Print
Category: Հայաստան-Արցախ

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի նիստին իբրեւ ՀՀ վարչապետի թեկնածու երաշխաւորուած է Տիգրան Սարգսեանը:

Ապրիլ 18-ի նիստի աւարտէն ետք լրագրողներու հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացուց ՀՀԿ մամուլի խօսնակ Էդուարդ Շարմազանով: «Նիստի ժամանակ միաձայն որոշուեց հաստատել ՀՀ նախագահի առաջարկը՝ վարչապետի պաշտօնում Տիգրան Սարգսեանի թեկնածութիւնը հաստատելու համար» կը յայտնէ Armenpress։

Շարմազանով վստահութիւն յայտնեց, որ յառաջիկայ տարիներուն Տիգրան Սարգսեան անթերի պիտի կատարէ իր պարտականութիւնները՝ օգտագործելով իր կուտակած փորձառութիւնն ու գիտելիքները:

«Եթէ մենք համոզուած չլինէինք, որ Տիգրան Սարգսեանն այն վարչապետն է, ով ի զօրու չի լինի լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, նրան չէինք առաջադրի: Տիգրան Սարգսեանի կառավարութեանը յաջողուել է երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ 7 տոկոս տնտեսական աճ գրանցել, ուստի կարծում եմ, որ նրա առաջադրումն օրինաչափ է եւ ընդունելի»,-ըսաւ ան:

Աղբիւրի համաձայն միաձայն որոշմամբ ՀՀ արտաքին գործերու նախարարի պաշտօնին հաստատուած է Էդուարդ Նալպանտեանի, իսկ Պաշտպանութեան նախարարի՝ Սէյրան Օհանեանի թեկնածութիւնը: