Print
Category: Հարցազրոյցներ

altՓ­րոֆ. ­Թա­ներ Աք­չամն իր նոր գրքում անդ­րա­դար­ձել է ­Նա­յիմ ­Բէ­յի յու­շագ­րու­թիւն­նե­րին, ո­րոնք ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մագ­րու­թեան մէջ կա­րե­ւոր դեր ու­նեն եւ մինչ այ­սօր մերժ­ւում էին։ Աք­չա­մը, հրա­տա­րա­կե­լով ­Նա­յիմ ­Բէ­յի յի­շո­ղու­թիւն­նե­րը, անհ­րա­ժեշտ պա­տաս­

խանն է տա­լիս բո­լոր ժխտո­ղա­կան պնդում­նե­րին եւ ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մագ­րու­թեան մէջ նոր մի շրջան է բա­ցում։ ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մագ­րու­թեան մէջ մեծ կա­րե­ւո­րու­թիւն ու­նե­ցող ­Նա­յիմ ­Բէ­յի յու­շագ­րու­թիւն­նե­րը մինչ այժմ ժխտո­ղա­կան պա­տի են հան­դի­պել։ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նը ժխտող­նե­րը որ­պէս ա­պա­ցոյց ներ­կա­յաց­նում էին այն, որ օս­մա­նեան ժա­մա­նակ­նե­րում ­Նա­յիմ ­Բէյ ա­նու­նով պաշ­տօ­նեայ չի ե­ղել, հե­տե­ւա­բար՝ նրան պատ­կա­նող յու­շագ­րեր չեն կա­րող գո­յու­թիւն ու­նե­նալ, ինչ­պէս նաեւ այն, որ յու­շագ­րու­թիւն­նե­րում կի­րա­ռո­ւած գաղտ­նագ­րա­յին տեխ­նի­կան (աշ­խա­տա­ձե­ւը) օս­մա­նեան տեխ­նի­կա­յից տար­բեր է։ «Ք­լարք» հա­մալ­սա­րա­նի հո­լո­քոս­տի (ող­ջա­կիզ­ման) եւ ցե­ղաս­պա­նու­թեան հե­տա­զօ­տու­թիւն­նե­րի կեդ­րո­նից փրոֆ. ­Թա­ներ Աք­չա­մի «­Նա­յիմ Է­ֆեն­դու յու­շագ­րու­թիւն­նե­րը եւ ­Թա­լէաթ ­Փա­շա­յի հե­ռագ­րե­րը» վեր­նագ­րով գիր­քը ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մագ­րու­թեան մէջ նոր էջ է բա­ցում։ ­Գիր­քը «Ի­լե­թի­շիմ» հրա­տա­րակ­չա­տան կող­մից է հրա­տա­րա­կո­ւել եւ ­Հոկ­տեմ­բե­րի 7ից հա­սա­նե­լի է ­Թուր­քիա­յի գրա­խա­նութ­նե­րում։

Փ­րոֆ. ­Թա­ներ Աք­չա­մի հետ խօ­սել ենք ­Նա­յիմ ­Բէ­յի եւ նրա յու­շագ­րու­թիւն­նե­րի մա­սին։

Ինչ­պէս գի­տենք՝ Ա­րամ Ան­տո­նեանն իր գրքում ­Նա­յիմ ­Բէ­յի յու­շագ­րու­թիւն­նե­րին անդ­րա­դար­ձել է։ Այս փաս­տերն ինչ­պէ՞ս են ներ­կա­յա­ցո­ւել գրքում։
Ա­րամ Ան­տո­նեա­նը 1921թ. հրա­տա­րա­կո­ւած «­Մեծ ո­ճի­րը» գրքում ներ­կա­յաց­րել է ­Նա­յիմ Է­ֆեն­դիի յու­շագ­րու­թիւն­ներն ու ­Թա­լէաթ ­Փա­շա­յի հե­ռագ­րե­րը հա­յե­րէն լե­զո­ւով։ ­Գիրքն ա­ւե­լի ուշ թարգ­մա­նո­ւել է ֆրան­սե­րէ­նի եւ ան­յա­ջող անգ­լե­րէ­նով հա­մա­ռօտ հրա­տա­րա­կո­ւել՝ «­Նա­յիմ ­Բէ­յի յի­շո­ղու­թիւն­նե­րը» վեր­նագ­րով։ «­Մեծ ո­ճիր»ում տեղ են գտել օս­մա­նեան պաշ­տօ­նեայ ­Նա­յիմ ­Բէ­յի յու­շագ­րու­թիւն­նե­րը եւ նրան պատ­կա­նող ո­րոշ գաղտ­նի փաս­տաթղ­թեր։ Ան­տո­նեա­նը նշում է, որ այս փաս­տաթղ­թե­րը գնել է։ Ի­րա­կա­նում, սա դա­սա­կան յու­շա­գիրք չէ։ ­Նա­յիմ Է­ֆեն­դին մօտ 50 օս­մա­նեան փաս­տաթղ­թի կրկնօ­րի­նակն է կազ­մել եւ նրան­ցում գրել նաեւ իր ի­մա­ցած­ներն ու իր յու­շե­րը։ ­Նա­յիմ Է­ֆեն­դին Ան­տո­նեա­նին նաեւ մօտ 20 փաս­տաթղ­թի բնօ­րի­նակ է տո­ւել։ Այս փաս­տաթղ­թե­րից 14ի նկա­րը հա­յե­րէն գրքում հրա­տա­րա­կո­ւել է։ Ան­տո­նեա­նի գրու­թիւն­նե­րից մէ­կից հաս­կա­նում ենք, որ այս փաս­տաթղ­թե­րի ա­ռեւ­տու­րը տե­ղի է ու­նե­ցել 1918թ. ­Նո­յեմ­բե­րի սկզբին, իմ գրքում սրա փաս­տա­թուղթն էլ է ընդգր­կո­ւած։

­Հե­ռագ­րե­րում ին­չե՞ր են գրո­ւած։
Հե­ռագ­րե­րում, ո­րոնց վե­րա­բե­րեալ նշո­ւած է, թէ պատ­կա­նում են ­Թա­լէաթ ­Փա­շա­յին, հա­յե­րին կո­տո­րե­լու հրա­ման­ներն ենք տես­նում բա­ցէ ի բաց կեր­պով։ Օ­րի­նակ՝ 1915 ­Սեպ­տեմ­բե­րի 22ի հե­ռագ­րե­րից մէ­կում ­Թա­լէաթ ­Փա­շան այս­պի­սի հրա­ման է տո­ւել.- «­Հա­յե­րը ­Թուր­քիա­յի տա­րած­քում ապ­րե­լու, աշ­խա­տե­լու ի­րա­ւունք­նե­րից ամ­բող­ջու­թեամբ զրկո­ւել են, պե­տու­թիւ­նը՝ իր վրայ վերց­նե­լով ամ­բողջ պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւ­նը, հրա­մա­յում է ողջ չթող­նել ան­գամ օ­րօ­րո­ցի ե­րե­խա­նե­րին»։
1915 ­Սեպ­տեմ­բե­րի 29ին ­Հա­լէ­պի ­Վի­լա­յէթ ու­ղար­կած հե­ռագ­րե­րից մէ­կում նշւում է.- «­Թուր­քիա­յում գտնո­ւող բո­լոր հա­յե­րին ջախ­ջա­խե­լու եւ ոչն­չաց­նե­լու պե­տա­կան հրա­մա­նի մա­սին ա­ւե­լի վաղ տե­ղե­կա­ցո­ւել էր... Ա­ռանց կին, ե­րե­խայ, հաշ­ման­դամ հա­շո­ւի առ­նե­լու, ոչն­չաց­նե­լու ըն­թացքն ինչ­քան էլ որ զար­հու­րե­լի լի­նի, ա­ռանց խղճի զգաց­ման ոչն­չա­ցո­ւե­լու են»։ ­Պէտք է նշեմ, որ Ան­տո­նեա­նի գրքում ընդգր­կո­ւած հե­ռագ­րե­րում միայն թի­ւեր են նշո­ւած, նրանց վեր­ծա­նու­մը ­Նա­յիմ ­Բէյն իր յու­շագ­րու­թիւն­նե­րում է ի­րա­կա­նաց­րել։
Պն­դում­ներ կա­յին, որ սրանք ի­րա­կա­նու­թիւ­նը չեն ար­տա­ցո­լում, եւ որ հե­ռագ­րերն ի­րա­կա­նում գո­յու­թիւն չու­նեն։ Այն­պէս չէ՞։ Այս հե­ռագ­րե­րի ժխտման պատ­ճա­ռը 1983թ. ­Շի­նան Օ­րե­լի եւ ­Սու­րէյ­յա Եու­ջա­յի կող­մից հրա­տա­րա­կո­ւած «­Հա­յե­րի կող­մից ­Թա­լէաթ ­Փա­շա­յին վե­րագ­րո­ւած հե­ռագ­րե­րի յե­տե­ւում գտնո­ւող ճշմար­տու­թիւ­նը» գիրքն է։ Օ­րե­լը եւ Եու­ջան այս գրքում պնդում են, որ Ան­տո­նեա­նի հրա­տա­րա­կած փաս­տաթղ­թե­րը կեղծ են։

Այս պնդում­ներն ին­չի՞ վրայ էին հիմ­նո­ւած։
Օ­րե­լի եւ Եու­ջա­յի թէ­զը ե­րեք բա­նի վրայ էր հիմ­նո­ւած.
1.- ­Նա­յիմ Է­ֆեն­դի ա­նու­նով օս­մա­նեան պաշ­տօ­նեայ չկայ։
2.- ­Գո­յու­թիւն չու­նե­ցող մար­դու յու­շագ­րու­թիւն չի կա­րող գո­յու­թիւն ու­նե­նալ։
3.- Ե՛ւ ­Թա­լէաթ ­Փա­շա­յին վե­րագ­րո­ւող, ե՛ւ միւս հե­ռագ­րե­րը կեղծ են։ Այս ա­մէ­նը Ան­տո­նեանն ու հա­յերն են յօ­րի­նել։
Այս եր­րորդ կէ­տի հետ կա­պո­ւած 12 թէզ են ա­ռա­ջար­կում։ Այս թէ­զե­րից յատ­կա­պէս կա­րե­ւոր­ներն են.- ­Փաս­տաթղ­թե­րի վրա­յի տա­րե­թի­ւե­րը սխալ են, փաս­տաթղ­թե­րի հա­մար­նե­րը չեն հա­մընկ­նում ու­ղար­կո­ւած-ստա­ցո­ւած հե­ռագ­րե­րի գրան­ցում­նե­րում տեղ գտած հա­մար­նե­րին, փաս­տաթղ­թե­րում տեղ գտած ստո­րագ­րու­թիւն­նե­րը՝ յատ­կա­պէս կա­ռա­վա­րիչ ­Մուս­թա­ֆա Աբ­դուլ­հա­լի­քի ստո­րագ­րու­թիւն­նե­րը կեղծ են, գծա­ւոր թուղթ է օգ­տա­գոր­ծո­ւել, օս­մա­նեան բիւ­րոկ­րա­տիան գծա­ւոր թուղթ չէր օգ­տա­գոր­ծի, հե­տե­ւա­բաար սա ա­պա­ցու­ցում է, որ փաս­տաթղ­թե­րը կեղծ են։ Եր­կո­ւա­կան եւ ե­րե­քա­կան թի­ւե­րով կո­դա­ւո­րո­ւած թաս­տաթղ­թերն ամ­բող­ջու­թեամբ յօ­րի­նո­ւած են, քա­նի որ այդ տա­րի­նե­րին չոր­սա­կան թի­ւե­րով կո­դա­ւոր­ման (ծած­կագ­րո­ւած) հա­մա­կարգն էր օգ­տա­գործ­ւում։
Օ­րե­լի եւ Եու­ջա­յի գրքում ա­ռաջ քա­շո­ւած թէ­զերն ա­ռա­ջին հա­յեաց­քից շատ հզօր եւ յա­ւակ­նոտ են։ Այդ տա­րի­նե­րին հե­ղի­նակ­նե­րի օգ­տա­գոր­ծած աղ­բիւ­րերն ան­հա­սա­նե­լի աղ­բիւր­ներ էին. օ­րի­նակ՝ ­Վար­չա­պե­տի օս­մա­նեան ար­խի­ւը եւ Գլ­խա­ւոր Շ­տա­պի (ATASE) ար­խի­ւը։ Օս­մա­նեան ար­խիւն ան­կաս­կած բաց էր, սա­կայն նշո­ւած շրջա­նին պատ­կա­նող տո­ւեալ­նե­րը դեռ դա­սա­կար­գո­ւած չէին եւ չկա­յին։ ATASE ար­խի­ւը փակ էր, մին­չեւ հի­մա էլ փակ է։
­Պէտք է նաեւ նշեմ, որ ­Նա­յիմ Է­ֆեն­դիից գնած փաս­տաթղ­թե­րը Ան­տո­նեա­նը յանձ­նել է ­Փա­րի­զի ­Պօ­ղոս ­Նու­բար գրա­դա­րա­նին, որ­տե­ղից այս փաս­տաթղ­թե­րը, հա­ւա­նա­բար 1950ից յե­տոյ, ան­հե­տա­ցել են։ ­Մեր օ­րե­րում այս փաս­տաթղ­թե­րի տեղն ան­յայտ է։
Օ­րե­լից եւ Եու­ջա­յից յե­տոյ Ան­տո­նեա­նի գիր­քը սկսեց չօգ­տա­գոր­ծո­ւել՝ ան­յու­սա­լի եւ կեղծ տո­ւեալ­ներ պա­րու­նա­կե­լու պատ­ճա­ռով։ Ան­գամ ա­ւե­լին՝ Օ­րելն ու Եու­ջան Ա­րամ Ան­տո­նեա­նին եւ հա­յե­րին մե­ղադ­րե­ցին ա­նազ­նո­ւու­թեան մէջ, փաս­թաթղ­թեր կեղ­ծե­լու եւ ինչ-որ տեղ «մար­դաս­պա­նու­թեան» մէջ։ ­Հե­տա­գայ տա­րի­նե­րին այս գիր­քը հա­յե­րի դէմ օգ­տա­գոր­ծո­ւող ա­տե­լու­թեան ա­մե­նա­կա­րե­ւոր գոր­ծիք­նե­րից մէ­կը դար­ձաւ, օգ­տա­գոր­ծո­ւեց ստո­րաց­ման ար­շա­ւի հա­մար։ ­Մինչ այժմ էլ շա­րու­նա­կում է օգ­տա­գոր­ծո­ւել։

Ձեր գրքում նշում էք, որ Օ­րե­լի եւ Եու­ջա­յի ա­սած­նե­րը սխալ են, եւ որ յու­շագ­րերն ու հե­ռագ­րե­րը ի­րա­կան են, այն­պէս չէ՞։
Ա­յո՛, ­Նա­յիմ Է­ֆեն­դիի եւ յու­շագ­րե­րի մա­սին Օ­րե­լի եւ Եու­ջա­յի ա­սած­նե­րը վստա­հա­բար սխալ են։ Այս նիւ­թի վրայ աշ­խա­տե­լիս նոր, շատ լուրջ տե­ղե­կու­թիւն­ներ եւ փաս­տաթղ­թեր եմ ձեռք բե­րել։
­Հա­կիրճ այս­պէս ներ­կա­յաց­նեմ.
1.- ­Նա­յիմ Է­ֆեն­դի ա­նու­նով օս­մա­նեան պաշ­տօ­նեայ գո­յու­թիւն ու­նի, սա ա­պա­ցու­ցող օս­մա­նեան փաս­տաթղ­թե­րի բնօ­րի­նակ­ներ կան, գրքումս այս փաս­տաթղ­թե­րը տեղ են գտել։ Ան­գամ մի շատ հե­տաքր­քիր ման­րուք կայ. ­Նա­յիմ Է­ֆեն­դի ա­նու­նով օս­մա­նեան պաշ­տօ­նեա­յի գո­յու­թիւնն ա­պա­ցու­ցող օս­մա­նեան փաս­տաթղ­թե­րից մէ­կը Գլ­խա­ւոր Շ­տա­պին է պատ­կա­նում։ Գլ­խա­ւոր Շ­տա­պի ATASE ար­խի­ւը ­Հայ­կա­կան ­Հար­ցի շուրջ հրա­տա­րա­կած գրքե­րից մէ­կում, մի­գու­ցէ ան­գի­տակ­ցօ­րէն, հրա­տա­րա­կել է մի փաս­տա­թուղթ, ո­րը ­Նա­յիմ Է­ֆեն­դիին է պատ­կա­նում եւ նրա ի­րա­կան ստո­րագ­րու­թիւնն է կրում։ ­Սա էլ է տեղ գտել գրքումս։
2.- ­Նա­յիմ Է­ֆեն­դիին պատ­կա­նող մի յու­շագ­րու­թիւն կայ՝ գրո­ւած իր ձե­ռագ­րով, օս­մա­նե­րէն։ Ս­րանք էլ կան ձեռ­քումս եւ գրքում ներ­կա­յա­ցո­ւած են այն­պէս, ինչ­պէս կան։ Եւ մի կա­րե­ւոր տե­ղե­կու­թիւն եւս. Ան­տո­նեա­նը ­Նա­յիմ Է­ֆեն­դիի բո­լոր յու­շագ­րու­թիւն­նե­րը չի հրա­տա­րա­կել։ ­Միայն մի մասն է օգ­տա­գոր­ծել։ Գր­քումս տեղ են գտել այն­պի­սի յու­շագ­րու­թիւն­ներ, ո­րոնք մին­չեւ այժմ ոչ մի տեղ չեն հրա­տա­րա­կո­ւել եւ ա­ռա­ջին ան­գամ են ներ­կա­յաց­ւում ըն­թեր­ցո­ղին։
­Մէկ այլ կա­րե­ւոր հան­գա­մանք է այն, որ Ան­տո­նեա­նի հրա­տա­րա­կած յու­շագ­րու­թիւն­ներն ան­հե­տա­ցել են։ ­Սա նշա­նա­կում է, որ իմ ձեռ­քում գտնո­ւող ­Նա­յիմ Է­ֆեն­դիի յու­շագ­րու­թիւն­նե­րում այս մա­սը բա­ցա­կա­յում է։ Ս­րա պատ­ճառ­նե­րը մնա­րա­մաս­նօ­րէն ներ­կա­յաց­նում եմ գրքումս։ ­Յու­շագ­րու­թեան կո­րած հա­տո­ւած­նե­րը պէտք է, որ Գլ­խա­ւոր Շ­տա­պի ար­խի­ւում գտնո­ւեն։
3.- ­Նա­յիմ Է­ֆեն­դիի յու­շագ­րու­թիւն­ներն ի­րա­կան են, ներ­կա­յաց­րած տո­ւեալ­նե­րը՝ ճիշդ։ ­Յու­շագ­րու­թեան մէջ տեղ գտած դէպ­քե­րի եւ մարդ­կանց մա­սին տե­ղե­կու­թիւն­ներ կա­րե­լի է գտնել օս­մա­նեան ար­խիւ­նե­րում։ Օ­րի­նակ՝ ա­ռա­ջին ան­գամ իմ կող­մից հրա­տա­րա­կո­ւող յու­շագ­րու­թեան մէջ ­Նա­յիմ Է­ֆեն­դին, մի քա­նի հայ աք­սո­րեա­լի ա­նուն տա­լով, նշում է.- «Ս­րանց մա­սին ­Պոլ­սից հրա­ման է ե­կել, որ ­Հա­լէ­պում պա­հենք, չաք­սո­րենք։ ­Սա­կայն կա­ռա­վա­րի­չը՝ վա­լին, սրանց մա­հո­ւան ու­ղար­կեց»։ ­Նա­յիմ Է­ֆեն­դին այս հրա­մա­նի մա­սին ոչ մի փաս­տա­թուղթ չի հրա­տա­րա­կում, միայն գրում է այն, ինչ յի­շում է։ ­Հա­յե­րի մա­սին նշո­ւած հե­ռա­գի­րը գտել եմ օս­մա­նեան ար­խի­ւում։ Ս­րա նման մօտ 10 դէպ­քի շուրջ եմ աշ­խա­տել, ­Նա­յիմ Է­ֆեն­դիի նշած դէպ­քե­րի հետ կա­պո­ւած օս­մա­նեան ար­խի­ւում բա­ւա­կա­նա­չափ տե­ղե­կու­թիւն, փաս­տա­թուղթ կայ։ ­Սա ա­պա­ցու­ցում է, որ ­Նա­յիմ Է­ֆեն­դիի նշած տո­ւեալ­նե­րը ի­րա­կան են եւ նրա նշած տո­ւեալ­նե­րը յօ­րի­նա­ծին չեն, այլ ի­րա­կա­նու­թիւնն են ար­տա­ցո­լում։
4.- Օ­րե­լի եւ Եու­ջա­յի կող­մից ­Թա­լէաթ ­Փա­շա­յի հե­ռագ­րե­րի կեղծ լի­նե­լու հետ կա­պո­ւած հիմ­նա­կան թէ­զե­րից գծա­ւոր թղթի կամ գաղ­տանգ­րի տեխ­նի­կա­յի հետ կա­պո­ւած թէ­զե­րը ճիշդ չեն։ Օ­րե­լի եւ Եու­ջա­յի նշած­ներն ամ­բող­ջո­վին յօ­րի­նո­ւած եւ սխալ են։ Այդ է պատ­ճա­ռը, որ այս հե­ռագ­րե­րը պէտք է ըն­դու­նել որ­պէս ի­րա­կան հե­ռագ­րեր, քա­նի դեռ գաղտ­նագ­րե­րի վեր­ծան­ման տետ­րե­րը չեն հրա­տա­րա­կո­ւել։ ­Միայն այս վեր­ծան­ման տետ­րե­րին նա­յե­լով կա­րող ենք հաս­կա­նալ՝ այս փաս­տաթղ­թե­րը կեղծ են, թէ՝ ոչ։

«Գ­ծա­ւոր թղթի» մա­սին ի՞նչ կ­’ա­սէք։
Ան­տո­նեա­նի գրքում 1916թ. ­Մար­տի 20ին Աբ­դու­լա­հադ ­Նու­րիին պատ­կա­նող տաս­նեակ թի­ւե­րով գաղ­տանգ­րո­ւած մի հե­ռա­գիր կայ։ Այս փաս­տաթղ­թում թի­ւե­րը գծա­ւոր թղթին են գրո­ւած։ Օ­րե­լը եւ Եու­ջան այս հան­գա­ման­քը ներ­կա­յաց­նում են որ­պէս ա­պա­ցոյց, որ հե­ռա­գի­րը կեղծ է։ Ըստ նրանց վար­կա­ծի՝ օս­մա­նեան բիւ­րոկ­րա­տիան (դի­ւա­նա­կա­լու­թիւ­նը) գծա­ւոր թուղթ չի օգ­տա­գոր­ծում, ուս­տի այդ փաս­տա­թուղ­թը կեղծ է։
­Սա շատ յի­մար թէզ է։ Ն­շո­ւած ժա­մա­նա­կաշր­ջա­նում օս­մա­նեան բիւ­րոկ­րա­տիան շատ ան­գամ է գծա­ւոր թուղթ օգ­տա­գոր­ծել եւ օս­մա­նեան ար­խի­ւում շատ տո­ւեալ­ներ կան սրա մա­սին։ Դ­րան­ցից ա­մե­նա­կա­րե­ւո­րը 1913 ­Նո­յեմ­բե­րի 2ին բո­լոր շրջան­ներ ու­ղար­կո­ւած հրա­մանն է։ Այս հրա­մա­նով պա­հանջ­ւում է, որ գաղ­տանգ­րա­յին հե­ռագ­րե­րը գծա­ւոր թղթե­րի վրայ գրո­ւեն.- «Ո­րոշ շրջան­նե­րում գաղ­տանգ­րե­րի տո­ղե­րի ա­րան­քում շատ քիչ տա­րածք է թողն­ւում, սրա պատ­ճա­ռով էլ տո­ղե­րը խառն­ւում են եւ սխալ­նե­րի պատ­ճառ դառ­նում։ Այ­սու­հետ նման սխալ­նե­րից խու­սա­փե­լու եւ ուղ­ղում­նե­րի հա­մար ոչ անհ­րա­ժեշտ գրա­ռում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար գաղտ­նագ­րե­րով հե­ռագ­րե­րը գծա­յին թղթե­րի՛ն գրէք»։ Այ­սինքն ի­րա­կա­նու­թիւ­նը Օ­րե­լի եւ Եու­ջա­յի նշա­ծի ճիշդ հա­կա­ռակն է եւ այն, որ փաս­տա­թուղ­թը գծա­ւոր թղթի վրայ է գրո­ւած, ա­պա­ցու­ցում է փաս­տաթղ­թի իս­կու­թիւ­նը։

Ի՞նչ նկա­տի ու­նէք գաղ­տա­նագ­րա­յին գրու­թիւն ա­սե­լով։ ­Կը բա­ցատ­րէ՞ք։
Օս­մա­նեան կա­ռա­վա­րու­թիւ­նը շրջան­ներ ու­ղար­կո­ւած հրա­ման­նե­րը տար­բեր թո­ւա­յին հա­մա­կարգ­նե­րից բաղ­կա­ցած գաղտ­նագ­րե­րի տես­քով էր ու­ղար­կում։ Գ­րու­թիւն­նե­րը եր­կու, ե­րեք, չորս կամ հնգա­կան թո­ւե­րից բաղ­կա­ցած գաղտ­նագ­րե­րով էին գրւում։ ­Նա­յիմ Է­ֆեն­դին Ան­տո­նեա­նին վա­ճա­ռած իր գրու­թիւն­նե­րում եր­կու եւ ե­րեք թո­ւե­րից բաղ­կա­ցած գաղտ­նագ­րերն է օգ­տա­գոր­ծել։ Օ­րե­լը եւ Եու­ջան պնդում են, որ օս­մա­նեան կա­ռա­վա­րու­թիւ­նը պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին միայն չորս եւ հնգա­կան թո­ւե­րից բաղ­կա­ցած գաղ­տանգ­րեր է օգ­տա­գոր­ծել։ Այս պատ­ճա­ռով էլ պնդում են, որ ­Նա­յիմ Է­ֆեն­դիի հե­ռագ­րե­րը կեղծ են։ Ն­րանք նաեւ նշում են, որ մի գաղտ­նագ­րի տե­սակն օգ­տա­գործ­ւում էր ա­մե­նա­շա­տը վեց ա­միս, ա­պա՝ կի­րա­ռու­մից դուրս էր մղւում։ Այդ ըն­թաց­քում միայն մէկ թո­ւա­յին խումբ է օգ­տա­գոր­ծո­ւել։ Օ­րի­նակ՝ հա­մա­ձայն ի­րենց վար­կա­ծի՝ 1915թ. Օ­գոգ­տո­սի 26ից ­Դեկ­տեմ­բե­րի 11ն­ ըն­կած հա­տո­ւա­ծում միայն հնգա­կան թո­ւե­րից բաղ­կա­ցած գաղ­տանգ­րեր են օգ­տա­գոր­ծո­ւել, 1916թ. ­Մարտ ամ­սին միայն չոր­սա­կան խումբն է օգ­տա­գոր­ծո­ւել։ Ն­շո­ւած­նե­րից ոչ մէկն ի­րա­կա­նու­թեա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում։ Օս­մա­նեան ար­խիւ­նե­րում նշո­ւած ժա­մա­նա­կա­հա­տո­ւա­ծին պատ­կա­նող 30 հա­զա­րից ա­ւել փաս­տա­թուղթ եմ ու­սում­նա­սի­րել։ Ի­րա­կա­նու­թիւ­նը Օ­րե­լի եւ Եու­ջա­յի թէ­զի հա­կա­ռակ է ա­պա­ցու­ցում... 1914-1918թթ. ըն­թաց­քում եր­կու, ե­րեք, չորս եւ հնգա­կան թո­ւա­յին խմբեր են օգ­տա­գոր­ծո­ւել... Այս­պի­սով հաս­կա­նում ենք, որ այդ թէզն ամ­բող­ջո­վին յօ­րի­նո­ւածք է։

Ե­թէ ան­գամ ձեր ա­սած­ներն ա­պա­ցու­ցում են, որ Օ­րե­լի եւ Եու­ջա­յի թէ­զե­րը սխալ են, դա ար­դե­՞օք նշա­նա­կում է, որ ­Թա­լէաթ ­Փա­շա­յի հե­ռագ­րերն իս­կա­կան են։
