Print
Category: Հարցազրոյցներ

Ա­րեւմ­տեան Հա­յաս­տան ա­սե­լիս՝ հա­յե­րիս մե­ծա­մաս­նու­թիւ­նը պատ­կե­րաց­նում է մի ե­րա­զա­յին վայր, կո­րու­սեալ հայ­րե­նիք, ո­րը պէտք է յետ բե­րել: Ք­չե­րը գի­տեն, թէ ով­քե՞ր են ներ­կա­յումս բնակ­ւում Հա­յաս­տա­նի այդ մա­սում եւ ին­չո՞վ են զբաղ­ւում: Սա­կայն ա­ւե­լի քան ի­րա­կան է այն, որ Ա­րեւմ­տեան Հա­

յաս­տա­նում դե­ռեւս շա­րու­նա­կում են ապ­րել հա­յեր, ո­րոնց ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին հա­զո­ւա­դէպ է յի­շա­տակ­ւում: Լ­րագ­րող Սո­ֆիա Յա­կո­բեա­նի ու­շադ­րու­թիւ­նից չեն վրի­պել այս խնդիր­նե­րը: Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նում նրա փնտռտուք­նե­րի ար­դիւն­քում էլ ծնո­ւել է մի շար­ժան­կա­րի ժա­պա­ւէն՝ «­Հա­յե­րէն չըմ գի­նը», որ­տեղ ներ­կա­յա­ցո­ւած է հայ մար­դու ա­ռօ­րեան Սա­սու­նի լեռ­նա­յին գիւ­ղե­րում: Սո­ֆիա Յա­կո­բեան սի­րով կի­սո­ւեց Սա­սու­նի եւ տե­ղի հա­յե­րի մա­սին ո­րոշ տե­ղե­կու­թիւն­նե­րով, իսկ շար­ժան­կա­րը YouTubeում կը լի­նի օ­րերս:

Ինչ­պէ՞ս ծնո­ւեց «­Հա­յե­րէն չըմ գի­նը» ժա­պա­ւէ­նի գա­ղա­փա­րը:

Սա­սուն ա­ռա­ջին ան­գամ ցան­կա­ցայ գնալ պար­զա­պէս ո­րով­հե­տեւ պա­պի­կիս գիւղն էլ է Սա­սու­նում: Բայց, որ­պէս լրագ­րող, հան­դի­պե­լով ինձ հա­մար չա­փա­զանց հե­տաքր­քիր կեր­պար­նե­րի, պատ­մու­թիւն­նե­րի, չէի կա­րող ան­տար­բեր անց­նել: Ցան­կա­ցայ ա­ւե­լի մօ­տի­կից ճա­նա­չել դե­ռեւս այն­տեղ ապ­րող հա­յե­րին: Ոչ ո­քի հա­մար էլ գաղտ­նիք չէ, որ Ա­րեւմ­տեան Հայս­տա­նում դեռ կան հա­յեր: Դուրս գանք այդ շրջա­նա­կից: Վա­ղուց ժա­մա­նակն է, որ­պէս­զի դա­դա­րենք նրանց վե­րա­բե­րո­ւել որ­պէս ինչ-որ ե­զա­կի նմոյշ կամ Ցե­ղաս­պա­նու­թեան խորհր­դա­նիշ: Ինձ հե­տաքր­քիր էին ճա­կա­տագ­րե­րը, իւ­րա­յատ­կու­թիւն­նե­րը, նրանց դի­մադ­րու­թիւ­նը… Այդ­պէս ա­ռա­ջի­նին յա­ջոր­դեց երկ­րորդ ճա­նա­պար­հոր­դու­թիւ­նը, եր­րոր­դը եւ այդ­պէս շա­րու­նակ….

Ժա­պա­ւէ­նը պրո­ֆէ­սիո­նալ (ար­հես­տա­վար­ժա­կան) չէ: Որ­պէս լրագ­րող գրա­ռում­նե­րին կից լու­սան­կար­նե­րի շարք էի պատ­րաս­տում ան­ցեալ տա­րի Սա­սու­նում: Սա­կայն ըն­թաց­քում ե­ղան դրո­ւագ­ներ, ո­րոնք պէտք է փո­խան­ցել տե­սան­կա­րա­հան­ման մի­ջո­ցով… Կեան­քումս ա­ռա­ջին ան­գամ սկսե­ցի վի­տէօ նկա­րել, պար­զա­պէս ար­խի­ւի հա­մար: Սա­կայն երբ Ե­րե­ւան ե­կայ, վե­րա­նա­յե­ցի, հաս­կա­ցայ, որ մեղք գոր­ծած կը լի­նեմ, ե­թէ քնեց­նեմ այդ նիւ­թը. պէտք էր փո­խան­ցել, պատ­մել: Ո­րոշ զու­գա­հեռ­ներ անց­կաց­րե­ցինք Հա­յաս­տա­նի սա­սուն­ցի­նե­րի հետ նաեւ:

Շա­բաթ­նե­րով ապ­րե­լով նրանց հետ՝ հաս­կա­ցայ մի բան: Մենք՝ հա­յերս, պէտք է նախ մեր մէջ փնտռենք մեր բու­ժու­մը: Այս ժա­պա­ւէ­նը հայ-թրքա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րի մա­սին չէ, հա­յե­րի եւ հա­յե­րի յա­րա­բե­րու­թիւն­նե­րի մա­սին է: Մի ան­գամ ըն­կեր­ներցս մէ­կին ա­սա­ցի.- «դէ որ լսում ենք էս­պէս գաղ­թե­ցինք, էս­պէս ե­կանք, սա էլ նրանք են, ում բախ­տը չբե­րեց …­ ով­քեր չե­կան չհա­սան»: Նա էլ ա­սաց.- «­Դա դեռ հարց է՝ ում բախտն է բե­րել է»: Ի­րա­կա­նում մի բան հաս­կա­ցայ, մենք պահ­պա­նել ենք մեր կրօ­նը, լե­զուն, սա­կայն բո­լո­րիս պա­պե­րը մա­հա­ցել են հայ­րե­նի­քի կա­րօ­տով: Մինչ­դեռ նրանք կորցրել են մշա­կոյթ, յա­ճախ կրօն եւ լե­զու, բայց նրանց բո­լո­րի պա­պե­րը թա­ղո­ւած են հէնց այդ հո­ղում, որ տե­ղի մա­սին մենք այդ­քան ե­րա­զել ենք: Ի­րա­կա­նում եր­կու կողմն էլ «կի­սատ է»: Ն­րանք ու­նեն այն, ինչ չու­նենք մենք, մենք ու­նենք այն, ին­չը չու­նեն նրանք: Այս եր­կու կող­մե­րը միա­ւո­րո­ւե­լու դէպ­քում կա­րող ենք բու­ժո­ւել՝ ի­րար լրաց­նե­լով: Ժա­պա­ւէ­նի հիմ­քում այս միտքն է ըն­կած:

Ինչ­քա­նո՞վ են տար­բեր բնա­կա­վայ­րե­րում ապ­րող հա­յե­րը տար­բեր­ւում ի­րենց կեն­ցա­ղով, մտա­ծե­լա­կեր­պով, սո­վո­րոյթ­նե­րով:

Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նում Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ հայ­կա­կան բնակ­չու­թան բե­կոր­նե­րը սփռո­ւած են ե­ղել գրե­թէ երկ­րի ամ­բողջ տա­րած­քով. մահ­մե­դա­կան­նե­րի կող­մից կնու­թեան առ­նո­ւած կա­նայք, որ­պէս ստրուկ գնո­ւած որ­բեր եւ ան­գամ ամ­բող­ջա­կան տոհ­մեր: Հե­տա­գայ կեան­քի զար­գա­ցում­ներն, ան­շուշտ, կա­պո­ւած էին տե­ղան­քի եւ մի շարք այլ գոր­ծօն­նե­րի հետ:

Բ­նա­կա­նա­բար, շատ քիչ տա­րածք­նե­րում հա­յե­րին յա­ջո­ղո­ւեց ա­ռա­ջի­կայ եր­կու-ե­րեք տաս­նա­մեա­կում ամ­բող­ջու­թեամբ չձու­լո­ւել քրդե­րի, թուր­քե­րի կամ ա­րաբ­նե­րի հետ: Օ­րի­նակ՝ Էրզը­րու­մում կա­րող ենք գտնել բազ­մա­թիւ ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ու­նեն հայ տատ, բայց միայն այդ­քա­նը: Ին­չո՞ւ: Էրզ­րու­մի տա­րած­քը, նրա բնակ­չու­թիւ­նը եւ այն հան­գա­ման­քը, որ այդ տա­րած­քում տղա­մարդ­կանց մեծ մա­սը ոչն­չա­ցո­ւած էր ու մնա­ցել էին միայն ան­պաշտ­պան կա­նայք ու որ­բե­րը, թոյլ չէին տա­լիս, որ­պէս­զի հայ­կա­կան տար­րը շա­րու­նա­կի ապ­րել տո­ւեալ տա­րած­քում:

Մինչ­դեռ, օ­րի­նակ, Դեր­սի­մում զա­զա բնակ­չու­թեանշ­նոր­հիւ, ո­րոնք ա­լե­ւի­ներ են եւ շատ սերտ կա­պե­րով են կա­պո­ւած հա­յե­րի հետ, պաշտ­պա­նել ու թաքց­րել են հա­զա­րա­ւոր հա­յե­րի:

Պահ­պա­նո­ւել եւ բազ­մա­նալ հիմ­նա­կա­նում յա­ջո­ղո­ւեց ամ­բող­ջա­կան տոհ­մե­րով իս­լա­մա­ցած եւ միւս իս­լա­մա­ցած հա­յե­րի հետ ա­մուս­նու­թիւն­ներ կազ­մա­կեր­պող խմբե­րին: Այս ի­րա­վի­ճա­կը շատ յա­տուկ էր հէնց Սա­սու­նին, որ­տե­ղի լեռ­նա­յին ա­նա­ռիկ դիր­քը թոյլ էր տա­լիս բարձ­րա­դիր լեռ­նա­յին գիւ­ղե­րում ծպտեալ կեանք վա­րել ու մի­մեանց մէջ պահ­պա­նել ա­ւան­դոյթ­նե­րը:

Այս­տեղ շատ մեծ դեր է խա­ղա­ցել զի­նո­ւած ինք­նա­պաշտ­պա­նու­թիւ­նը: Թէեւ այն կա­րո­ղա­ցան կոտ­րել, բայց այն չէր կա­րող ա­պար­դիւն անց­նել:

Զէյ­թու­նի օ­րի­նա­կը նոյն­պէս ցոյց է տա­լիս, որ այն տա­րածք­նե­րում, որ­տեղ կա­րո­ղա­ցել են դի­մադ­րել, հայ­կա­կան տար­րը քիչ թէ շատ պահ­պա­նո­ւել է:

Զի­նո­ւած ինք­նա­պաշտ­պա­նու­թիւ­նից յե­տոյ այն սա­սուն­ցի­նե­րը, ո­րոնք չգաղ­թե­ցին, եր­կար ժա­մա­նակ մնա­ցին պատս­պա­րո­ւած լեռ­նե­րում կամ մնա­ցին թաք­նո­ւած ի­րենց պաշտ­պա­նող կամ հա­յե­րին որ­պէս ստրուկ գնած քրդա­կան ու ա­րա­բա­կան ա­շի­րէթ­նե­րում, եւ միայն 1920ա­կան­նե­րի երկ­րորդ կէ­սին դուրս ե­կան, սկսե­ցին նոր տներ կա­ռու­ցել: 90 տո­կո­սը ի­րենց գիւ­ղե­րում չեն մնա­ցել, այլ տե­ղա­փո­խո­ւել են այն վայ­րե­րը, որ­տեղ ա­ւե­լի ա­պա­հով էր թաք­նո­ւել ու պաշտ­պա­նո­ւել:

