Print
Category: Հայաստան-Արցախ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագիրով բանաստեղծուհի Սոնա Վան պարգեւատրուեցաւ Մովսէս Խորենացի մետալով՝ հայապահպանութեան գործին մէջ ներդրած աւանդի համար:

Այդ առիթով բանաստեղծուհին հիւրընկալուած էր Լոս Անճելըսի մէջ ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն, ուր ՀՀ գլխաւոր հիւպատոս Սերգէյ Սարգիսով անոր յանձնած է պետական բարձր պարգեւը: Հիւպատոսը ողջունած է Սոնա Վանի նախաձեռնութիւնը՝ յառաջիկային եօթ լեզուներով հրատարակել Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած ժողովածու:

Սոնա Վանը երախտագիտութիւն յայտնած է բարձր պարգեւին համար: Անոր խօսքով՝ պատուաբեր եւ պատասխանատու է պետական պարգեւի արժանանալ հայապահպանութեան համար, առաքելութիւն, որու կրողը դարձած է իր արուեստի միջոցով: “Ազգի ու պետութեան գոյութեան հիմքը լեզուն է, դրա պահպանութիւնը՝ սուրբ պարտականութիւն է”,- նշած է Սոնա Վան: Բանաստեղծուհին ՀՀ գլխաւոր հիւպատոսին նուիրած է իր ժողովածուներու նմուշները:
Սոնա Վան (Տէր-Յովհաննիսեան) ծնած է Երեւան: Մասնագիտութեամբ բժիշկ է: 1978 թուականէն կ’ապրի Քալիֆորնիա: Ամերիկեան համալսարանէն ներս ստացած է կլինիկական եւ հոգեւոր հոգեբանութեան մագիստրոսի կոչում: Հեղինակ է չորս բանաստեղծական ժողովածուի, որոնք թարգմանուած են եօթէ աւելի լեզուներով, արժանացած է Հայաստանի մշակոյթի նախարարութեան Ոսկէ մետալին, Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մետալին եւ այլ գրական մշակութային մրցանակներու: Իր մուտքը գրական աշխարհ եղած է «Փշրանքներ» գործով ապա՝ «Ես անուն չունեմ» ժողովածուի հրատարակումով։ Հետագային լոյս տեսած են նաեւ «Ես ձայն եմ լսում», ինչպէս եւ «Չառա անունով թռչունը» գիրքերը, որ կը հաստատեն, որ հեղինակը ստեղծագործական մեծ ներուժի ու կարողութեան տէր բանաստեղծ է: Արուեստագէտի հայեացքը կը թափանցէ տեսանելիի սահմաններէն անդին՝ երեւակայական աշխարհի մեջ ճշմարիտ հոգեվիճակներ ներմուծելով:

Սոնա Վանի յունարէն լեզուով կատարուած թարգմանութիւններ
Իր բանաստեղծութիւններու շարքի յունարէնի թարգմանութիւնը կատարած է Նանէ Կարապետեանը, որ Աթէնք կ'ապրի ներկայիս։ Նանէ Կարապետեանը բանասէր է, աւարտած է Երեւանի Պետական համալսարանի դասական բանասիրութեան բաժինը 1998ին։ 2002-2003 թուականներուն ան իր ուսումը շարունակեց Աթէնքի մէջ, «Յունարէն լեզու եւ մշակոյթ» ծրագրով: Ներկայիս կը զբաղի գրական թարգմանութիւններով՝ յոյն ընթերցողներուն ներկայացնելով հայ ժամանակակից եւ դասական գրողներու գործերը:


«Պապիս սպաննեց թուրքը, հօրս սպաննեց գերմանացին, 
որդուս սպաննեց ազերին, իսկ աղջիկս երէկ տղայ է ծնել»

