Print
Category: Հարցազրոյցներ

ԳՈ՛ՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱ՛Ւ ԻՄԱՑԷՔ

Ի՞նչ կարգախօսով էք առաջնորդւում:

Կեանքում միշտ առաջնորդուել եւ շարունակում եմ առաջնորդուել հայրիկիս որդեգրած կարգախօսով՝ «Ով քիզի լիղի պարգեւի, դուն տուր շաքար,- Սայաթ-Նովա»: Իսկ առհասարակ, օգնել մարդկանց, միշտ օգտակար լինել նրան, ով ունի դրա կարիքը:

Կեանքի գերագոյն խորհուրդը ո՞րն է ըստ ձեզ:

Ըստ ինձ՝ իմ ապրած տարիների ընթացքում այնպիսի գործեր անելն է, որոնցով ինձ կը յիշեն՝ անել ազնիւ քայլեր, երեխաներ դաստիարակել, ովքեր այնուհետեւ հասարակութեան համար պի- տանի մարդիկ կը դառնան:

Մեծ ներդրում ունենալով ՎՀՕՄ-ում, դեռ ի՞նչ պլաններ ունի տիկին Կարինէն:

Շատ ծրագրեր ունեմ, որ դեռ թղթին չեն յանձնուած, ի կատար չեն ածուել: Քանի որ մեր կառոյցը ողջ Վրաստանում է գործում, իսկ մենք ունենք անելիքներ հանրապետութեան ողջ հայութեան շրջանում, եւ պէտք է համապատասխան քայլեր ձեռնարկենք եւ ծրագրեր մշակենք:

ՎՀՕՄ-ի շրջանակներում մի շարք ծրագրեր են կեանքի կոչւում. որի՞ դէպքում ի՞նչ դժուարութիւններ են առաջանում:

Մենք բոլոր դժուարութիւններն էլ յաղթահարում ենք: Չկայ ծրագիր, որ դժուարութիւն չունենայ: Հիմնականում դժուարութիւնները առաջանում են կազմակերպչական աշխատանքների ընթացքում, որոնք սիրով աւարտին ենք հասցնում: Բոլոր ծրագրերն էլ աշխատատար են եւ իրականացւում են ՀՕՄ-ուհիների աջակցութեամբ:

Ամէնակարեւոր ծրագիրը, որն իրականացնում էք, ըստ ձեզ, ո՞րն է, և կը բացատրէք՝ ինչո՞ւ:

Քանի որ կազմակերպութիւնը բարեսիրական է, եւ շեշտը դրւում է կարիքաւորին օգնելու վրայ, ես կþառանձնացնեմ հետեւեալ ծրագիրը՝ ծնողազուրկ, հաշմանդամութիւն ունեցող եւ հիւանդ երեխաներին օգնութիւն ցուցաբերելու ծը- րագիրը: Իսկ կրթականից կը կարեւորեմ ե՛ւ հայոց պատմութեան, ե՛ւ ստեղծագործական շարադրութեան մրցոյթները: Քիչ կարեւոր չէ նաեւ առողջա- պահութեան ոլորտը, որտեղ մենք մեծ աշխատանք ենք տանում:

Ջաւախքը այդ ծրագրերից ամենաշատը ո՞րի կարիքն ունի:

Սոցիալ-տնտեսական ծրագրերն են կարեւորւում Ջաւախքի համար, որովհետեւ հացի խնդիրն է առկայ, օժան- դակութիւն բազմազաւակ ընտանիքներին, կարիքաւորներին, միայնակներին: Խոցելի են ե՛ւ սոցիալական, ե՛ւ կրթամըշակութային, ե՛ւ առողջապահական ոլորտները:

Ո՞ր ծրագրի դէպքում ի՞նչ արդիւնքներ էք ունեցել, ո՞րն, ըստ ձեզ, կարող է երկար կեանք ունենալ:
Տա Աստուած, որ սոցիալ-տնտեսական պայմաններն այնքան բարելաւուեն, որ մեր օժանդակութեան ծրագրերի կարիքը չզգացուի, եւ մնան միայն կրթամշակութային ասպարէզում իրականացուող ծրագրերը: Դրանից ելնելով էլ ասեմ, որ կրթամշակութային ծրագրերը աւելի երկար կեանք կþունենան:

Կառոյցը, լինելով բարեսիրտ կանանց միջազգային կառոյց, ի՞նչ է տալիս կնոջը, եւ ի՞նչ կարեւոր ու տարբերուող յատկանիշներով են օժտուած այդ կանայք:

Ոչ բոլոր կանայք կարող են դառնալ ՀՕՄ-ուհի, շատերը եկել են եւ արագ հեռացել, չեն դիմացել: Կառոյցում պէտք է լինեն աստուածատուր գթասրտութեամբ եւ բարեսիրութեամբ օժտուած կանայք եւ ինչո՞ւ չէ նաեւ առաքինութեամբ: ՀՕՄ-ուհին պէտք է դիմանայ ու պատուով տանի հոգեբանական եւ այլ դժուարութիւններ: Իսկ կնոջը այն տալիս է հպարտութիւն, բաւականութիւն, հանգստութիւն:

Լինելով ձեր աշխատանքին նուիրուած հայ կին եւ միաժամանակ ընտանիքի տիկին՝ ինչպէս էք կարողանում համատեղել հաճելին օգտակարի հետ: Այսինքն՝ ընտանիքին նուիրուած մայր, կին եւ միաժամանակ գործունեայ կին:

