հասկ­նամ մեր մեծ հայ­րե­րու ապ­րած ող­բեր­գու­թիւ­նը: ­Սա­կայն միա­ժա­մա­նակ եր­բեմն վհա­տու­թիւն կու գայ վրաս, երբ կը մտա­ծեմ թէ 1000 քի­լո­մեթր պի­տի քա­լենք, ինչ որ պար­տէ­զին մէջ սո­վո­րա­կան ու պարզ պտոյտ մը պի­տի չըլ­լայ...

Իմ ըն­տա­նիքս եւ ըն­կեր­ներս քա­ջա­լե­րե­ցին եւ թի­կունք կանգ­նե­ցան մե­զի: Ա­սով հան­դերձ, ո­մանք մեր ա­պա­հո­վու­թեան նկատ­մամբ ի­րենց մտա­հո­գու­թիւն­նե­րը յայտ­նե­ցին, ինչ­պէս նոյ­նինքն Ա­րամ վե­հա­փա­ռը, ո­րու հո­վա­նա­ւո­րու­թիւ­նը կը վա­յե­լէ մեր քայ­լար­շա­ւը: Իսկ ին­ծի հա­մար ա­մէ­նէն խրա­խու­սի­չը քա­ջա­լե­րա­կան խօս­քե­րը ե­ղան մեծ թի­ւով հա­յե­րու, ո­րոնք աշ­խար­հի ա­մէն կող­մե­րէն կա­պի մէջ մտան մե­զի հետ, երբ լսե­ցին քայ­լար­շա­ւի մա­սին:

Այդ քա­ջա­լե­րա­կան­նե­րը կը վե­րա­հաս­տա­տեն, որ այս ծրա­գի­րը ազ­նիւ նպա­տա­կի հա­մար է:

Անձ­նա­պէս, իմ բո­լոր վա­խերս եւ անձ­կու­թիւն­ներս կը փա­րա­տին իմ հօրս շնոր­հիւ, ոչ թէ իր խօս­քե­րով այլ իր ներ­կա­յու­թեամբն իսկ: Ան ­Պէյ­րու­թի ճամ­բա­նե­րէն հա­սաւ հոս եւ ար­ժա­նա­վա­յել կեանք մը վա­րեց այս երկ­րին մէջ: Իմ աչ­քե­րուս առ­ջեւ չկայ բան , որ ան չկա­րե­նայ յա­ջողց­նել, նոյն­պէս հա­զար քի­լո­մեթր քա­լե­լը:

Ամ­բողջ սրտով կը մաղ­թեմ , որ մեր մտքե­րով պատ­կե­րա­ցու­ցած գաղ­թա­կա­նա­կան դառն ճա­նա­պար­հը, հայր ու աղ­ջիկ քա­լե­լով ճեղ­քե­լու ձեր ուխ­տը կա­տա­րէք յա­ջող ու անվտանգ եւ հա­մա­ձայն ձեր հո­գիի փա­փա­քին:

Շ­նոր­հա­կա­լու­թիւն:

 

«­Հա­յու­թեան պա­հա­պան հրեշ­տակ­նե­րը»

Ս. Ա­ւե­տի­սեանՃա­նի­կեան 

1915-ի ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան 100-րդ ­տա­րե­լի­ցին առ­թիւ կար­ժէ յի­շա­տա­կել այդ բա­ցա­ռիկ կին անձ­նա­ւո­րու­թիւն­նե­րը, ո­րոնք ի­րենց կեան­քին կա­րե­ւոր մէկ մա­սը նո­ւի­րե­ցին կո­տո­րո­ւած հայ ժո­ղո­վուր­դի բե­կոր­նե­րը հա­ւա­քե­լու աշ­խա­տան­քին, ջար­դե­րէն ա­զա­տած կի­նե­րու ու ե­րե­խա­նե­րու կեան­քը փրկե­լու նո­ւի­րա­կան գոր­ծին։

­Մի­սիո­ներ­նե­րու մե­ծա­մաս­նու­թիւ­նը կու գար Սկան­տի­նա­ւեան եր­կիր­նե­րէն, ուր 19-րդ ­դա­րու վեր­ջա­ւո­րու­թեան ըն­կե­րա­յին ու բա­րո­յա­կան զար­թօնք մը տե­ղի կու­նե­նար, հիմ­նո­ւած հա­մե­րաշ­խու­թեան ու մար­դա­սի­րու­թեան ար­ժէք­նե­րուն վրայ, եւ մար­դու ի­րա­ւունք­նե­րուն պաշտ­պա­նու­թեան ի խնդիր։

Այս­պէս, երբ ­Հա­մի­տեան ջար­դե­րու լու­րե­րը հա­սան Եւ­րո­պա, ա­նոնք մեկ­նե­ցան ի­րենց եր­կիր­նե­րէն, ե­տեւ ձգե­լով ա­պա­հով ու խա­ղաղ կեանք մը, ու ի­րենց գո­յու­թեան վեհ նպա­տակ դար­ձու­ցին մա­հո­ւան ճան­կե­րէն ա­զա­տել հայ ժող­վուր­դի զա­ւակ­նե­րը ու ա­պա­հո­վել ա­նոնց ա­պա­գան։

­Հայ ժո­ղո­վուր­դը պար­տք կը զգայ իր խո­րին ե­րախ­տա­գի­տու­թիւ­նը յայտ­նելու իր պա­հա­պան հրեշ­տակ­նե­րուն ու միշտ վառ պա­հելու ա­նոնց յի­շա­տա­կը իր յի­շո­ղու­թեան մէջ։

Այս մի­սիո­ներ­նե­րէն չոր­սին պատ­մու­թիւ­նը կը ներ­կա­յաց­նենք ստո­րեւ։

­Քա­րէն Եփ­փէ (1876-1935)

Ծ­նած է ­Դա­նիա, բա­րե­կե­ցիկ ըն­տա­նի­քի մը ­մէջ։ Ան բժշկու­թիւն կու­սա­նէր երբ ի­մա­ցաւ ­Հա­մի­տեան ջար­դե­րու ու հա­յե­րու հա­լա­ծանք­նե­րուն մա­սին, ու ո­րո­շեց իր ու­սու­մը կեց­նել, ու ճամ­բոր­դել օ­տար եր­կիր մը, ան­ծա­նօթ ժողո­վուր­դի մը զա­ւակ­նե­րը փրկե­լու հա­մար ֆի­զի­քա­կան ու հո­գե­ւոր բնաջն­ջու­մէ։

1903-ին գտնո­ւե­ցաւ Ուր­ֆա, ուր ստանձ­նեց 300 հայ որ­բե­րու խնամ­քը ու դաս­տիա­րա­կու­թիւ­նը։ ­Հա­յե­րէն լե­զո­ւին տի­րա­պե­տե­լով ան կա­րո­ղա­ցաւ շփո­ւիլ մա­նուկ­նե­րուն հետ եւ իր ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նէու­թիւ­նը կա­տա­րել։ 1915-ի ջար­դե­րուն ժա­մա­նակ, մա­հուան կա­րա­ւան­նե­րէն ա­զա­տեց, իր տան մէջ թաքց­նե­լով տան­ջո­ւած ու ա­նօ­թու­թե­նէ մա­հա­մերձ հայ կի­ներ ու որ­բա­ցած երեխա­ներ։ ­Քա­րէ­նը կա­րո­ղա­ցաւ 2000 հա­յազ­գի կին ու ե­րե­խայ փրկել։ Իր ջան­քե­րով ստեղ­ծո­ւե­ցան ա­ռա­ջին օգ­նու­թեան կա­յան­ներ, ուր ա­պաս­տան գտան ստրկա­ցած ու հա­րեմ­նե­րու մէջ գտնո­ւած հայ աղ­ջիկ­ներ ու կի­ներ։ Իր նա­խա­ձեռ­նու­թեամբ հե­տա­գա­յին որբա­նոց­ներ կա­ռու­ցո­ւե­ցան ­Հա­լէ­պի մէջ, ինչ­պէս նաեւ ման­կա­պար­տէզ­ներ, դպրոց­ներ ու բնա­կե­լի տու­ներ։ ­Բա­ցո­ւե­ցան ար­հես­տա­նոց­ներ ու աշ­խա­տա­տե­ղեր, ո­րոնք գործ հայ­թայ­թե­ցին բազ­մա­թիւ հա­յու­հի­նե­րու։

­Քա­րէ­նը որ­դեգ­րեց ջար­դե­րէն փրկո­ւած եր­կու ե­րե­խայ, ­Մի­սա­կին եւ ­Լու­սի­նէին։

1922-ին նշա­նա­կո­ւե­ցաւ Ազ­գե­րու ­Լի­կա­յի լիա­զօր ներ­կա­յա­ցու­ցիչ եւ զբա­ղե­ցաւ գաղ­թա­կան­նե­րու հար­ցե­րով։ Ծ­նուն­դով աւետարանա­կան ըլ­լա­լով՝ ան եր­բեք չու­զեց, որ հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղեց­ւոյ դա­ւա­նան­քէն շե­ղին իր սա­նե­րը։ 

­Քա­րէ­նը մա­հա­ցաւ 1935 թո­ւա­կա­նին։ Իր շի­րի­մը կը գտնո­ւի ­Հա­լէ­պի հա­յոց ազ­գա­յին գե­րեզ­մա­նա­տու­նը։

­Պո­տիլ ­Կա­տա­րի­նէ
Պ­յորն (1871-1960)

Ծ­նած է ­Նոր­վե­կիոյ Ք­րա­քէ­րօ քա­ղա­քը։ 1905-ին «­Կին մի­սիո­ներ» կազ­մա­կեր­պու­թեան կող­մէ ու­ղար­կո­ւե­ցաւ Օս­մա­նեան կայս­րու­թիւն։ Սկզբ­նա­կան շրջա­նին մար­դա­սի­րա­կան գոր­ծու­նէու­թիւն ծա­ւա­լեց ­Խար­բեր­դի նա­հան­գին մէջ՝ ա­պա մեկ­նե­ցաւ ­Մուշ։

Ա­կա­նա­տես ե­ղաւ 1915-ի կո­տո­րած­նե­րուն եւ իր որ­բա­նո­ցի սա­նե­րուն ջար­դին։ Ան հա­րիւ­րա­ւոր հայ կի­նե­րու ու ե­րե­խա­նե­րու կեան­քը փրկեց։

Իր մար­դա­սի­րա­կան աշ­խա­տան­քէն անկախ, շատ կա­րե­ւոր կը նկա­տո­ւին նաեւ իր պա­հած յու­շա­տետ­րե­րը ու լու­սան­կար­նե­րը, ո­րոնք ցե­ղաս­պա­նու­թեան ի­րո­ղու­թիւ­նը փաս­տող ար­ժէ­քա­ւոր վկա­յու­թիւն­ներ են։ 

Պ­յորն որ­դեգ­րեց ջար­դե­րէն ա­զա­տած 2 տա­րե­կան տղայ մը, որ իր միակ զա­ւա­կը ե­ղաւ, քա­նի ան եր­բեք չա­մուս­նա­ցաւ։

1922-ին Պ­յորն, իր տղուն ձգե­լով ­Պէյ­րու­թի ֆրան­սա­կան դպրո­ցը, մեկ­նե­ցաւ ­Սո­վե­տա­կան ­Հա­յաս­տան, ուր հիմ­նեց «­Լու­սաղ­բիւր» ա­նու­նով որ­բա­նոց մը Ա­լեք­սանտ­րա­պո­լի մէջ։ ­Հոն իր սա­նե­րը զինք կանուանէին «­Մայր ­Կա­տա­րի­նէ»։

­

Մա­րիա Եա­գոպ­սէն (1882-1960)

Ծ­նած է ­Դա­նիա։ Ե­րի­տա­սարդ տա­րի­քի մէջ տե­ղե­կա­ցաւ մա­մու­լէն հա­յե­րու դէմ գոր­ծո­ւած հա­լա­ծանք­նե­րուն ու ­Հա­մի­տեան ջար­դե­րուն մա­սին։ Այս­պէս ո­րո­շու­մը ա­ռաւ մաս­նակ­ցե­լու մար­դա­սի­րա­կան գոր­ծու­նէու­թեան ու 1907-ին ժա­մա­նեց ­Խար­բերդ, ուր նշա­նա­կո­ւե­ցաւ հի­ւան­դա­նո­ցի կա­ռա­վար­չու­հի։

Ան ­Դա­նիա­կան ­Մի­սիո­ներ­նե­րու խում­բին մաս կազ­մե­լով մեծ թի­ւով հայ երեխա­ներ մա­հո­ւան կա­րա­ւան­նե­րէն ա­զա­տեց ու խնա­մեց, որ­դեգ­րե­լով ա­նոնց­մէ ե­րեք հա­տը։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մէն ետք, մեկ­նե­ցաւ ­Միա­ցեալ ­Նա­հանգ­ներ, ուր եօ­թը ամ­սո­ւայ իր կե­ցու­թեան ըն­թաց­քին, դրա­մա­հա­ւաք կա­տա­րեց որ­բե­րուն հա­մար։

1919-ին իր մօտ հա­ւա­քեց 3600 հայ որ­բեր, ո­րոնք սո­ված ու հի­ւան­դու­թիւն­նե­րէ տա­ռա­պող վի­ճա­կի մէջ ա­ռան­ձին կը թա­փա­ռէին։ 1922-ին մեծ թի­ւով որ­բեր փո­խադ­րեց ­Պէյ­րութ, ու զա­նոնք պատս­պա­րեց որ­բա­նո­ցի մը մէջ, որ ծա­նօթ դար­ձաւ «Թռչ­նոց բոյն» ա­նու­նով։

­Մա­րիա Եա­գոպ­սէն հա­յե­րէն լե­զո­ւին տի­րա­պե­տե­լով՝ դաս­տիա­րա­կեց հա­զա­րա­ւոր հայ երեխա­ներ, ո­րոնք հե­տա­գա­յին դար­ձան հո­գե­ւո­րա­կան­ներ, բժիշկ­ներ կամ ու­սու­ցիչ­ներ։

1980-ին պար­գե­ւատ­րո­ւե­ցաւ ­Դա­նիոյ թա­գա­ւո­րա­կան ոս­կէ մե­տա­լով։

­Մա­րիա Եա­գոպ­սէ­նի «­Դա­նիա­ցի մի­սիո­նե­րի մը յու­շա­տետ­րե­րը» գրքոյ­կը կը նկա­տո­ւի բա­ցա­ռիկ պատ­մա­կան հե­տաքրք­րու­թիւն ու­նե­ցող վկա­յու­թիւն մը Ցե­ղաս­պա­նու­թեան մա­սին։

­Մա­հա­ցաւ 1960-ին։ Իր ցան­կու­թեան հա­մա­ձայն թա­ղո­ւե­ցաւ «Թռչ­նոց բոյն» որ­բա­նո­ցի բա­կը։

Ալ­մա Եո­հան­սոն (1880-1974)

Շո­ւե­տա­ցի այս մի­սիո­նա­րը իր կեան­քի մեծ մա­սը նո­ւի­րեց մար­դա­սի­րա­կան գոր­ծու­նէու­թեան։

1907-1915 աշ­խա­տե­ցաւ գեր­մա­նա­կան մի­սիո­նար հաս­տա­տու­թեան մէջ, ստանձ­նե­լով հայ որ­բե­րու խնա­մա­տա­րա­կան աշ­խա­տան­քը։ 1920-էն 1922 թո­ւա­կան­նե­րուն գտնո­ւե­ցաւ ­Պո­լիս օգ­նե­լու հա­մար հայ որ­բե­րու հո­գա­տա­րու­թեան գոր­ծին։ 1923-ին ան­ցաւ ­Թե­սա­ղո­նի­կէ, ուր աշ­խա­տե­ցաւ շո­ւէ­տա­կան նպաս­տա­մա­տոյց հաս­տա­տու­թեան մէջ, օգ­նե­լով հայ գաղ­թա­կան­ներուն։

1941-ին վե­րա­դար­ձաւ ­Շո­ւէտ, սա­կայն շա­րու­նա­կեց իր սերտ յա­րա­բե­րու­թիւն­նե­րը հա­յե­րու հետ։

Իր յու­շա­տետ­րե­րուն մէջ գրած էր թուր­քե­րուն կա­տա­րած վայ­րա­գու­թիւն­նե­րուն ու ջար­դե­րուն մա­սին։

