Print
Category: Յօդուածագրութիւն

­Աստ­ղա­գու­շակ լի­նե­լու կա­րիք չկայ, որ­պէս­զի գի­տակ­ցենք, “է Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան 100ր” տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թեամբ Թուր­քիա­յի պե­տա­կան ղե­կա­վար­նե­րը լուրջ պատ­րաս­տու­թիւն­նե­րի մէջ են: Եւ լրիւ սպա­սե­լի էր, որ այդ «հա­կա­յար­ձա­կում­նե­րը» կը լի­նեն մի քա­նի ուղ­ղու­թիւն­նե­րով: Ե­թէ դրան­ցից մէ­կը Ատր­պէյ­ճա­նի մի­ջո­ցով Ղա­րա­բա­ղում լա­րո­ւա­ծու­թեան մե­ծա­ցումն է, ա­պա միւսն էլ «ձեռ­քի» կամ «գրա­ւի» տակ գտնո­ւող պոլ­սա­հա­յերն են:

Մենք այդ ֆիլ­մը շատ ենք տե­սել, ան­գամ կա­րե­լի է ա­սել՝ այն բազ­միցս դի­տել ենք պատ­մու­թեան ըն­թաց­քում: Ըստ էու­թեան, դա ա­նելն ա­ռանձ­նա­պէս դժո­ւա­րին բան չէ, եւ կան դա ա­նե­լու մի քա­նի լծակ­ներ: Ա­ւե­լին՝ լաւ էլ ազ­դե­ցիկ մի­ջոց է: Օ­րի­նակ, տե­ղեակ ենք, թէ ինչ­պէ՞ս է Թուր­քիա­յի հա­յե­րի ի­րա­ւունք­նե­րը պաշտ­պա­նել ցան­կա­ցած գեր­մա­նա­կան կող­մը լռե­ցո­ւել պատ­րիար­քա­կան ա­ռաջ­նոր­դի կող­մից: Ա­ւե­լին, դա նո­րու­թիւն չէ եւ կա­պո­ւած էլ չէ միայն պատ­րիար­քի կամ վեր­ջի­նիս ներ­կա­յա­ցուց­չի՝ սե­փա­կան ա­թո­ռը պահ­պա­նե­լու ձգտման հետ: Զար­մա­նա­լի բան էլ չէ. գրա­ւը մնում է գրաւ: Իսկ երբ միւս կող­մից ենք խնդրին նա­յում, ար­դեօ՞ք ա­մէն բան այդ­չափ պարզ է:

Կա­րող ենք մտա­ծել, որ պատ­րիար­քա­կան ա­թո­ռին նստած ան­ձը զի­ջում­նե­րի է գնում՝ հա­մայն­քը պաշտ­պա­նե­լու մտա­վա­խու­թեամբ: Չա­նաք­քա­լէի զո­հե­րի յի­շա­տա­կին պա­տա­րագ մա­տու­ցելն ի­րեն թե­լադ­րո­ւած է ե­ղել. ստի­պո­ւած է ա­նել՝ այ­լընտ­րանք չու­նի: Պոլ­սոյ բո­լոր հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի զան­գե­րը 100 ան­գամ ղօ­ղան­ջե­լու գործն էլ դիւ­րին բան չէ: Ե­թէ ան­գամ ին­քը հրա­մա­յի էլ, դա ա­նել խի­զա­խող քա­նի՞ սրտոտ ժամ­կոչ կա­րե­լի է գտնել: Իսկ միակ զի­ջու­մը, որ կը կա­րո­ղա­նայ կոր­զել, ըն­դա­մէ­նը 100ա­մեայ տա­րե­լի­ցին նո­ւի­րո­ւած պա­տա­րա­գը կը լի­նի: Սա­կայն ի՞նչ է ար­դեօք անց­նում միւս­նե­րի մտքով: Ո՞ւմ են նրանք պաշտ­պա­նում: Ի­րա­կա­նում նրանք այն ան­ձինք են, ով­քեր սե­փա­կան ա­մէ­նաչն­չին շա­հի հա­մար ան­գամ կը ծա­խեն հա­մայն­քի ա­մե­նա­մեծ սրբու­թիւ­նը:

Ըստ էու­թեան, խօս­քը շատ չնչին շա­հի մա­սին չէ ի­հար­կէ: Այն հան­գա­ման­քը, թէ ին­չո՞ւ են մեր ո­րոշ ե­կե­ղե­ցի­նե­րը վե­րին աս­տի­ճա­նի լա­րո­ւած բա­նակ­ռիւ­նե­րի մէջ՝ ղե­կա­վար խորհր­դի ընտ­րու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով, ցոյց է տա­լիս, որ խօս­քը գնում է մեծ շա­հե­րի բախ­ման մա­սին: Այդ ե­կե­ղե­ցի­նե­րի ղե­կա­վար խոր­հուրդ­նե­րի կազ­մում ընդգր­կո­ւել ցան­կա­ցող­նե­րի մեծ մասն էլ հաս­տա­տա­պէս այդ պայ­քա­րի մէջ չի մտել՝ հա­մայն­քին ծա­ռա­յե­լու մար­մա­ջով: Է՜հ, ե­թէ մի տեղ ո­րե­ւէ քաղցր բան կայ, բնա­կա­նա­բար այն համ­տե­սել ու­զող­նե­րի թի­ւը մեծ է լի­նում: Այդ­պի­սով, հա­մայն­քը մի կող­մից մեծ ջան­քեր է գոր­ծադ­րում՝ բա­ցե­րը փա­կե­լու հա­մար, իսկ միւս կող­մից մեր հաս­տա­տու­թիւն­նե­րի ե­կա­մուտ­նե­րը հո­սում են բա­ւա­կա­նին մութ հաս­ցէա­տէ­րե­րի գրպան­ներ:

Դ­ժո­ւար է ա­սել՝ ե­թէ մեր այդ հաս­տա­տու­թիւն­նե­րի ղե­կա­վար­ներն այլ ան­ձինք լի­նէին, ու­րիշ ըն­թացք կ­þու­նե­նա՞ր այս ա­մէ­նը: Սա­կայն կա­րե­լի է հան­գիստ կեր­պով ար­ձա­նագ­րել, որ ո­մանք, յա­նուն սե­փա­կան շա­հի, վա­ճա­ռում են ան­գամ ի­րենց պա­պե­րի ա­րիւ­նը: Ըստ էու­թեան, դա էլ ի­րենց գործն է. տա­տե­րը, պա­պե­րը կամ ընդ­հան­րա­պէս նախ­նի­նե­րը տար­բեր ան­ձանց հա­մար տար­բեր ար­ժէք են կրում, սա­կայն երբ տո­ւեալ անձն իր այդ մօ­տե­ցու­մը ոչ միայն հրա­պա­րա­կում է, այլ ա­ւե­լին՝ հան­դէս է գա­լիս մի ամ­բողջ հա­մայն­քի ա­նու­նից, գոր­ծի բնոյ­թը փոխ­ւում է: Ներ­կայ պա­հին պոլ­սա­հա­յե­րի մեծ մա­սը հաս­կա­նա­լի վրդով­մուն­քի մէջ է: Ո­րոշ թրքա­կան պար­բե­րա­կան­նե­րի շնոր­հիւ էլ այն­պի­սի տպա­ւո­րու­թիւն է ստեղծ­ւում, թէ իբր բո­լոր պոլ­սա­հա­յերն են այդ ան­ձի պէս մտա­ծում: Միւս կող­մից էլ գրե­թէ ամ­բողջ հա­մայն­քը մտա­հո­գո­ւած է, թէ ինչ­պէ՞ս կա­րող է իր ձայ­նը հասց­նել հա­մայն աշ­խար­հին, ինչ­պէ՞ս կա­րող է ա­ղա­ղա­կել, որ ին­քը մտա­դիր չէ հո­գին 30 ար­ծա­թով ծա­խել, եւ ինչ­պես իր օ­ձիքն ա­զա­տի ամ­բողջ հա­մայն­քի ա­նունն ա­րա­տա­ւո­րել ձգտող հա­մայն­քի այդ կեղծ ա­ռաջ­նորդ­նե­րից:

Տի­րան Լոք­մա­գէօ­զեան -Պոլ­սա­հայ հա­մայն­քի ան­դամ
Թարգ­մա­նեց Մե­լի­նէ Ա­նու­մեան
Akunq.net