Ձեր ա­սա­ծը ե՛ւ ճիշդ, ե՛ւ սխալ է. նա­խե­ւա­ռաջ՝ ցոյց եմ տա­լիս, որ ­Նա­յիմ Է­ֆեն­դիի օգ­տա­գոր­ծած եր­կու եւ ե­րե­քա­կան թո­ւա­յին խմբե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են օս­մա­նեան գաղ­տանգ­րա­յին հա­մա­կար­գին։ Այս ա­ռու­մով կեղ­ծա­րա­րու­թեան մա­սին խօսք չկայ։ Ար­խի­ւում նոյն ժա­մա­նա­կա­հա­տո­ւա­ծին պատ­կա­նող հե­ռագ­րեր գտայ, ո­րոնք նոյն գաղ­տանգ­րա­յին հա­մա­կար­գով են գրո­ւած, եւ դրանք ներ­կա­յա­ցո­ւած են գրքումս։ ­Հի­մա հարց է ա­ռա­ջա­նում՝ ­Նա­յիմ Է­ֆեն­դիի հե­ռագ­րե­րը չե՞ն կա­րող կեղծ լի­նել, ե­թէ ան­գամ հա­մա­պա­տաս­խա­նում են նշո­ւած ժա­մա­նա­կա­հա­տո­ւա­ծի գաղ­տանգ­րա­յին տեխ­նի­կա­յին։ Ինչ­պէ՞ս պէտք է հաս­կա­նանք սա։ ­Շատ հեշտ է։ Ս­րան վե­րա­բե­րող «­Գաղ­տանգ­րե­րի վեր­ծան­ման տետ­րե­րը» հրա­տա­րա­կէ՛ք, վեր­ջա­նայ։
Օս­մա­նեան կա­ռա­վա­րու­թիւ­նը ա­մէն թո­ւա­յին խմբի հա­մար գաղ­տանգ­րա­յին տեխ­նի­կա­յի հա­մար ա­ռան­ձին վեր­ծան­ման տետ­րեր է կազ­մել եւ նա­խա­պէս ու­ղար­կել շրջան­ներ։ Ս­րանց մա­սին գրա­ռում­ներ կան.- «ու­ղար­կե­ցինք, ստա­ցա՞ք», «ո՛չ, չստա­ցանք» կամ «ա­յո՛, ստա­ցանք» ե­ւայլն...։ Այս փաս­տաթղ­թե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը ­Պոլ­սից ստա­ցո­ւած գաղ­տագ­րա­յին հե­ռագ­րե­րը վեր­ծա­նում էին՝ օգ­տո­ւե­լով հա­մա­պա­տաս­խան տետ­րից։ ­Գի­տենք, որ այս գաղ­տանգ­րե­րի վեր­ծան­ման տետ­րե­րը պահ­ւում են ար­խիւ­նե­րում։ Օ­րի­նակ ինձ մօտ նման մի տետր կայ, ո­րը 1914թ. ե­րե­քա­կան թո­ւա­յին խմբի գաղ­տանգ­րե­րի վեր­ծան­ման հա­մար է նա­խա­տե­սո­ւած։ ­Սա­կայն 1915-1917թթ. պատ­կա­նող վեր­ծան­ման տետ­րե­րը հե­տա­զօ­տող­նե­րին չեն տրա­մադ­րում։ Ն­րանք, ով­քեր պնդում էն, որ ­Նա­յիմ Է­ֆեն­դիի գրու­թիւն­նե­րը կեղծ են, պէտք է հրա­տա­րա­կեն այս տետ­րե­րը, ամ­բողջ քննար­կում­նե­րը կ­’ա­ւար­տո­ւեն, այդ ժա­մա­նակ կը հաս­կա­նանք, որ կեղծ էին։
Իսկ մին­չեւ այս տետ­րե­րի հրա­տա­րա­կու­մը պէտք է ըն­դու­նենք, որ գրքում տեղ գտած տո­ւեալ­նե­րը բնօ­րի­նակ են, քա­նի որ սրանց կեղծ լի­նե­լու մա­սին ա­սո­ւած­նե­րը սխալ են։ ­Մի­գու­ցէ հէնց սա է պատ­ճա­ռը, որ գաղտ­նագ­րե­րի վեր­ծան­ման տետ­րե­րը դե­ռեւս հե­տա­զօ­տող­նե­րին չեն տրւում։ Այս տետ­րե­րը ա­պա­ցու­ցե­լու են, որ նիւ­թե­րը կեղծ չեն, այդ է պատ­ճա­ռը, որ գաղտ­նի են պահ­ւում։ Ի՞նչ ի­մա­նանք։ ­Մին­չեւ այդ տետ­րե­րի հրա­տա­րա­կումն ա­սո­ւած ա­մէն ինչ են­թադ­րու­թիւն է։ Դ­րանց կեղծ լի­նե­լուն հա­ւա­տա­ցո­ղը տետ­րը կը հրա­տա­րա­կի...։

­Միւս պնդում­նե՞­րը. ստո­րագ­րու­թիւն, տա­րե­թո­ւեր...
