Հաշուի առնելով վերջին մէկ շաբաթուայ ընթացքում Սամցխէ - Ջաւախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները, այն է իշխող «Վրացական երազանք» դաշինքի գործիչների եւ «Միացեալ ազգային շարժման» կողմնակից
Ախալքալաքի շրջանի պաշտօնեաների կողմից կազմակերպուած հանրահաւաքները, Սամցխէ - Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կողմերին կոչ է անում առաջնահերթութիւնը տալ տարածաշրջանում առկայ հրատապ մի շարք խնդիրների լուծմանը, չտրուել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձութիւններին եւ չապակայունացնել տարածաշրջանը, քանզի տարածաշրջանի կայունութիւնը խախտելը չի բխում մեր ազգաբնակչութեան շահերից:
Խորհուրդը նաեւ դիմում է Ջաւախքի ազգաբնակչութեանը լինել զգօն ու կազմակերպուած:
Խորհուրդը այս ուղղութեամբ ձեռնարկում է մի շարք քայլեր, որոնց վերաբերեալ օրերս կը տեղեկացնի ազգաբնակչութեանը:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 Փետրուար, 2013
Ախալքալաք