Մեր պատմահայրը Խորենացի իր հայոց պատմութեան երրորդ գիրքին մէջ հետեւեալ ձեւով կը պատմէ իր Եգիպտոս այցելութիւնը: «… Այսպիսի շրջագայութեամբ մտանք Եգիպտոս, այն հռչակուած աշխարհը, որ զերծ է անչափ ցրտից եւ տօթից՝ հեղեղներից եւ երաշտից, երկրի գեղեցիկ մասում զետեղուած լինելով, ամենատեսակ պտուղներով լիովին լցուած, անձեռագործ Նեղոսով պարսպատուած, որ ոչ միայն պահպանութիւն է տալիս, այլեւ ընդունակ է իրենից մատակարարելու բաւական կերակուր,

եւ ոռոգման միջոցով տնօրինում է երկրի չորութիւնը կամ խոնաւութիւնը՝ մշակութեան համար, եւ ինչ բան որ երկրումը չկայ, գետը հեշտութեամբ բերում է առատութիւն է սփռում՝ ինչպէս կղզու վրայ պատում է երկրի շուրջը եւ բոլոր տողերով հոսում է, 12 վտակի բաժանուելով: Այստեղ յարմարաւոր դիրքում շինուած է Մեծն Աղեքսանդրիա քաղաքը, ծովի մէջ, բարեխառն կլիմայով եւ շինուած է արհեստական լիճ (*), որի պատճառով բարեխառն օդ է շնչում, թէ այնտեղից, ուր լճի ջրերը դէպի ծովն են հոսում, եւ թէ ծովին մօտ տեղերից. այսպէս յաճախակի քամիներ են շնչում, ծովի կողմից՝ թեթեւ եւ լճի կողմից թանձր, որոնց խառնուրդը խիստ առողջարար է կեանքի համար»: (*) Արհեստական լիճը ճահճային լիճ էր Աղեքսանդրիոյ հարաւն ինկած, որ կոչւում էր հնումը Մարէստիս, իսկ այժմ Մարիուս,- Լճից եւ ծովից շնչող հողմերի յատկութիւնները Խորենացին առել է Փիլոնից:

Վերջերս, Անթիլիասի մէջ տեղի ունեցաւ դպրեվանքի ամավերջի հանդէսը, նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Զարեհ Ա. կաթողիկոսի: Ներկայ էին Լիբանանի թեմի առաջնորդը, պետական երեսփոխան Մ. Տ. Գալուստեան, Ազգ. Կեդր. վարչութեան անդամները, ազգային մարմիններու ներկայացուցիչներ եւ մեծ թիւով հրաւիրեալներ: Դպրեվանքի տեսուչ Գարեգին վրդ. Սարգիսեան կարդաց մանրամասն տեղեկագիր մը, որ խրախուսիչ տեղեկութիւններ կու տար դպրեվանքի ունեցած նուաճումներուն մասին: