Print
Category: Հայաստան-Արցախ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայոց բանակի կազմաւորման 22րդ տարեդարձին առիթով պարգեւներու արժանացան Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, հայոց բանակի սպաներ եւ զօրավարներ:

Պարգեւներ յանձնուեցան Հայաստանի նախագահին, անվտանգութեան խորհուրդին, Ազգային անվտանգութեան ծառայութեան, ոստիկանութեան, գլխաւոր դատախազութեան, արտակարգ իրավիճակներու նախարարութեան, արդարադատութեան նախարարութիւններուն կողմէ:
Նախարար Օհանեան այս պարգեւներուն արժանացաւ հայոց բանակի կայացման եւ մարտունակութեան բարձրացման աշխատանքներուն մէջ ունեցած նշանակալի աւանդին համար։
Նախարար Սէյրան Օհանեան շնորհաւորեց ներկաները՝ նշելով, որ բանակին տօնը ո՛չ միայն զինուորականներու օրն է, այլ, առաջին հերթին, ամբողջ հայութեան տօնը:
«Քսան տարի առաջ կնքուած յաղթական զինադադարը նուաճուեց հայ ժողովրդի համերաշխութեան, տոկունութեան, բազմաթիւ դժուարութիւններին ու տառապանքներին դիմակայելու, կամաւորների անօրինական նուիրման ու արիութեան, մէկը միւսին յաջորդող սխրանքների, բանակաշինութեան գործը ստանձնած անհատների իմաստութեան ու հեռատեսութեան շնորհիւ: Նրանցից իւրաքանչիւրն իր գործը արեց նուիրումով ու հաւատով, ոչ թէ չարածների համար պատճառաբանումներ ներկայացրեց, այլ վաղն սկսելիք գործն այսօր աւարտելու փաստարկներ եւ ապացոյցնեց բերեց, գնաց ու արեց:
Փառք ու պատիւ նրանց, մեր խոնարհումը նրանց պայծառ յիշատակին, ովքեր զոհուեցին մարտադաշտում, ովքեր խաղաղութեան տարիներին ընկան մեր յենակէտեր հակառակորդի հետախուզական խափանարար խմբերի մուտքն արգելելիս:
Փառք ու պատիւ նրանց, ովքեր լուռ, առանց օգնութիւն խնդրելու մինչեւ վերջ գնացին պատերազմի արահետներով, անհետ կորան ու թէ նրանցից ոչ մի լուր չունենք, բայց պահպանում ու սերունդներին ենք փոխանցում նրանց լուսաւոր յիշատակը:
Այդպէս յաղթեցինք, կռուելուն զուգընթաց բանակ ստեղծեցինք, զինադադարին յաջորդած քսան տա-րիների ընթացքում հզօրացրեցինք այն եւ այսօր հայկական բանակն արժանացել է ոչ միայն աշխարհի բանակների յարգանքին, այլեւ ի- րաւմամբ վաստակել է հայ ժողովրդի սէրն ու վստահութիւնը, քանի որ դրա հզօրութիւնը դարձել է ոչ միայն Հարաւային Կովկասում խաղաղութեան ու կայունութեան պահպանման խոշորագոյն երաշխիքներից մէկը, այլեւ հայ ժողովրդին ու հայ զինուորին վստահուել է խաղաղապահ առաքելութիւն իրականացնել արտաքին ու ներքին հակասութիւններից բզկտուող թէժ կէտերում, այսինքն՝ աշխարհը վստահում է մեզ:
Յունուարի 28ը ժամանակային շատ փոքր դադարով յաջորդում է Ամանորի ու Սուրբ ծննդեան տօներին եւ, բնականաբար, ակամայից վերյիշում ենք, թէ անցեալ 12 ամիսների ընթացքում ինչ ենք արել:
Փառք Աստծոյ, որ ամէն անգամ կարողանում ենք հպարտանալ ու բաց ճակատով նայել մեր մայրերին, քոյրերին, երեխաներին, քանի որ ամէն տարեմուտին պարզւում է, որ ժամանակն իզուր չենք կորցրել, հայկական բանակի տարեգրութեան մատեանում դատարկ էջեր չենք թողել, հզօրացրել ու ամրապնդել ենք սահմանների պաշտպանութիւնը, հարստացրել զինուորի ու սպայի գիտելիքները, կատարելագործել նրանց ունակութիւնները: Ու ամենակարեւորը հայ ժողովրդին պարգեւել ենք խաղաղութեան ու ստեղծարար աշխատանքի հնարաւորութեան եւս մէկ տարի: Արդէն 22րդ տարին: Դա է մեր ամենամեծ ձեռքբերումը, դրա հա- մար էլ հայկական բանակի օրը ոչ թէ զինուորականների մասնագիտա- կան տօնն է, այլ, առաջին հերթին, ողջ հայ ժողովրդի տօնն է: Մենք այս խաղաղութիւնը նուաճել ու պահպանում ենք Հայաստանի բոլոր ուժային կառոյցների աջակցութեամբ», հաստատեց Սէյրան Օհանեան: