­altՎեր­ջերս ռու­սա­կան RT ա­րա­բա­լե­զու հա­ղորդ­ման ժա­մա­նակ հրա­ւի­րո­ւել էր գե­նե­րալ-լէյ­տե­նանտ ­Նո­րատ ­Տէր-Գրի­գո­րեան­ցը: ­Հար­ցազ­րոյ­ցը, կար­ծում եմ, հե­տաքրք­րա­կան է իր տե­սա­կով, քա­նի որ նա խօ­սում էր մի շարք հար­ցե­րից, ո­րոնց մա­սին ա­ղա­ղա­կում եմ ար­դէն քսան տա­րուց ա­ւե­լի: ­Գե­նե­րալ ­Նո­րատ

­Տէր-Գ­րի­գո­րեան­ցը պատ­մում է Ար­ցա­խեան պա­տե­րազ­մի կա­րե­ւոր դրո­ւագ­նե­րի մա­սին, ուս­տի հե­տաքր­քիր կը լի­նէր, որ­պէս­զի պրո­ֆե­սիո­նալ (ար­հես­տա­վարժ) թարգ­մա­նիչ­նե­րը սղագ­րէին հար­ցազ­րոյ­ցը ամ­բող­ջու­թեամբ: Այն­պէս որ այս յօդուա­ծում միայն կը ներ­կա­յաց­նեմ հար­ցազ­րոյ­ցի վեր­ջին հա­տո­ւա­ծը, որ­տեղ եւ թաք­նուած են գաղտ­նիք­նե­րըը, չնա­յած «­Սուր­հան­դակ» կայ­քում բազ­միցս նշուել է այդ գաղտ­նիք­նե­րի մա­սին, ո­րից հա­սա­րա­կու­թեան լայն զան­գո­ւա­ծը ան­տե­ղեակ է: ­Նախ յի­շեց­նեմ միայն, որ այս կայ­քի մէջ կա­րող էք գտնել «Ա­ղա­ղա­կող պատ­մու­թիւն եւ ա­պա­հով ­Հա­յաս­տան» յօդուա­ծը, ուր, կար­ծում եմ, հաս­կա­նա­լի եւ պարզ ներ­կա­յա­ցո­ւած են մեր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի գա­ղա­փա­րա­կան մօ­տե­ցում­նե­րը Ար­ցա­խեան պա­տե­րազ­մին եւ ­Հա­յաս­տա­նի պե­տու­թեան կա­ռուց­մա­նը:

Այս­պի­սով՝ ­Նո­րատ ­Տէր-Գ­րի­գո­րեան­ցի հար­ցազ­րոյ­ցի հե­տե­ւեալ մա­սը ներ­կա­յաց­նում եմ ըն­թեր­ցո­ղին:

­Գե­նե­րա­լը պատ­մում է, որ Ար­ցա­խեան պա­տե­րազ­մում շատ ժա­մա­նակ մեր կա­մա­ւո­րա­կան տղա­նե­րը մարտն­չում էին ա­ռանց մի կտոր հաց դնե­լու բե­րան­նե­րը: Ա­զա­տա­մար­տիկ­նե­րը շատ ժա­մա­նակ ան­գամ մարտն­չել են ա­ռանց հաց եւ ջրի, իսկ նա տղա­նե­րի հետ միա­սին անց է կաց­րել դժո­ւա­րին օ­րեր, թոյլ չտա­լով ի­րեն շքե­ղու­թիւն­ներ, քա­նի որ ին­քը հա­մա­րել է ան­բա­րո­յա­կա­նու­թիւն՝ կա­մա­ւոր­նե­րից թա­քուն վա­յե­լել խնջոյ­քի սե­ղան­նե­րը: (Չ­նա­յած որ մեր «գե­նե­րալ­նե­րից» շա­տե­րը ճա­կատ էին գնա­ցել միայն ու­տուշ-խմու­շի...)։ ­Գե­նե­րա­լի ա­սե­լով՝ չնա­յած այն բա­նին, որ մեր կա­մա­ւոր­նե­րը սնւում էին վատ, սա­կայն նրանց մար­տա­կան ո­գին շատ բարձր էր, ան­գամ մի կտոր պա­տա­ռը նրանք կի­սում էին ի­րար մէջ, դա նրանց ա­ւե­լի էր հա­մախմ­բում: ­Միաս­նու­թիւ­նը, խի­զա­խու­թիւ­նը անն­կա­րագ­րե­լի էին, քա­նի որ նրանք պատ­րաստ էին ա­նե­րե­ւա­կա­յե­լի հե­րո­սու­թիւն­ներ գոր­ծե­լու:

Ար­ցա­խեան պա­տե­րազ­մը հա­յե­րի հա­մար գո­յա­մար­տի պա­տե­րազմ էր, իսկ ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար՝ նո­ւա­ճո­ղա­կան, այդ էր տար­բե­րու­թիւ­նը, որ մեր ա­զա­տա­մար­տիկ­նե­րը ինք­նա­զո­հա­բե­րու­թեամբ էին կռւում:

­Գե­նե­րա­լը յի­շեց­նում է, որ Ար­ցա­խեան պա­տե­րազ­մը ա­ւար­տո­ւեց ­Բիշ­քե­կում ստո­րագ­րո­ւած «խայ­տա­ռակ զի­նա­դա­դա­րի» պայ­մա­նագ­րով, ո­րը ա­մե­նա­մեծ դա­ւա­ճա­նու­թիւնն էր, եւ հէնց դրա պատ­ճա­ռով էլ դար­ձաւ իր եւ Հ.Հ. ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վար­նե­րի (պա­րագ­լուխ­նե­րի) մի­ջեւ լուրջ ան­հա­մա­ձայ­նու­թեան պատ­ճառ: ­Նա վի­րա­ւո­րո­ւած վե­րա­դառ­նում է ­Մոս­կո­ւա: Չ­նա­յած ­Լե­ւոն ­ՏէրՊետ­րո­սեա­նը ան­ձամբ է գնում ­Մոս­կո­ւա եւ գե­նե­րա­լին հա­մո­զում, որ­պէս­զի վե­րա­դառ­նայ ­Հա­յաս­տան, սա­կայն գե­նե­րա­լը մեր­ժում է՝ տե­ղեակ լի­նե­լով, որ կա­տա­րո­ւած դա­ւա­ճա­նու­թիւ­նը կա­տա­րո­ւել է բարձ­րա­գոյն ղե­կա­վար­նե­րի մեղ­քով:

­Գե­նե­րա­լը իր հար­ցազ­րոյ­ցում նշում է ­Բիշ­քե­կի (1994ի ­Մա­յի­սի 5ին) զի­նա­դա­դա­րի մա­սին, որ յաղ­թա­նա­կած պե­տու­թեա­նը վա­յել չէր ստո­րագ­րել այդ­պի­սի խայ­տա­ռակ մի զի­նա­դա­դար, ո­րը չէր բխում հայ ժո­ղովր­դի եւ հայ­կա­կան պե­տու­թեան շա­հե­րից: Այն, որ պե­տա­կան այ­րե­րը մո­ռա­ցել էին ժո­ղովր­դի եւ պե­տու­թեան մա­սին, զբա­ղո­ւած էին միայն սե­փա­կան շա­հե­րով: ­Հէնց այդ իշ­խա­նա­կալ «է­լի­տա»ն (վեր­նա­խաւ) էր, որ ի­րեն թոյլ էր տա­լիս ա­մէն ինչ, բա­ցի ազ­գան­պաստ գոր­ծից:

­Գե­նե­րա­լի ա­սե­լով՝ Ար­ցա­խեան պա­տե­րազ­մի նո­ւի­րեալ կա­մա­ւոր­նե­րը, ով­քեր յաղ­թե­ցին պա­տե­րազ­մը, հէնց այդ իշ­խա­նա­ւոր­նե­րի կող­մից մնա­ցին ան­տե­սո­ւած՝ լու­սանց­քից դուրս: Ն­րանց ա­րած ինք­նա­զո­հա­բե­րու­թիւ­նը մո­ռա­ցուեց ա­նի­ջա­պէս: Հ.Հ. իշ­խա­նա­ւոր­նե­րը չցան­կա­ցան այդ տղա­նե­րին ընդգրկել բա­նա­կում եւ ու­ժա­յին կա­ռոյց­նե­րում, որ­պէս­զի օգ­տա­գոր­ծէին նրանց գի­տե­լիք­նե­րը եւ հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րը: Իսկ մար­դիկ, ո­րոնք պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նստած էին տա­քուկ ա­ռանձ­նա­սե­նեակ­նե­րում, ա­ռաջ գնա­ցին եւ ան­տե­սե­ցին այդ ազ­նիւ տղա­նե­րի հե­րո­սու­թիւն­նե­րը եւ անձ­նա­զո­հու­թիւ­նը: ­Հէնց այդ ա­ռանձ­նա­սե­նեակ­նե­րում նստած տա­կանք­ներն էլ ստո­րագ­րե­ցին ­Բիշ­քե­կի խայ­տա­ռակ զի­նա­դա­դա­րը, ո­րը ի­րե­նից ո­չինչ չէր ներ­կա­յաց­նում:

­Գե­նե­րա­լը յի­շում է Երկ­րորդ ­Հա­մաշ­խար­հա­յին ­Պա­տե­րազ­մը, երբ մար­շալ ­Ժու­կո­վը ֆա­շիս­տա­կան ­Գեր­մա­նիա­յին պար­տադ­րեց ստո­րագ­րել կա­պի­տու­լա­ցիա­յի (անձ­նա­տո­ւու­թեան) պայ­մա­նա­գի­րը՝ յստակ նշե­լով ­Սո­վե­տա­կան ­Միու­թեան պա­հանջ­նե­րը, ո­րում ­Գեր­մա­նիան պար­տա­ւոր­ւում էր կա­տա­րել։

