Print
Category: Յօդուածագրութիւն

Երբ Ազ­նա­ւու­րը հա­սաւ փառ­քի, նրա ա­մե­նա­մեծ մտա­հո­գու­թիւնն էր՝ որ­քան թե­յավ­ճար պէտք է տալ, որ­պէս­զի քեզ ո՛չ ժլատ հա­մա­րեն, ո՛չ էլ չտե­սի­ տեղ դ­­նեն։ Իսկ երբ ­Շար­լի հօ­րը  դի­մում էինՊա­րոն Ազ­նա­ւու­ր", նա ­պա­տաս­խա­նում էր. "Ազ­նա­ւու­րը տղաս է, ես Ազ­նա­ւու­րեա­ն­ ե­մ"։ Եւ նա ի տար­բե­րու­թիւն ­Շար­լի, ուղ­ղա­կի ար­քա­յա­կան թե­յավ­ճար­ներ էր շռայ­լում, որ­պէս­զի չնո­ւաս­տաց­նի որ­դու փառ­քը։

 Շարլ Ազ­նա­ւուր ընդ­միշտ

Ըստ Time եւ CNN-ի հար­ցում­նե­րի Ազ­նա­ւու­րը ճա­նա­չո­ւել է 20-րդ ­դա­րի լա­ւա­գոյն եր­գիչ, սա նշա­նա­կում է, որ բազ­մա­թիւ միւս եր­գիչ­նե­րի շար­քում կայ մէ­կը, ո­րը ա­մե­նաճշգ­րիտ ձե­ւով է թափան­ցում մարդ­կանց սրտե­րը եւ ար­տա­յայ­տում նրանց ապ­րում­նե­րը։ Իր 90-ը նա դի­մա­ւո­րեց հա­մերգ­նե­րով, եր­գով, իսկ դա ար­դէն յաղ­թա­նակ­նե­րի յաղ­թա­նակն է։ Ազ­նա­ւու­րը նո­ւի­րա­բե­րեց ինք­նի­րեն 21-րդ ­դա­րին, թէեւ նրա հա­մար ժա­մա­նակ ար­դէն գո­յու­թիւն չու­նի. ա­սում են, Ազ­նաւու­րին կը դա­դա­րեն լսել այն ժա­մա­նակ, երբ մար­դը զրկո­ւի զգաց­մունք­նե­րից, ուս­տի նա­ յաւեր­ժու­թեան եր­գիչ է։ Ն­ման եր­կա­րա­կե­ցու­թիւ­նը ա­ռա­ջին հեր­թին լա­ւա­տե­սու­թեան ար­գա­սիք է եւ... ար­ժէ հե­տաքրք­րո­ւել, թէ որ­տեղ է թաք­նո­ւած Ազ­նա­ւու­րի գաղտ­նի­քը, ո­րը ես կ­­՚ա­նո­ւա­նէի լա­ւա­տե­սու­թեան եր­կա­րա­կե­ցու­թեան գաղտ­նիք։

 

Ծ­նող­նե­րը

Ազ­նա­ւու­րեան­նե­րը գաղ­թա­կան ըն­տա­նիք էին։ ­Մայ­րը՝ Ք­նար ­Պաղ­տա­սա­րեա­նը ծնո­ւել էր Իզ­մի­րում։ ­Հայ­րը՝ ­Մի­շա ­Մա­մի­կո­նի Ազ­նա­ւու­րեա­նը թիֆ­լի­սե­ցի էր, գի­տէր ռու­սե­րէն, վրա­ցե­րէն։ ­Քոյ­րը՝ Աի­տան ծնո­ւել էր ­Սա­լո­նի­կում։ Երբ անձ­նագ­րերն էին լրաց­նում, հայ­րը մի պահ մո­ռա­նում է իր կնոջ ազ­գա­նու­նը եւ մտքին ե­կած ա­ռա­ջին ազ­գա­նունն է ա­սում, որն էր ­Փա­փա­զեան. «Ծ­նող­նե­րիս, եղ­բայր­նե­րիս, քոյ­րե­րիս կորց­րի ջար­դի ճա­նա­պար­հին, երբ 15 տա­րե­կան էի։ ­Միակ բա­նը, որ ինձ մնում էր, ազ­գա­նունս էր։ »Ան­փու­թու­թեան պատ­ճա­ռով երկ­րորդ ան­գամ հա­րա­զատ­նե­րիս ջնջե­ցիր իմ կեան­քի­ց», լա­ցում էր մայ­րը։ «­­Մայրս մեր տան լացն էր, հայրս ծի­ծա­ղը»։ ­Թիֆ­լի­սե­ցի հայ­րը միշտ թա­մա­դա էր լի­նում սե­ղան­նե­րին եւ կա­րող էր բա­ժա­կը ձեռ­քին 10-15 րո­պէա­նոց բա­ժա­կա­ճա­ռեր ա­սել։ ­Նա բա­ցեց «­Կով­կաս» (Le Caucase) ռես­տո­րա­նը, բայց սնան­կա­ցաւ, քա­նի որ յա­ճա­խորդ­նե­րը ա­պա­ռիկ էին օգտ­ւում ռես­տո­րա­նից, ու­տում-խմում, ստո­րագ­րում ու ան­հե­տա­նում։ ­Սա­կայն կորց­նե­լով ռես­տո­րա­նը, որ տե­ղից մնա­ցին միայն խո­հա­նո­ցա­յին դա­նակ­նե­րը, ծնող­նե­րը չեն կորց­նում լա­ւա­տե­սու­թիւ­նը եւ չեն ընկճ­ւում։ Այս­տեղ է թաք­նո­ւած գաղտ­նի­քը. կորց­նել Ազ­նա­ւո­րեան­նե­րի հա­մար նշա­նա­կում էր ըն­դա­մէ­նը նո­րից սկսել, նո­րից փոր­ձել.

 

Ազ­նա­ւու­րը եւ ­Փիա­ֆը

­Խօ­սե­լով Ազ­նա­ւու­րի կա­յաց­ման մա­սին, պար­տա­դիր յի­շա­տա­կում են Է­տիթ ­Փիա­ֆի (Edith Piaf) դե­րը նրա կեան­քում։ Ա­մէն մի ար­տիստ հե­տաքր­քիր է իր երկ­րորդ տա­ղան­դով. դե­րա­սա­նը եր­գով, եր­գի­չը՝ պա­րով։ ­Փիա­ֆի եւ Ազ­նա­ւու­րի հան­դի­պու­մը կա­յա­ցաւ 1946-ին (­­Փիա­ֆը 30 տա­րե­կան էր, Ազ­նա­ւու­րը՝ 21) ինչ-որ ռա­տիօ­հա­ղորդ­ման ա­տեն։ ­Յե­տոյ ­Փիա­ֆը Ազ­նա­ւու­րին ու ­Փիեռ ­Ռո­շին, ո­րի հետ միշտ հան­դէս էր գա­լիս ­Շար­լը, տա­նում է իր տուն, եւ հէնց պա­րի մէջ է քննու­թիւն բռնում Ազ­նա­ւու­րը ­Փիա­ֆի առ­ջեւ։ ­Փիա­ֆը հարց­նում է, ար­դեօք վալս պա­րել գի­տի՞ ­Շար­լը, այն էլ փո­ղո­ցա­յին վալս, եւ Ազ­նա­ւու­րը մատ­նե­րը տա­նում է բե­րա­նը եւ սու­լում է. դա նշա­նա­կում էր, որ ոչ թէ տղա­մար­դը պի­տի մօ­տե­նայ կնո­ջը, այլ կի­նը տղա­մար­դուն, այդ­պէս էր պա­հան­ջում փո­ղո­ցա­յին կար­գը։ Եւ ­Շար­լը պտտեց­րեց Է­տի­թին վալ­սում, յե­տոյ թան­կո­յում, յե­տոյ... եր­կար տա­րի­ներ ե­ղաւ նրա մտե­րիմ­նե­րի շրջա­պա­տում, մին­չեւ որ թե­ւեր ա­ռաւ ու ձեր­բա­զա­տո­ւեց ­Փիա­ֆի «բռնա­կա­լու­թիւ­նի­ց», քան­զի ինչ­պէս ­Փիա­ֆը ինքն էր սո­վո­րեց­րել, կա­րիե­րան միայ­նա­կով են ա­նում, տղա­մար­դա­վա­րի։ Ե­թէ ան­պայ­ման պէտք է նշել մէ­կին, ով օգ­նել, քա­ջա­լե­րել եւ նոյ­նիսկ հա­մո­զել է Ազ­նա­ւու­րին տուն առ­նել, երբ նա պարտ­քե­րի մէջ խրո­ւած էր, իսկ հան­դի­սա­տե­սը նրան խոր­հուրդ էր տա­լիս հրա­ժա­րո­ւել եր­գե­լուց, դա ե­րաժշ­տա­կան հրա­տա­րա­կիչ ­Ռաուլ Պ­րե­թոնն էր, ո­րը հա­ւա­տում էր Ազ­նա­ւու­րին, ինչ­պէս ոչ ոք։

 

Ազ­նա­ւու­րը Ազ­նա­ւու­րի մա­սին

70-նե­րին լոյս տե­սաւ «Ազ­նա­ւու­րը Ազ­նա­ւու­րի մա­սի­ն» գիր­քը, որ գրո­ւած է մի մար­դու կող­մից, որն ա­նե­րե­ւա­կա­յե­լի յա­ջո­ղու­թեան է հաս­նում, ուս­տի գրքում նկա­րագ­րած ա­նե­րե­ւա­կա­յե­լի ան­յա­ջո­ղու­թիւն­նե­րը  դիտ­ւում են յա­ջո­ղած մար­դու լոյ­սի ներ­քոյ։ ­Գիր­քը ներ­կա­յաց­նում է ի­րե­նից պար­զա­պէս յա­ջո­ղու­թեան հաս­նե­լու ձեռ­նարկ։ ­Կար­դա­ցէ՛ք եւ եր­բեք մի՛ յու­սա­հա­տո­ւէք, սո­վո­րէ՛ք չյու­սա­հա­տո­ւե­լու ա­րո­ւես­տին։ Ա­հա մի քա­նի կա­նոն­ներ.