Պա­տա­հա­կան չէ, որ այ­սօր Սա­սու­նի այն գիւ­ղե­րը, որ­տեղ դեռ հա­յեր են ապ­րում, Սա­սու­նի ա­մե­նաա­նա­ռիկ, բարձ­րա­դիր գիւ­ղերն են, հիմ­նա­կա­նում Մա­րա­թուկ լե­րան ստո­րո­տին, որ­տեղ­մինչ օրս ան­գամ մե­քե­նա­յի ճա­նա­պարհ չկայ:

Ի դէպ, այս տա­րած­քի հա­յե­րը, ի սկզբա­նէ ձե­ւա­կան ըն­դու­նե­լով իս­լա­մը, հե­տա­գա­յում դեռ եր­կար տա­րի­ներ կա­րո­ղա­ցել են պահ­պա­նել քրիս­տո­նէա­կան ա­ւան­դոյթ­նե­րը: Սա­սու­նի հա­յե­րը Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից միայն 60-70 տա­րի անց, 1970-80ա­կան­նե­րին, նոր ճնշում­նե­րի են­թար­կո­ւե­լով են կա՛մ գաղ­թել գիւ­ղե­րից մեծ քա­ղաք­ներ, կա՛մ պար­տադ­րա­բար ըն­դու­նել իս­լա­մը: Այ­սօր այն մահ­մե­տա­կան հա­յե­րը, ո­րոնց կը հան­դի­պէք Սա­սու­նում, ա­մե­նա­շա­տը 30-40 տա­րո­ւայ իս­լա­մա­ցած­ներ են եւ ու­նեն բազ­մա­թիւ քրիս­տո­նեայ ազ­գա­կան­ներ Թուր­քիա­յի այլ քա­ղաք­նե­րում, հիմն­կա­նում՝ Պո­լիս:

Ի՞նչ խնդիր­նե­րի ա­ռաջ են կանգ­նել եւ կանգ­նում են Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նում ապ­րող հա­յե­րը Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ:

Դ­րանք բազ­մա­թիւ էին՝ կրօ­նա­կա­նից մին­չեւ սո­ցիա­լա­կան (հա­սա­րա­կա­կան): Այ­սօր, օ­րի­նակ, ըն­դա­մէ­նը մէկ ա­միս ա­ռաջ Սա­սու­նի Կո­մէկ գիւ­ղում վեր­ջա­պէս աս­ֆալ­տա­պա­տում էին ի­րա­կա­նաց­նում, սա­կայն ամ­բողջ գիւ­ղում միայն մէկ թա­ղա­մաս էին բաց թո­ղել՝ հայ­կա­կա­նը: Այդ գիւ­ղում դեռ 3 քրիս­տո­նեայ ըն­տա­նիք է բնակ­ւում, նրանց տան ճա­նա­պար­հը ա­ռանձ­նա­ցո­ւած է, տար­րա­կան պայ­ման­ներ չկան: Ե­րե­խա­նե­րը ժայ­ռե­րի մի­ջով են դպրոց գնում: Ն­րանց հա­մար այ­սօր ա­ռաջ­նա­յի­նը կրթու­թեան եւ մկրտու­թեան հար­ցերն են:

Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նի տա­րած­քում ընդ­հան­րա­պէս չեն գոր­ծում հայ­կա­կան դպրոց­ներ 1915թ­.ից ի վեր: Մին­չեւ 1960ա­կան­նե­րը Մար­տի­նում եւ Տիգ­րա­նա­կեր­տում դեռ գոր­ծող ե­կե­ղե­ցի­նե­րից քա­հա­նա­ներ էին գա­լիս Սա­սու­նի գիւ­ղե­րը, պսակ եւ կնունք ի­րա­կա­նաց­նում: 1970ա­կան­նե­րից, տե­ղի մահ­մե­տա­կան­նե­րի կրօ­նա­կան ճնշում­նե­րի հե­տե­ւան­քով՝ վի­ճա­կը լա­րո­ւեց, իսկ 1980 թ­.ի զի­նո­ւո­րա­կան յե­ղաշր­ջու­մից յե­տոյ սկսեց իս­լա­մաց­ման նոր ա­լի­քը: Սա­սու­նում մօտ 7-8000 հա­յեր փրկո­ւել են Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ, այ­սօր նրանց սե­րունդ­նե­րը 50.000ը անց­նում են: Գի­տակ­ցա­բար 10 ե­րե­խա­յից պա­կաս չէին ու­նե­նում:

Սա­կայն պատ­կե­րաց­րէք, որ այ­սօր այս մարդ­կանց միայն մօտ 30 տո­կոսն է մնա­ցել Սա­սու­նում, մնա­ցա­ծը Պո­լիս են գաղ­թել հիմ­նա­կա­նում: Պատ­ճառ­նե­րը նոյնն էին՝ հայ­կա­կան կրթօ­ջախ­նե­րի բա­ցա­կա­յու­թիւ­նը գիւ­ղում, ե­կե­ղե­ցի, կրօ­նա­կան ա­ռաջ­նորդ չու­նե­նա­լու հար­ցե­րը, նաեւ շատ մեծ խնդիր են ու­նե­ցել աղ­ջիկ­նե­րին քրդե­րից եւ ա­րաբ­նե­րից փրկե­լու:

Սա­սու­նում հայ աղ­ջիկ­նե­րին 10-12 տա­րե­կա­նում ա­մուս­նաց­րել են, տո­ւել մէկ այլ հայ ըն­տա­նի­քին հարս, քա­նի որ ե­թէ հաս­նէր 14-15 տա­րե­կա­նի, մահ­մե­տա­կան­նե­րը կ’ա­ռե­ւան­գէին: Նաեւ ա­մու­սի­նը մա­հա­ցած հայ կա­նայք ստի­պո­ւած ա­մուս­նա­ցել են ա­մուս­նու եղ­բայր­նե­րից մէ­կի՝ հիմ­նա­կա­նում ա­ւա­գի հետ, քա­նի որ այ­րի հայ կի­նը հա­մար­ւում էր քրդի «բա­ժին»:

Սա­կայն ա­մե­նա­ծան­րը նրանց հա­մար ե­ղել են հայ­կա­կան գե­րեզ­ման­նե­րի վրայ յար­ձա­կում­ներն ու ի­րենց մե­ծե­րին քրիս­տո­նէա­կան ա­ւան­դոյթ­նե­րով թա­ղե­լու ար­գելք­նե­րը:

Այ­սօր ե­րի­տա­սարդ­նե­րի մեծ մա­սը ար­տա­գաղ­թել է, գիւ­ղում մնում են ծե­րե­րը: Սա էլ է խնդիր, ե­րի­տա­սարդ­նե­րը գիւ­ղում չեն կա­րո­ղա­նում մնալ, իսկ մե­ծե­րը գիւ­ղը լքել չեն ու­զում: Ար­դիւն­քում ըն­տա­նիք­նե­րը պա­ռակտ­ւում են յա­ճախ:

1960-1980ա­կան­նե­րին ամ­բողջ Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նի տա­րած­քից՝ Սե­բաս­տիա­յից եւ Խար­բեր­դից հա­յե­րը գաղ­թե­ցին դէ­պի Պո­լիս:

Հարցազրոյց «Առաւօտ»