Սոնա Վանի բանաստեղծական տաղանդը աշխարհի նորովի ընկալման ու վերարտադրման երգն է՝ մտայուզային նրբութիւններով ու խորքով։
Իր «Չարա անունով թռչունը» ժողովածուի թեմատիկ բովանդակութիւնը պատերազմի ահաւոր եղելութեան վրայ հիմնուած է։ Բանաստեղծուհին բառապատկերային հակադրութեամբ կը յստակացնէ պատերազմ երեւոյթի ամբողջ ողբերութիւնը։ Այլ արուեստագէտներ նկարագրելով Սոնա Վանի բանաստեղծական տաղանդը կ'ըսեն թէ Սոնա-Վան- պոետի մօտ բանաստեղծական ճանապարհը երակ մըն է, ուր կարելի է հասնիլ բառերու խորքերէն։ Գրողը աւելին է՝ օժտուած է գերմարդկային զգացումներով, եւ այդ իսկ պատճառով կը կարողանայ ստեղծել կեանքի կոչուող եւ արագօրէն ոչնչացուող կերպարներ։ Ան կը ստեղծէ գրականութիւն, որ պէտք է ծառայէ ժողովուրդին։
Գրողը ստեղծագործելով հայրենիքէն հեռու, իր մէջ մշտապէս կը կրէ հայրենիքը, մայրենի լեզուն։ Այդպէս է որ իր ստեղծագործութիւնները նման են տաք շնչառութեան։

Ստորեւ նմուշ մը՝ Սոնա Վանի գործերէն եւ անոնց յունարէնի թարգմանութենէն.-

«Մանուշակ»

Ես բախուեցի քեզ
կապոյտ յաւերժութիւն
ինչպէս մեղուն
մետաղական մանուշակին
ու փշրուեցի

չեմ մեղադրում ես ոչ ոքի
զգուշացուել էր ինձ հազար անգամ
ինքս էի ուզում
հասկանում ես
փորձարկել ցաւը մաշկիս վրայ

կորցնելու ենք միմեանց նորից
լաբիրինթոսի այս սառը
միջանցքներում
այս անգամ արդէն յաւերժօրէն

Συγκρούστηκα με σένα
γαλάζια αιωνιότητα
σαν μέλισσα
με την μεταλλική βιολέτα
και θρυμματίστηκα

δεν κατηγορώ κανέναν
χιλιάδες φορές είχα προειδοποιηθεί
εγώ το θέλησα
το καταλαβαίνεις
να δοκιμάσω τον πόνο

στο πετσί μου
θα ξαναχαθούμε
σ’ αυτούς τους κρύους διαδρόμους
του λαβυρίνθου
αυτή τη φορά για πάντα


Էկզոտիկ թռչուն

 

Յիշու՞մ ես ձմեռուայ
գիշերները կարճ
ու համբոյրներդ
գիշերներից երկար
մարմինս... յիշու՞մ ես
յախճապակէ տարա
լցուած դեղնակարմիր
քաղցր հիւթով
եւ քո լեզուն արագ թրթռացող
մաշկիս վրայ ինչպէս կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ
փոշին երազներիս մաշկիս վրայ
եւ թաւշէ թելերը թարթիչներիդ
կարճատեւ գիշերները ձմրան
յիշու՞մ ես
եւ ձեռքերը քո գիշերներից երկար

Θυμάσαι τις σύντομες
νύχτες του χειμώνα
και τα φιλιά σου
πιο διαρκή κι απ’ τις νύχτες;
το σώμα μου... θυμάσαι;
φαγεντιανό δοχείο
γεμάτο ωχροκόκκινο
γλυκό χυμό
και την γλώσσα σου γοργόφτερη
πάνω στο δέρμα μου σαν το κολιβρί -
το εξωτικό πουλί
τη σκόνη πάνω στο δέρμα των ονείρων μου
και τις βελούδινες κλωστές στα βλέφαρά σου
και τις σύντομες νύχτες του χειμώνα θυμάσαι;
και τα χέρια σου μακρύτερα κι απ’ τις νύχτες



քեզանից յետոյ

 

բանտախցի պէս
անիրական է թւում քաղաքը՝
իմ պատուհանից

 

ես
կռացել եմ
մի ծնկի վրայ
ու
պահել շունչս
ինչպէս վազողը՝
սուլոցից առաջ

 

միայն ձա՛յն տուր ինձ

 

 

μετά από σένα

η πόλη
σαν κελλί
φαίνεται πλασματική
κάλεσέ με και θα έρθω
έχω
γονατίσει
και
έτσι σκυμμένη
κρατώ την αναπνοή μου
σαν το δρομέα –
πριν το σφύριγμα
της  εκκίνησης
μόνο να με φωνάξεις