Մէկը մէկին լրացնում են իմ պարագայում: Դժուար է այդ ամէնը համատեղել, սակայն ես հաճոյքով եմ ամէն ինչ անում, դժուարութիւնն էլ հաճելի զգացողութիւն է առաջացնում: «Ժամանակ չունեմ» արտայայտութիւնն էլ չեմ սիրում: Եթէ ցանկութիւն կայ, ապա ամէն ինչ էլ հնարաւոր է անել եւ անել հաճոյքով:

Ձեր ծրագրերը ի՞նչ միջոցներով էք իրկանացնում:

Փառք ու պատիւ մեր աշխարհասփիւռ 18000 այն ՀՕՄ-ուհիներին, ովքեր իրենց ջանքերով եւ նուիրատուութիւն- ներով ապահովում են մեր ծրգարերի իրականացումը:

Ի՞նչ բարդութիւններ էք յաղթահարել այս կառոյցում գործելիս:

Բազում դժուարութիւններ ենք յաղթահարել, տարածաշրջանում նման հայկական կազմակերպութիւն չկայ, եւ այս կազմակերպութիւնը կայուն եւ ամուր պահելու համար անհրաժեշտ է գործել, գործել ու գործել: Չնայած դեռ անելիքներ շատ կան:

ՎՀՕՄ-ը ունի՞ արդեօք նոր ծրագրեր եւ նորամուծութիւններ:

Մի հետաքրքիր ծրագիր ունենք, որ ցանկանում ենք կեանքի կոչել. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ տեղում փնտռել ու գտնել բարերաներ, ծնունդով ջաւախքցի անձանց, օգնութեան կարիք ունեցող ընտանիքներին ներկայացնենք նրանց եւ ոչ թէ դրսից սպասենք նուիրատուութիւնների: Մարդկանց զգաստացնել, սթափեցնել ենք ուզում եւ ունենանք շահութաբեր ծրագիր, որ միշտ կարողանանք օգնել մարդկանց:

Ջաւախք եւ ՎՀՕՄ կապը արդեօ՞ք ամուր հիմքերի վրայ է գտնւում, և որո՞նք են գլխաւոր հիմնասիւները:

Քանի որ ողջ Վրաստանում ամենահայահոծ տարածքը Ջաւախքն է, եւ հէնց այստեղ է գտնւում ՎՀՕՄ-ի վարչու- թեան գրասենեակը, բնականաբար, ամուր է այդ կապը, իսկ որպէս հիմնասիւն կը նշեմ, որ դա հէնց Ջաւախքի ժողովուրդն է:

Վրաստանի իշխանութիւնները Ջաւախքում ՎՀՕՄ-ի գործունէութեան ինչպէ՞ս են վերաբերւում, խոչընդոտներ եղե՞լ են, և կը յիշատակէ՞ք նման դիպուած:

Ինչ անում ենք, անում ենք օրէնքի շրջանակներում եւ խոչընդոտներ չեն եղել:

Ձեր մի շարք ծրագրերում պահպանելով եւ շեշտը դնելով հայեցի մնալու եւ հայոց լեզուի ու պատմութեան վրայ՝ ի՞նչ արդիւնքներ էք գրանցել:

Սկզբնական շրջանում լայնածաւալ, լայնամասշտաբ բնոյթի էին այդ մրցոյթ- ները, մի քանի փուլերով էինք անցկացնում, հիմա աշակերտների թիւը նուազել է, սակայն որակն է բարձրացել: Մայրենին եւ հայոց պատմութիւնը խորապէս ուսումանսիրելու ձգտումը աշակերտների շրջանում աւելացել է:

ՎՀՕՄ-ը ամուր յարաբերութիւնների մէջ է հայ առաքելական եկեղեցու հետ, այ հէնց այս փաստը ինչքանո՞վ է կարեւորւում կառոյցի համար եւ անձամբ ձեզ համար:

Մէկդարեայ պատմութիւն ունեցող կառոյցը միշտ եկեղեցու կողքին է գործել: Աշխարհի 27 երկրներում ՀՕՄ-ը ունի կառոյցներ եւ համագործակցել եկեղեցու հետ կառոյցի հիմնական գործառոյթներից մէկն է: Մենք եկեղեցու հետ որոշ ծրագրեր ենք իրականացնում եւ դրանով մարդկանց տանում դէպի եկեղեցի: Հաւաքական մկրտութիւն ենք իրականացնում, եւ մեր ՀՕՄ-ուհիները մասնակցում են կրօնական բոլոր ծիսակարգերին:

Հետագայ ձեր անելիքները որո՞նք են լինելու:

Ես կը շարունակեմ իմ գործունէութիւնը, որտեղ իմ կարիքը զգացուի, պատրաստ եմ օգնել եւ աջակցել: Որպէս ՀՕՄ¬ուհի, միեւնոյն է, կը շարունակեմ գործել, քանի որ ինձ համար այս կառոյցը անփոխարինելի է նրանից դուրս ես ինձ չեմ պատկերացնում:

Շնորհակալութիւն եւ քաջ առողջութիւն ձեզ:

Հարցազրոյցը վարեց
Քիշմիշ Ղազարեանը

www.Akhaltskha.Net