«Վերջին տասը տարուայ ընթացքում Ադրբեջանը լայնածաւալ ծրագրեր է իրականացրել սպառազինման ոլորտում»,- գրում է ադրբեջանական Haqqin.az կայքը եւ, վկայակոչելով Սպառազինութեան համաշխարհային առեւտրի վերլուծութեան կենտրոնի (Ռուսաստան) տուեալները, ներկայացնում է թէ նշուած ժամանակահատուածում Բաքուն ո՛ր երկրներից է սպառազինութիւն ձեռք բերել եւ ինչ քանակութեամբ:
ԲԵԼԱՌՈՒՍ 2005-2006թթ. Ադրբեջանը Բելառուսից գնել է 60 միաւոր «Տ-72» տեսակի տանկ, իսկ 2008-2009թթ՝ 12 միաւոր «Պիոն 2S7» տեսակի (203 միլիմետրանոց) ինքնագնաց հրետանային սարք: 2009-2010թթ.՝ 6 միաւոր «Սու 25» տեսակի գրոհային ինքնաթիռ: Բացի այդ, Ադրբեջանը 2007-2009թթ. բելառուսական ընկերութիւնների մասնակցութեամբ արդիականացրել է 36 միաւոր «Օսա» տեսակի, իսկ 2009-2011թթ.՝ 27 միաւոր «Պեչորա» զենիթահրթիռային համակարգեր: 2012-2014 թթ. բելառուսական ընկերութիւնները նախատեսում են կատարելագործել եւս 27 Պեչորա (S-125) զենիթահրթիռային համակարգ:
ԻՍՐԱՅԷԼ 2010-2011թթ. իսրայէլեան ընկերութիւններն արդիականացրել են ադրբեջանական բանակի զինանոցում գտնուող «Տ-72» տեսակի տանկեր եւ Պէ.էմ.փէ.-2 տեսակի հետեւակի մարտական մեքենաներ: Բացի այդ, Ադրբեջանն Իսրայէլից գնել է 9 միաւոր Links տեսակի Կրակի ռէակտիւ համակարգ, 120 միլիմետրանոց Cardom ականանետեր, Spike-SR/LR տեսակի հակատանկային հրիթռային համակարգեր, 16 միաւոր Aerostar անօդաչու թռչող սարք, ինչպէս նաեւ՝ 2 միաւոր Hermes-450,16 միաւոր Heron-1 եւ 16 միաւոր Orbiter-2M անօդաչու թռչող սարքեր, 9 միաւոր Barak-8 զենիթահրթիռային համալիր (75 հրթիռ), 2 միաւոր EL/M-2080 Gren Pine հակաօդային պաշտպանութեան համակարգ: Բաքուն, իսրայէլեան արտօնագրերի հիման վրայ, սկսել է արտադրել 30 միաւոր Aerostar եւ 30 միաւոր Orbiter-2M տեսակի անօդաչու թռչող սարքեր:
ՌՈՒՍԱՍՏԱՆ Ռուսաստանը 2010թ. Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանն արտօնագիր է տուել՝ 120 հազ. միաւոր AK-74M տեսակի ինքնաձիգ արտադրելու համար: 2006թ. Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 62 միաւոր T-72 տանկ, իսկ 2012թ.՝ երկու միաւոր «Սկորպիոն ԼՇԱ» զրահաւոր փոխադրիչ մեքենայ, ինչպէս նաեւ 2 միաւոր «Սկորպիոն ԼՇԱ-B»: Բացի այդ, 2008թ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիր է ստորագրուել՝ 6 միաւոր MI-17B1 ուղղաթիռ գնելու մասին: Իսկ 2009թ. պայմանագրի համաձայն՝ Բաքուն պէտք է ստանար 2 միաւոր Ka-32A, 24 միաւոր Mi-35M եւ 20 միաւոր Mi-17B1 տեսակի ուղղաթիռներ: 2007թ. կողմերի միջեւ կնքուել է մէկ այլ համաձայնագիր՝ 16 միաւոր զենիթահրթիռային համակարգ (C-300PMU-PMU-2 «Ֆաւորիտ») գնելու մասին, իսկ 2010թ-ին պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել՝ 60 միաւոր X-95E («Ուրան») տեսակի հականաւային հրթիռ գնելու մասին: Բաքուն Ռուսաստանի հետ, ընդհանուր առմամբ, 1 մլրդ 647 մլն. դոլարի ռազմական համագործակցութեան պայմանագիր է կնքել (ենթադրաբար վերջին 10 տարուայ մասին է խօսքը-Tert.am): ԹՈՒՐՔԻԱ 2010թ. Ադրբեջանը Թուրքիայից գնել է 70 միաւոր զրահաւոր փոխադրիչ մեքենայ, 2011թ.ին՝ Cobra տեսակի զրահաւոր փոխադրիչ մեքենաներ (քանակը չի նշւում): 2011թ. Բաքուն Անկարայի հետ պայմանագիր է ստորագրել՝ 36 միաւոր T-155 Firtina ինքնագնաց հաուբից գնելու մասին: 2010թ. Թուրքիան Ադրբեջանին արտօնել է արտադրել T-107 տեսակի կրակի ռէակտիւ համակարգեր, իսկ 2011թ.ին արտօնագիր է տուել՝ HY-12 տեսակի ականանետ արտադրելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱ 2003-2006թթ. Ադրբեջանն Ուկրաինայից գնել է 48 միաւոր T-72M1 տեսակի տանկ, 2007թ.՝ 61 միաւոր, իսկ 2009թ՝ 71 միաւոր BTR-70 տեսակի զրահաւոր փոխադրիչ մեքենայ: 2007-2010 թթ. Բաքուն Կիեւից գնել է 54 միաւոր 2C1 «Գուոզդիկա» (122-MM) ինքնագնաց հրետանային համակարգ, 2004-2007թթ.՝ 144 միաւոր PM-38 տեսակի ականանետ, 2004-2005թթ.՝ 12 միաւոր «Սմեր»չ BM-30 տեսակի համազարկային հրթիռային համակարգ: 2006-2011թթ. Ադրբեջանն Ուկրաինայից ձեռք է բերել 16 միաւոր «Միգ-29» գրոհային ինքնաթիռ, 2009-2010թթ.՝ 12 միաւոր «Մի-24G» տեսակի հարուածային ուղղաթիռ, 2007-2008թթ.՝ 10 միաւոր զենիթահրթիռային համակարգ:
ՀԱՐԱՒԱՖՐԻԿԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ
2009-2011թթ. հարաւաֆրիկեան Paramount Group ընկերութիւնն Ադրբեջանին արտօնագիր է տուել՝ Բաքւում 45 միաւոր Marauder տեսակի եւ 45 միաւոր Matador տեսակի հակականային պաշտպանութեան տրանսպորտային միջոց արտադրելու համար: Բացի այդ, ընկերութիւնն Ադրբեջանում արդիականացրել է 12 միաւոր «Մի-24» տեսակի հարուածային ուղղաթիռ:
«Թերթ.am»