Թա­լէաթ ­Փա­շա­յին պատ­կա­նող եւ ոչն­չաց­ման հրա­ման պա­րու­նա­կող հե­ռագ­րե­րի կեղծ լի­նե­լու եւ ­Հա­լէ­պի կա­ռա­վա­րիչ ­Մուս­տա­ֆա Աբ­դուլ­հա­լի­քի ստո­րագ­րու­թեան կեղծ լի­նե­լու հար­ցե­րը տար­բեր հար­ցեր են...։ Ս­րանք տար­բեր փաս­տաթղ­թեր են։ Այ­սինքն ­Թա­լէաթ ­Փա­շա­յի փաս­տա­թուղ­թը կա­րող է ճիշդ լի­նել, ստո­րագ­րու­թեամբ փաս­տա­թուղ­թը՝ կեղծ, կամ ստո­րագ­րու­թեամբ փաս­տա­թուղ­թը կա­րող է ճիշ­դը, ­Թա­լէաթ ­Փա­շա­յի­նը՝ կեղծ լի­նել։ ­Կեղծ կամ բնօ­րի­նա­կու­թեան քննար­կում­նե­րը եր­կու փաս­տաթղ­թե­րի հա­մար ա­ռան­ձին-ա­ռան­ձին պէտք է ի­րա­կա­նա­ցո­ւեն։ Ան­շուշտ մի շարք փաս­տաթղ­թե­րի տա­րե­թո­ւե­րի սխալ լի­նե­լու մա­սին քննար­կում­ներ ի­րա­կա­նա­ցե­լու են։ ­Սա­կայն ա­ռայժմ այս­քա­նով սահ­մա­նա­փա­կո­ւենք եւ սրանք միւս ան­գա­մո­ւան թող­նենք։ ­Կար­ծում եմ, որ նախ եւ ա­ռաջ մինչ այժմ ա­սած­ներս պէտք է մար­սո­ւի։

Գր­քի հրա­տա­րա­կու­թիւ­նից յե­տոյ ­Ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մագ­րու­թեան մէջ փո­փո­խու­թիւն­ներ հնա­րա­ւո՞ր են։
­Նա­յիմ Է­ֆեն­դի ա­նու­նով մէ­կի գո­յու­թեան հեր­քու­մը, ­Թա­լէաթ ­Փա­շա­յին պատ­կա­նող հե­ռագ­րե­րի կեղծ լի­նե­լու պնդում­նե­րը 1915թ. տե­ղի ու­նե­ցած­նե­րի ժխտման ա­մե­նա­կա­րե­ւոր ա­պա­ցոյց­նե­րից էին։ Իմ այս գիր­քը այս ա­մէ­նը կոր­ծա­նում է։ Ան­շուշտ 1915թ. ժխտո­ղա­կա­նու­թիւ­նը չի վեր­ջա­նա­լու, սա­կայն մարդ­կանց այդ խում­բը եւ շրջա­նա­կը ստի­պո­ւած են լի­նե­լու ի­րենց հա­մար նոր ստոր գտնել։ ­Սա­կայն չմո­ռա­նանք, որ 1915թ. ժխտու­մը փաս­տաթղ­թե­րի եւ տե­ղե­կու­թեան բա­ցա­կա­յու­թիւ­նից կամ քչու­թիւ­նից չէ։ Ան­ցեա­լը ժխտո­ղա­կա­նու­թիւ­նը քա­ղա­քա­կան ընտ­րու­թիւն է։ Այդ իսկ պատ­ճա­ռով էլ ան­ցեա­լում տե­ղի ու­նե­ցած­նե­րի մա­սին ինչ­քան էլ փաս­տա­թուղթ բա­ցա­յայ­տենք, ժխտող­նե­րը շա­րու­նա­կե­լու են ժխտել՝ նոր բա­ներ գտնե­լով։ ­Սա ան­վերջ մի խաղ է...։
Այս է պատ­ճա­ռը, որ կար­ծում եմ, որ պե­տա­կան թէ­զը պաշտ­պա­նող­նե­րը շա­րու­նա­կե­լու են նոյն ո­ճով։ ­Սա­կայն այս գիր­քը պատ­մու­թեան առն­չու­թեամբ ստեղ­ծո­ւած ա­մե­նա­կա­րե­ւոր ա­ղիւ­սակ­նե­րը ոչն­չաց­նում է։ ­Կար­ծում եմ կա­րիք կայ, որ պաշ­տօ­նա­կան դիր­քո­րոշ­ման կողմ­նա­կից­ներն ար­դէն այլ պատ­րո­ւակ­ներ գտնեն։
Ես ու­րիշ ակն­կա­լիք­ներ ու­նեմ։ Ակն­կա­լում եմ, որ հա­յե­րից նե­րո­ղու­թիւն խնդրեն։ Ակն­կա­լում եմ, որ մին­չեւ այ­սօր այս յու­շագ­րու­թիւն­նե­րի եւ հե­ռագ­րե­րի վրայ հիմ­նո­ւե­լով հա­յե­րին հնա­րա­ւոր ա­մէն կերպ հայ­հո­յող­նե­րը հա­յե­րից նե­րո­ղու­թիւն խնդրեն։ ­Կար­ծում եմ սա պա­հան­ջե­լու ի­րա­ւունք ու­նենք։
Ինչ­պէս գրքումս եմ նշել՝ ո՛չ Ան­տո­նեա­նի, ո՛չ էլ մէկ այլ հա­յի կող­մից կեղ­ծո­ւած ո­չինչ կայ։ Ան­տո­նեա­նը հրա­տա­րա­կել է այն, ինչ ի­րեն տրո­ւել է, այն էլ ոչ ամ­բող­ջու­թեամբ։ Ա՛յս է պատ­ճա­ռը, որ 1983 թո­ւա­կա­նից մին­չեւ օրս այդ գիր­քը հիմք ըն­դու­նե­լով՝ հա­յե­րի դէմ ա­տե­լու­թիւն տա­րա­ծող, նրանց հայ­հո­յող բո­լո­րից ակն­կա­լում եմ հա­յե­րից նե­րո­ղու­թիւն խնդրել։
Ա­սեմ, որ ինքս չեմ պատ­րաստ­ւում այս հար­ցը քննար­կե­լու հա­յե­րից նե­րո­ղու­թիւն չխնդրող ոե­ւէ մէ­կի հետ։

ՎԱՐԴԱՆ ԷՍՏՈՒԿԵԱՆ - «Ա­կօս»