Այս օրերին, երբ ամբողջ հայութիւնն ընդվզում է հունգարական իշխանութիւնների կողմից ադրբեջանական բանակի սպայ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտայանձնելու որոշման դէմ, Բեռլինում կազմակերպուած ցուցադրութեան մէջ յիշատակում են Սողոմոն Թեհլիրեանին՝ ‘ Հայոց ցեղասպանութեան պատմական փաստը:
Գերմանիայի դաշնային հանրապետութեան մայրաքաղաքն այս տարուայ աշնանը պատրաստըւում է տօնել իր 775-ամեակը: Այս կապակցութեամբ քաղաքի տարբեր վայրերում կազմակերպւում են զանազան միջոցառումներ, այդ թւում՝ բացօթեայ ցուցադրութիւններ: «Բազմազանութեան քաղաքը» խորագրով այսպիսի մի ցուցադրութիւն է կազմակերպուած քաղաքի կենտրոնական հատուածում, այսպէս կոչուած «թանգարանների կղզու» հարեւանութեամբ: Այն նուիրուած է Բեռլին քաղաքի էթնիկ բազմազանութեանը՝ ‘ տարբեր ազգութիւնների թողած մշակութային ու պատմական հետքերին, յիշարժան դէպքերին, որոնք ներկայացուած են առանձին ցուցանակներով: Ի թիւս այլ իրադարձութիւնների, քաղաքի խորհրդանշական 1:775 մասշտաբով յատակագծի վրայ զետեղուած է առանձին ցուցանակ, որն այցելուներին պատմում է Հայոց Ցեղասպանութեան, Սողոմոն Թեհլիրեանի ու վերջինիս կողմից Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարար Թալէաթ փաշային սպանելու դրդապատճառների ու գերմանական դատարանի կողմից արձակուած արդարացման դատավճռի մասին: Ցուցանակը դրուած է քաղաքի յատակագծի վրայ պատկերուած պատմական Հարդենբուրգշտրասսե փողոցի վրայ: Այս ցուցանակի նիւթերը տրամադրել է Հայկական փաստագրութեան եւ տեղեկատուութեան կենտրոնը:
Հայկ Դեմոյեան