1. «Ո­րոնք են իմ պա­կա­սու­թիւն­նե­րը։ ­Ձայնս, հա­սակս, շար­ժում­ներս եւ կրթու­թեան ու կուլ­տու­րա­յի պա­կա­սը, ճշմար­տա­խօ­սու­թիւնս, ան­հա­տա­կա­նու­թեանս պա­կա­սը»։

2. «­­Ձայնս փո­խելն անհ­նար է։ Բ­ժիշկ­նե­րը, ո­րոնց դի­մում եմ, միա­բե­րան հա­մո­զում են, որ եր­գե­լուց ձեռ քա­շեմ։ ­Բայց ես պի­տի եր­գեմ, թէ­կուզ կո­կորդս պատ­ռո­ւի»։

3. «­­Հա­սակս ինչ որ է, այն է՝ մի մեթր 64, նոյն­պէս անհ­նար է ուղ­ղել...»

4. «Կր­թու­թեանս պա­կա­սը՝ մեծ դժո­ւա­րու­թեամբ ձեռք եմ բե­րել եօ­թա­մեայ կրթու­թեան վկա­յա­կա­նը. ո­չինչ մե­նակ չեմ սո­վո­րում։ ­Սո­վո­րում եմ միայն ու­րիշ­նե­րին լսե­լո­վ»։

5. «­­Թու­լա­կազմ, երկ­չոտ, վա­խո­ւո­րած ե­րա­խա­յից, ինչ­պի­սին ծնո­ւել եմ, պէտք է դառ­նամ ու­ժեղ մարդ, միեւ­նոյն ժա­մա­նակ պահ­պա­նե­լով բա­րո­յա­կան նոր­մա­նե­րը, որ ծնող­ներս են նե­րար­կել՝ լի­նել զգա­յուն եւ ար­տա­սո­ւե­լու ըն­դու­նա­կ»։

6. «­­Պէտք է հրա­ժա­րո­ւեմ ներ­կա­յից ու նա­յեմ դէ­պի ա­պա­գան, ա­ռանց ժխտե­լու ան­ցեա­լը։ Իմ հիմ­քը ողջ ֆրան­սիա­կան երգն է, ար­մատ­ներս՝ հա­մաշ­խար­հա­յին ֆոլք­լորն ու ա­րե­ւե­լեան պոէ­զիան, յատ­կա­պէս հայ կա­կա­նը»։

Ինք­նա­ճա­նաչ­ման կա­նոն­նե­րով նա աշ­խա­տեց ու աշ­խա­տեց իր վրայ, եւ փո­խեց ոչ թէ ինքն ի­րեն, այլ հան­դի­սա­տե­սին։

 

Որն էր Ազ­նա­ւու­րի ու­ժը

Ազ­նա­ւու­րին սկսե­ցին լսել մին­չեւ որ նա դար­ձաւ օ­դի պէս անհ­րա­ժեշտ մարդ­կու­թեան հա­մար։ Երբ սի­րա­հար­ւում են... Երբ ապ­րում են ա­ռանց սի­րա­հա­րո­ւա­ծու­թեան...

նրա եր­գը լսում են, լսել են եւ կը շա­րու­նա­կեն լսել, սա­կայն ֆրան­սիա­ցի­նե­րը ա­մե­նաեր­ջա­նիկ­ներն են, քան­զի Ազ­նա­ւու­րի հա­մար, ո­րը եր­գում է ֆրան­սե­րէն, շատ կա­րե­ւոր է, որ­պէս­զի եր­գի բա­ռե­րը հաս­կա­նան, իսկ միւս կող­մից, երբ չես հաս­կա­նում բա­ռե­րը, քեզ գե­րում է բա­ռե­րի հնչիւ­նա­յին պա­տեա­նը եւ լսո­ղը դառ­նում է հա­մա­հե­ղի­նակ, ներդ­նե­լով այդ հնչիւն­նե­րի մէջ իր սե­փա­կան ապ­րում­նե­րը, ո­րոնք բա­ռե­րով հնա­րա­ւոր չի ար­տա­յայ­տել, այլ միայն եր­գով, այն էլ Ազ­նա­ւու­րի կա­տար­մամբ։ Ին­չո՞ւ։ Ես բախտ չեմ ու­նե­ցել. իմ ու­ժը ան­շուք ար­տա­քինս է ե­ղել, իւ­րա­յա­տուկ ձայնս, սո­վո­րա­կան դէմքս, ո­րի մէջ ու­զածդ մար­դը կա­րող է գտնել ի­րեն։ Ա­սում են, որ ես նման եմ հա­զա­րա­ւոր այլ մարդ­կանց։ ­Դա ինձ չի վի­րա­ւո­րում, ընդ­հա­կա­ռա­կը, ու­րա­խաց նում է­…»։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.