Ա­ւե­լի վերջ գրեց «Աք­սո­րեալ ժո­ղո­վուրդ մը» (1930) եւ «­Հայ աք­սո­րեալ­նե­րու կեան­քը» (1931) գրքոյկ­նե­րը։

2011-ի Ապ­րիլ 21-ին, ­Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի յու­շա­հա­մա­լի­րին մօտ գտնո­ւող յու­շա­պա­տին մէջ ամ­փո­փո­ւե­ցաւ Ալ­մա Եո­հան­սո­նի գե­րեզ­մա­նէն բե­րո­ւած հո­ղով լե­ցուն սա­փո­րը: Ա­րա­րո­ղու­թեան ներ­կայ գտնո­ւե­ցան ­Շո­ւէ­տի խորհր­դա­րա­նի ե­րես­փո­խան­ներ:

 

Մեծ մայ­րիկս կը պատ­մէր

­Սալ­բի Ք.

­

Այնթապի Սուրբ Աստուածածին եկեղեցին,
որ ներկայիս մզկիթի վերածուած է

Մեծ հայ­րիկս ջար­դէն ա­զա­տած՝ վերջ­նա­կանապէս Լի­բա­նան կը հաս­տա­տո­ւի, միշտ ե­րա­զը ու­նե­նա­լով, իր չվայ­ելած տու­նին նմա­նող ա­մա­րա­նոց մը շի­նել, որ տա­րի­ներ վերջ յա­ջո­ղե­ցաւ։

Պէյ­րու­թէն 1 ժամ հե­ռու հայ­կա­կան գիւղ մըն է Շ­թո­րան (Այն­ճա­րէն կէս ժամ ա­ռաջ), ո­րուն բնա­կիչ­նե­րը հա­յեր էին, բա­ցի կաթ­նա­վա­ճա­ռէն եւ ցա­ւար պատ­րաս­տո­ղէն, ո­րոնք բա­րի ա­րաբ տե­ղա­ցի­ներ էին։ Բ­նակ­չու­թեան մէկ մա­սը մնա­յուն Շ­թո­րա կ’ապ­րէր. ժա­մա­նա­կին, 1940ա­կան թո­ւա­կան­նե­րուն, հայ­կա­կան դպրոց ե­ղած է հոն, մեր բո­լո­րին շատ ծա­նօթ եւ ազ­գին պա­տիւ բե­րող նշա­նա­ւոր Նի­կոլ Աղ­բա­լեա­նի ներ­կա­յու­թեամբ հա­յոց ա­մա­րա­նո­ցը, հոն կ’ապրէր նաեւ Յա­կոբ Օ­շա­կան ե­ւալն։
­Փոքր տա­րի­քէս շատ կը սի­րէի մեծ հօրս ա­մա­րա­նո­ցը. զար­միկ­ներս ալ նոյն­պէս։ Հոն գի­շե­րը, երբ կը քնա­նա­յինք, մեծ մայ­րիկս կ­’ա­ղօ­թէր, վեր­ջա­ւո­րու­թեան Աս­տու­ծոյ շնոր­հա­կա­լու­թիւն կը յայտ­նէր «որ Գէոր­գին խնա­յե­ցիր եւ մեր զա­ւակ­ներն ու 16 թոռ­նե­րը կը վա­յե­լենք»։ Օր մը հար­ցու­ցինք «մեծ մայ­րիկ չե՛նք հասկը­նար, ին­չո՞ւ Գէորգ կ’ը­սես երբ կ’ա­ղօ­թես, Սուրբ Գէո՞րգ է»։ «Երբ մեծ­նաք պի­տի հասկ­նաք» կ­’ը­սէր: Շատ հար­ցում­ներ կ’ուղ­ղէինք ի­րենց ան­ցեա­լին մա­սին։ 
Օր մը «բա­րի նստե­ցէք» ը­սաւ եւ մեծ մայ­րիկս սկսաւ պատ­մել. «­Մեծ հայ­րի­կը եւ ես Այն­թապ ծնած ենք. հոն Վար­դա­նեան դպրոց գա­ցած ենք, հոն ալ ա­մուս­նա­ցած ենք Սուրբ Աս­տո­ւա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, սեւ եւ ճեր­մակ քա­րե­րով շի­նո­ւած՝ Այն­թա­պի ա­մե­նա­բարձր բլու­րին վրայ», աչ­քերէն ար­ցունք կը հո­սէր, «հի­մա մզկի­թի վե­րածուած է» ը­սե­լով։ Մենք ապ­շած մտիկ կ’ը­նէինք, կար­ծես հե­քիաթ կը պատ­մէր։ «Օր մը արթն­ցանք ոս­տի­կան­նե­րուն ձայ­նէն. բար­կա­ցած էին, որ դու­ռը ու­շա­ցեր ենք բա­նա­լու։ Մեծ հայ­րիկ­նիդ եւ պզտիկ եղ­բօր ա­ռին-տա­րին. ը­սին որ շու­տով կը վե­րա­դառ­նան։ Չորս օր ան­ցաւ. մենք՝ խեն­թե­ցած ենք, կը փնտռենք, ոս­տի­կա­նա­տուն կ’եր­թանք, չեն գի­տեր։ Այս մի­ջո­ցին թուրք դրա­ցու­հիս ե­կաւ. խոր­հե­ցանք որ լաւ լու­րով կու­գայ, ի՛նչ ը­սէ սա­կայն. գաղտ­նի լսե­ցի որ վա­ղը հա­յե­րը պի­տի սպան­նեն, գի­շե­րով փա­խէք, ձեր ազ­գա­կան­նե­րուն ը­սէք... 19 տա­րե­կան եմ, իմ տղան 2 տա­րե­կան է եւ երկ­րոր­դին 5-6 ամ­սու եմ. այդ օ­րե­րը դժոխք կ’ապ­րէինք, ես չէի ու­զեր մեկ­նիլ, սա­կայն ստի­պո­ւած էի. բո­լոր ազ­գա­կան­նե­րը կառ­քե­րով գացին, ես կու լամ. շուրջս բո­լո­րը նոյն կա­րա­ւա­նով ճամ­բայ կ’ել­լենք։ Յա­ջորդ օ­րը Գէորգ մեծ հայ­րիկ­նիդ կը յա­ջո­ղի կա­շառ­քով փախ­չիլ. տուն կու­գայ ու տու­նը պա­րապ կը գտնէ, մարդ չկայ։ Ե­ղե­լու­թիւ­նը կ’ի­մա­նայ, եւ մեծ դժո­ւա­րու­թեամբ, եր­կու օր վերջ մեզ կը միա­նայ»։ 
­Մեծ մայ­րիկս շատ յու­զո­ւած կը պատ­մէր. այս­քան տխուր չէինք տե­սած զինք, միշտ շատ զո­ւարթ եւ կա­տա­կա­սէր էր։ Մեծ մայ­րիկս կը շա­րու­նա­կէ պատ­մել, որ ա­միս­ներ վերջ Սու­րիոյ Հա­մես քա­ղա­քը կ’ուղ­ղո­ւին, գրե­թէ ճամ­բան մայրս կը ծնի եւ կը շա­րու­նա­կեն դէ­պի Հա­լէպ. տա­րի­ներ վերջ Լի­բա­նան կը հաս­տա­տո­ւին։ «­Կը հասկ­նա՞ք ին­չու մեծ հայ­րիկ­նիդ այս տու­նը շի­նեց, ո­րով Այն­թա­պի տու­ներ­նիս չէինք վա­յե­լած։ Ու­զեց որ ա­նոր քիչ մը նմա­նող տուն մը շի­նէ, պտղա­տու ծա­ռե­րով, ա­ւա­զան, թթե­նի ե­ւայլն։ Հոս միայն ձե­զի հա­մար ու­զեց հաւ­նոց, այծ, ու­լիկ, որ­պէս­զի թարմ հաւ­կիթ եւ կաթ ունե­նաք»։ Յա­ճախ զար­միկ­ներս հում հաւ­կի­թը կուլ կու­տա­յին, մեծ հայ­րիկս կը բար­կա­նար. այ­ծը ա­րա­ծե­լու հա­մար ձեռ­քէ-ձեռք կը խլէինք. ան­մո­ռա­նա­լի յի­շա­տակ­ներ։ 
Այժմ՝ 16 թոռ­նե­րը աշ­խար­հի 11 եր­կիր­նե­րու մէջ կ’ապ­րի­ն։