1994 թո­ւա­կա­նին ­Բիշ­քե­կեան խայ­տա­ռակ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­ցին մար­դիկ, ո­րոնք ընդ­հան­րա­պէս չէին հաս­կա­նում քա­ղա­քա­կան կամ ռազ­մա­կան գոր­ծից, նրանք չգի­տէին, թէ ի՞նչ է նշա­նա­կում ստրա­տե­գիա (ռազ­մա­վա­րու­թիւն):

­Բիշ­քե­կի զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը՝ դա ա­ւա­զին գրո­ւած պայ­մա­նա­ւո­րո­ւա­ծու­թիւն էր, մի բան, ո­րը ի­րե­նից ո­չինչ չէր ներ­կա­յաց­նում, դա ոչ միայն խայ­տա­ռակ պայ­մա­նա­գիր էր, այ­լեւ խեղ­կա­տա­կու­թիւն եւ ա­պու­շու­թիւն, չկար ոչ մի պար­տա­ւո­րո­ւա­ծու­թիւն կամ ե­րաշ­խիք, քա­նի որ հէնց յա­ջորդ օ­րը կա­րող էր վերսկ­սել պա­տե­րազ­մը:

Այն, որ այդ պայ­մա­նագ­րի մէջ չճշդո­ւեց ոչ մի յստակ սահ­մա­նա­գիծ եւ Ադր­բե­ջա­նին չպար­տադ­րո­ւեց ճա­նա­չել ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի ­Հան­րա­պե­տու­թեան ան­կա­խու­թիւ­նը:

Այս նշո­ւած ե­րեք գոր­ծօն­նե­րի հե­տե­ւան­քը ա­ղէ­տա­լի է:

Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը ա­մէն տա­րի 3 մի­լիարդ դո­լար է յատ­կաց­նում վե­րա­զի­նե­լու ու ար­դիա­կա­նաց­նե­լու իր բա­նա­կը:

Ա­մէն օր եւ ա­մէն տեղ նա կրկնում է, որ ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղը դա Ադր­բե­ջա­նի ան­բա­ժան մասն է, եւ հա­յե­րը պար­տա­ւոր են հե­ռա­նա­լու այն­տե­ղից եւ որ պա­տե­րազ­մը ան­խո­ւաս­փե­լի է: Իլ­համ Ա­լիե­ւը ցան­կա­ցած վայր­կեան կա­րող է խախ­տել զի­նա­դա­դա­րի ռե­ժի­մը (դրու­թիւ­նը), քա­նի որ դա հէնց ­Բիշ­քե­կեան խայ­տա­ռա­կու­թեան մեղ­քով է:

Ա­մէն օր շփման գծում զոհ­ւում են զինուոր­ներ: ­Մի­ջազ­գա­յին օ­րէն­քի հա­մա­ձայն՝ Ադր­բե­ջա­նը պէտք է ու­նե­նայ 250 տանկ (հրա­սայլ), սա­կայն ի­րենք ու­նեն 450 տանկ: Ադր­բե­ջա­նը տա­րե­կան ­Հա­յաս­տա­նի ողջ բիւ­ջէից ա­ւե­լի գու­մար է ծախ­սում վե­րա­զի­նե­լու իր բա­նա­կը: Այդ զի­նա­դա­դա­րը մի գլխա­ցա­ւանք է, քա­նի որ դա նման է ծխա­ցող հրա­բու­խի, դա ցան­կա­ցած պա­հին կա­րող է ժայթ­քել:

­Յի­շեց­նեմ, որ ­Բիշ­քե­կեան ար­ձա­նագ­րու­թիւ­նը ստո­րագ­րո­ւել է 1994ի ­Մա­յի­սի 5ին, ­Ղըրղզս­տա­նի մայ­րա­քա­ղաք ­Բիշ­քե­կում, Ա.Պ.Հ. ­Միջ-խորհր­դա­րա­նա­կան ­Վե­հա­ժո­ղո­վի, ­Ղըրղզս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան խորհր­դա­րա­նի, Ռ.Դ. ­Դաշ­նա­յին ­Ժո­ղո­վի եւ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թեան նա­խա­ձեռ­նու­թեամբ կա­յա­ցած՝ Հ.Հ. Գ.Խ.ի նա­խա­գահ Բ. Ա­րաք­ցեա­նի, Ադր­բե­ջա­նի ­Միլ­լի ­Մէջ­լի­սի փոխ-նա­խա­գահ Ա. ­Ջա­լի­լո­վի եւ Լ.Ղ.Հ. Գ.Խ.ի նա­խա­գահ Կ. ­Բա­բու­րեա­նի գլխա­ւո­րած պա­տո­ւի­րա­կու­թիւն­նե­րի հան­դիպ­ման ար­դիւն­քում:

­Գե­նե­րալ ­Նո­րատ ­Տէր Գ­րի­գո­րեան­ցը հե­ռա­ցել էր ­Հա­յաս­տա­նից ­Վազ­գէն ­Սարգ­սեա­նի պատ­ճա­ռով, քա­նի որ այդ ժա­մա­նակ ­Հա­յաս­տա­նում նա էր ռազ­մա­կան «է­լի­տա»ի կնքա­հայ­րը:

ՎԱՐԴԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Աս­պա­րէզ»