
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը կը տեղեկացնէ, որ 2013 թ. Մայիսի 8-9-ին Գերմանիայի Տորտմունտ քաղաքում տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը։
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Խորհրդի ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով՝ Սարինէ Աբրահամեան՝ Նիդերլանդներից։
Խորհրդի ժողովին մասնակցում էին 57 երկրների ընկերվարական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններ եւ երիտասարդական դաշտում աշխատող հասարակական կազմակերպութիւններ։ Ժողովը ունկնդրեց Միութեան նախագահութեան անցնող միամեայ նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցը։ Այնուհետ, ըստ օրակարգի, տեղի ունեցաւ քննարկում կանոնագրային որոշ կէտերի փոփոխման եւ անդամ միութիւնների կողմից ներկայացուած բանաձեւերի վերաբերեալ։ Ընդունուեցին բանաձեւերից որոշները, ինչպէս՝ անհաւասարութեան դէմ պայքարի անհրաժեշտութեան, աւելի լաւ աշխարհ ստեղծելու նպատակով միջազգային համերաշխութիւնը ամրապնդելու անհրաժեշտութեան եւ այլնի մասին։
Խորհրդի ժողովին յաջորդած երկու օրերի ընթացքում, Մայիսի 10-11, Տորտմունտ քաղաքի Ֆրէյդենբաում զբօսայգում, տեղի ունեցաւ Աշխատաւորների երիտասարդական փառատօն, որը կազմակերպել էր Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական կազմակերպութիւնը (Jusos)՝ Գերմանիայի Ընկերվարական երիտասարդներ - Ֆալկոնների համագործակցութեամբ։ Փառատօնին մասնակցում էին աւելի քան 3000 հոգի։ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչը մասնակցեց նաեւ փառատօնին։ Երկու օրերի ընթացքում տարբեր հարցերի կապակցութեամբ՝ աշխատաւորների իրաւունքների պաշտպանութիւն, բնապահպանութիւն եւ այլն, տեղի ունեցան քննարկումներ։
Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնը (Ը.Ե.Մ.Մ.) (International Union of Socialist Youth) Ընկերվար-Միջազգայնականին (Socialist International) ուղեկից միութիւն է։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