«Իրաքում եւ Շամում Իսլամական պետութիւն» /ԻՇԻՊ/ ծայրայեղական կազմակերպութիւնը, Յունիսի վերջին Իրաքի եւ Սիրիայի մի հատուածի վրայ հռչակեց Իսլամական խալիֆայութեան ստեղծման մասին:
Այս կիսապետական կազմաւորումն իր վերահսկողութեան տակ գտնվող տարածքում յայտարարեց շարիաթի օրէնքների գերակայութիւն եւ ակտիւօրէն սկսեց այն կեանքի կոչել: ԻՇԻՊ-ի վերահսկողութեան տարածքում դաժան ճնշմանն են ենթակւում նաեւ քրիստոնեաները եւ եզիտիները: Տասնեակ հազարաւոր քրիստոնեաների փախուստը ԻՇԻՊ-ի կողմից զբաղեցուած տարածքներից ուղեկցւում է եզիտիների օրէցօր ահանգացող վիճակով: Իսլամականներն ընկալում են վերջիններիս իբրեւ հեթանոսների, ինչը մահուան արժանի յանցանք է Իսլամում:
Եզիտիների ստուար զանգուածներ ստիպուած հեռացել են իրենց բնակավայրերից եւ թաքնըւել լեռնելում, ինչի հումանիտար աղէտի պատճառ կարող է դառնել, քանի որ մարդիկ զրկուած են պարենից ու ջրից: Եզիտիներին ստիպում են անվերապահօրէն ընդունել իսլամ: Հրաժարւողներին ուղղակի սպանում են տեղում: Ըստ որոշ տեղեկու- թիւնների մի քանի հազար եզի-տի տղամարդիկ արդէն իսկ ո- չընչացուել են, իսկ կանայք՝ ստրկութեան վաճառուել:
Կատարուածը հիմք է տալիս մի շարք եզրակացութիւններ անել:
ա. Թէեւ դժուար է ճշգրիտ եւ ամբողջական տեղեկութիւն ստանալ, սակայն իրադարձութիւնները լիովին տեղաւորւում են ցեղասպանական գործողութեան բնորոշման մէջ: Եզիտիներին եւ քրիստոնեաներին կանխամտածուած սպանում են հէնց ուղղակիօրէն իրենց կրօնական պատկանելութեան պատճառով: Իսկ 1948թ. Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանութիւն է համարում որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրօնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացուող խմբի անդամների սպանութիւնը:
Բացի սպանութիւններից եզիտի եւ քրիստոնեայ կանանց ստըրկացնելը, ինչպէս բնակչութեանը հեռանալ ստիպելը, որի պատճառով առաջացած ծանր պայմանները ֆիզիկական ոչնչացման են բերում, նոյնպէս Կոնվենցիայով որակւում են ցեղասպանութեան յատկանիշ. «Խմբի համար միտումնաւոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղուած են խմբի անդամների լրիւ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
բ. Նորից ուշացաւ ցեղասպանութեան վտանգին արձագանգը: Քրիստոնեաների նկատմամբ Մերձաւոր Արեւելքում, մասնաւորապէս Իրաքում, բռութիւնների մասին ահազանգւում էր շատ վաղում, իսկ եզիտիների նկատմամբ ԻՇԻՊ-ի գործողութիւնները սկսուեցին դեռ երկու ամիս առաջ, սակայն միայն Օգոստոսի 12-ին ԱՄՆ նախագահը յայտարարեց իր երկրի խառնուելու պատրաստակամութեան մասին, հիմք ընդունելով 2005 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունուած Պաշտպանելու պարտաւորութեան (The responsibility to protect (R2P) սկզզբունքի վրայ, որի համաձայն, եթէ պետութիւնը ընդունակ չէ պաշտպանել մարդկանց ապա այդ պարտաւորութիւնն անցնում է միջազգային հանրութեանը, որը պարտաւոր է գործողութիւններ իրականացնել, եթէ առկայ են զանգուածային յանցագործութիւններ՝ (Massive atrocities crimes) ցեղասպանութիւն, ռազմական յանցանքներ եւայլն:
Ուշացումն առաւել քան զարմանալի էր, քանի որ խօսքը գնում էր Իրաքի մասին, իսկ ԱՄՆ-ն 2003 - 2010 թթ. այնտեղ զօրքեր էր տեղաւորել: Հասկանալու համար, ինչ է նշանակում երկու ամիս ուշացումը յիշեցնենք, որ Ռուանտայում ցեղասպանութիւնն իրականացուեց 4 ամսուայ ընթացքում: Սա եւս մէկ անգամ բարձրացնում է միջազգային հանրութեան կողմից ցեղասպանական գործողութիւններին արագ արձագանգման մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտութեան հարցը: Եւ այս պարագայում ՀՀ ջանքերը, որ պարբերաբար հանդէս է գալիս 1948 թ. Կոնվենցիայի բարելաւման առաջարկներով, աւելի քան արդիական են թւում:
գ. Քրիստոնեաների եւ եզիտի- ների հանդէպ բռնութիւնները, վերակենդանացնում են Հայոց ցեղասպանութեան մասին յիշողութիւնները եւ պատկերները։ Փաստացիօրէն շարունակւում է տարածաշրջանից քրիստոնեաների եւ ընդհանրապէս այլ ոչ մուսուլմանական տարրի վերացումը, այն ինչ սկսուեց Հայոց ցեղասպանութեան տարիներին, որի ընթացքում հայերի հետ միասին նաեւ ոչնչացուեցին հազարաւոր ասորիներ եւ եզիտիներ:
Նոյնիսկ վիզուալ շարքը տանում է 1915 թուական: Կարելի է դիտել այսօր տղամարդկանց սպանութեան կադրերը, բռնագաղթի տեսարանները, որոնք նոյնիսկ բը-նական միջավայրով եւ հագուստով յիշեցնում են Հայոց ողբերգութիւնը եւ մտաբերել Հայոց Ցեղասպանութիւնը։
Սուրէն Մանուկեան