Print
Category: Յօդուածագրութիւն

Հայոց բանակի խիզախ մարտիկներ,
Քաջքերն էք հզօր Ազատ Մասիսի,
Որ սպառազէն, ոգով անվեհեր
Օն անդր էք ելնում շուքով հերոսի:

Սերոբ Աղբիւրի կորիւններն էք դուք,
Սօսէ Մայրիկն է ձեզ սնել սիրով.
Հայ ազգի դատին նուիրուած հայդուկ,
Մեր անկեղծ սէրը լինի ձեզ կորով:

Գէորգ Չաւուշի սրտի կտորն էք,
Ձեր մէջ կրում էք ոգին Մուրատի.
Մեր բեկուած յոյսին եղաք ապաւէն,
Որ պայքարում էք յանուն Հայ Դատի:

Քաջ Անդրանիկի «կիսատ գործը» սուրբ
Առաջ էք տանում մի նոր սխրանքով.
Հրով հրաբորբ եւ ամպրոպով ռումբ՝
Կրակի տուէք թշնամուն խռով:

Մենք ներշնչւում ենք ձեր հերոսութեամբ,
Ուխտում ենք քայլել յաղթութեան ճամբով.
Անվեհեր Դրոն, Արամ Մանուկեան,
Կարմիր Բանակի հերոս Բաղրամեան,
Մասեաց լանջից են նայում հոգեթով:

Յառաջ ընթացէք հայոց բանակի հերոս մարտիկներ,
անձնազոհ տղերք, մեր իրաւունքով եւ ուժով բազուկի՝
մենք կը տիրանանք Արարատին սէգ:

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